Կարտոֆիլը մնացել է ամբարներում. ՊՆ-ն հրաժարվում է կարտոֆիլ գնել գյուղացիներից

07/03/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 6-ի համարում

«Հին խոստումները կատարե՞լ եք, որ այժմ նոր խոստումներ եք տալիս: Ինչու՞ եք այսօր եկել, ինչու՞ եք նոր խոստումներ տալիս»,-  Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի մի բնակիչ,  նշված համայնքում երեկ կայացած հանդիպման ժամանակ, այսպիսի հարց ուղղեց իրենց այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նրանց խոստումները լսելուց հետո: Արագածոտնի մարզը թվով երկրորդն էր, ուր այցելում էին կառավարության մի շարք անդամներ՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, աշխատանքի ու սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարները, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, նաեւ՝ մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարներ: Այս երեքշաբթի Կոտայքի մարզի Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ կառավարության անդամները ստիպված էին ունկնդրել իրենց հասցեին հնչող անեծքները եւ լուտանքները, այս անգամ ենթադրվում էր, որ հանդիպումներն ավելի լավ պետք է «կազմակերպված» լինեին:

Սակայն, երեկվա հանդիպումների շարքում երկրորդ՝ Արագած գյուղի այցելությունը ցույց տվեց, որ իշխանությունների նկատմամբ մարդկանց ներսում կուտակված զայրույթն ու ատելությունն այն աստիճան խորքային են, որ նույնիսկ բազմաթիվ խոստումներ լսելուց հետո՝ բավական է մեկը տոն տա, եւ բոլորն սկսում են գոռալ նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների վրա:  Կառավարության  ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում: Այս համայնքում Արագածոտնի մարզպետարանին հաջողվել էր հանդիպումը կազմակերպել, եւ անցանկալի միջադեպեր չգրանցվեցին: Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի գրեթե հարյուր տեղանոց դահլիճը հիմնականում լցված էր Ծաղկահովիտին կից 21 գյուղերից ժամանած գյուղապետերով եւ նրանց բերած պատվիրակներով:

Գ. Գյոզալյանից հետաքրքրվեցինք, թե Ծաղկահովիտի շրջակայքի գյուղերից քանիսի ներկայացուցիչներն են մասնակցում հանդիպմանը, նա պատասխանեց, որ եկել են նրանք` ովքեր կարողացել են: Ինչեւէ, հատկանշական էր այն փաստը, որ հանդիպման ժամանակ, իբրեւ կատարված աշխատանքի արդյունք, բարձրաստիճան հյուրերը, իսկ ավելի կոնկրետ՝ Գ. Գյոզալյանը, մատնանշեցին միայն նախորդ տարում բաժանված օգնությունները՝ ցորենի եւ ալյուրի տեսքով, այն դեպքում, երբ Ծաղկահովիտը եւ ընդհանրապես Արագածի տարածաշրջանի մնացած գյուղերն ուղղակի անմխիթար վիճակում են: Հաջորդ հանդիպումը, ինչպես արդեն նշեցինք, նախատեսված էր Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում: Այստեղ նորմալ ընթացավ միայն հանդիպման սկզբնամասը:

Գյուղապետը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց իրենց գյուղի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները, որոնք գրեթե նույնն էին՝ ինչ Ծաղկահովիտում, իսկ նախարարները խոստացան լուծել դրանք: Ի դեպ, խոստումների հարցում ամենաակտիվը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն էր: Սակայն այն պահից, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը թոշակների չափի հետ կապված արագածցիներից մեկի հարցին պատասխանեց, որ պետությունն այնքան թոշակ է վճարում, որքան ի վիճակի է, կամաց-կամաց իրավիճակը սկսեց վերահսկողությունից դուրս գալ: Աղվան Վարդանյանի պատասխանից զայրացած գյուղացիներից մեկը նկատեց. «Այդ դեպքում թող «բազեներին» քիչ գումար հատկացնեիք», որից հետո նրա մեկ ուրիշ համագյուղացի հավելեց. «Բազեներին 70 մլն տվեցին, որ թռչեն»:

Հանդիպումը վերջնականապես փչացրեց մի տարեց արագածցի, որն իր ելույթում չմոռացավ նշել նաեւ, որ ինքն Արտաշես Գեղամյանի կողմնակիցներից է: «Եթե Արտաշես Գեղամյանի պես մարդուն դնեին ամենաբարձր աթոռին, երկիրը կծաղկեցներ»,- հայտարարեց արագածցին: Նա նաեւ նկատեց, որ նախարարների այցելությունը պայմանավորված է ընդդիմության գործողություններով, ինչի արդյունքում, բանախոսի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը նախարարներին հրահանգել է գնալ մարզեր, մարդկանց հետ հանդիպել եւ մի լուծում գտնել՝ ժողովրդին հանգստացնելու համար: Բայց հիմնական իրարանցումը դահլիճում սկսվեց այն բանից հետո, երբ բանախոսը անդրադարձավ արագածցիների աճեցրած կարտոֆիլի իրացման խնդրին: Բանն այն է, որ գյուղացիների ամբարներում այժմ 1500 տոննայից ավել կարտոֆիլ կա, որը նրանք չեն կարողանում իրացնել:

Նախորդ տարիներին արագածցիների հիմնական պատվիրատուն եղել է պաշտպանության նախարարությունը, սակայն ՊՆ-ն այս տարի հրաժարվել է գնել նրանց կարտոֆիլը, ինչի համար նրանք մեղադրում էին Գագիկ Ծառուկյանին: Ըստ նրանց, վերը նշված գերատեսչությունը նախընտրել է գնել «Մուլտի գրուպի» աճեցրած կարտոֆիլը: Արագածցիները սկսեցին զայրացած բացատրություն պահանջել, թե ինչու է կառավարությունը ամեն կերպ նպաստում մի քանի հոգու հարստացմանը եւ ժողովրդի սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը: Առանց իրար հերթ տալու արագածցիներն սկսեցին տեղերից գոչել. «Պատգամավոր են  դարձել, որ կարտոֆիլ աճեցնեն», «Մեր գյուղում առաջ տարեկան 100 երեխա էր ծնվում, իսկ այժմ եկեք-տեսեք՝ ինչ է կատարվում», եւ այսպես շարունակ:

Իհարկե, Արագածոտնի մարզպետը եւ հանդիպման մնացած կազմակերպիչները փորձում էին գյուղացիներին հանգստացնել, սակայն նրանք իրենց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ պարզաբանումներ էին պահանջում: Բայց ինքներդ եք հասկանում, որ նախարարները կարող են միայն խոստումներ տալ, իսկ երկրում տիրող իրական վիճակի համար բացատրություններ ներկայացնելը նրանց ուժերից վեր է:

Վահագն Հովակիմյան

Տպել
1268 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը