«28 թվին ծնված մայր ունեմ, 50 տարի ա կույր ա, ո՞նց պիտի լինի». Բերդի բնակիչը՝ Ծառուկյանին

«200 հազար դրամ ա բռնում գազը, որ քաշեմ, գազ չունեմ». Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսպիսի խնդրանքով դիմեց հանդիպմանը եկած Վարագավան գյուղի բնակիչներից մեկը:

«Իմացի քաշել ես, թեկնածուին կմոտենաս՝ կկարգավորի»,- ի պատասխան ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նկատի ունենալով Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանին: 

Ծառուկյանին ուղղված այսպիսի խնդրանքները շատ էին. դրանց մի մասը փոխանցվում էին ծրարների տեսքով, մյուս մասը՝ բանավոր: Դրանց բոլորին ի պատասխան Ծառուկյանը խորհուրդ էր տալիս դիմել Հայկ Ղուկասյանին: 

«Մի հատ թուղթ ու գրիչ վերցրու, արա»,- խնդրանքների շատանալու հետ մեկտեղ թեկնածուին սաստեց նա:

Նշենք, որ քաղաքացիների խնդրանքները տարբեր էին, երբեմն նույնիսկ անտրամաբանական. օրինակ տավուշեցիներից մեկը իր խնդրանքն այսպես ձեւակերպեց.

«28 թվին ծնված մայր ունեմ, 50 տարի ա կույր ա, դա ո՞նց պիտի լինի: Ոչ մի օգնությունից էլ չենք օգտվել»: «Ի՞նչ ա պետք, ասա ինչ անեմ»,- փորձեց ճշտել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Բնակչի պատասխանը այսպիսինն էր. «Ի՞նչ եմ գիդըմ, թե մի ֆինանսական, թե մի բանով, մայրս չի տենում»: Հայկ Ղեւոնդյանը այս խնդրի մասին եւս գրառում արեց:

Մեկ այլ բնակիչ մոր թաղման գումարն էր խնդրում՝ այդ նպատակով գրավադրած մատանիները բանկից հանելու համար: Հաշմանդամի սայլակին նստած մի տղամարդ էլ խնդրեց իր մեքենան վերանորոգել՝ ընդգծելով, որ դա «4-500 կարժենա»:

«Հայկ, վաղը, որ էս մարդու մեքենան տանես-սարքես, որ կարողանա գետնից կտրվի»,- պատգամավորի թեկնածուին դիմեց Ծառուկյանը: Վերջինս կարգադրեց ընդառաջել նաեւ Տավուշի մարզի մի բնակչի, որի թոռնիկն առաջին կուրսում է սովորում, իսկ նրա ծնողները «վարկի տակ են» եւ չեն կարողանում վարձը տալ:

Ծառուկյանի հեռանալուց հետո Հայկ Ղեւոնդյանը դեռ գրառում էր մարդկանց խնդրանքները: 16:00-ին «Ծառուկյան» դաշինքը հանդիպում ունի նաեւ Նոյեմբերյան քաղաքում: 

Հ.Գ. Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներից մեկը Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, որ առավոտյան գազի գրասենյակի պատասխանատուները զանգահարել են այդ գրասենյակում աշխատող իր ամուսնուն, ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի, քանի որ կինը «Ծառուկյան» դաշինքին է սատարում: Գագիկ Ծառուկյանը «հանձնարարեց» իրեն փոխանցել այն մարդու անուն-ազգանունը, ով զանգել է այդ կնոջ ամուսնուն:

Տպել
17709 դիտում

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա