Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ հավաքական. նրանց թվում է Մխիթարյանը

07/03/2017 schedule16:03

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվելու են թիմի առաջիկա հանդիպմանը: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 18 ֆուտբոլիստի: Նրանց թվում է «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս շրջանում ապաքինվում է վնասվածքից: ՀՀ հավաքականի ավագը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Սենտ Էտյենի» դեմ պատասխան խաղում, որում «մանկունյանցիները» 1:0 հաշվով հաղթեցին հենց նրա գոլի շնորհիվ: Սպասվում է, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ արդեն այս շաբաթվա վերջում:

Հավաքականի կազմում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպմանն են պատրաստվելու արտերկրում հանդես եկող հետեւյալ ֆուտբոլիստները.

Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան) 

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գեւորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)

Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կայանալու է մարտի-26-ին ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Տպել
1600 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել