ՀՀԿ-ի տեսահոլովակից հետո «Ռեինկարնացիայի» համերգի տոմսերի շուրջ 10 տոկոսը ետ է վերադարձվել

07/03/2017 schedule18:25

սպիտակով նշված են դեռ չվաճառված տոմսերը

Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական տեսահոլովակում երգելը «Ռեինկարնացիա» խմբի դեմ բողոքի ալիքի վերածվեց, խմբի վաղը նախատեսված համերգը կայանալու է:  

Համերգը տեղի է ունենալու մարտի 8-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Տոմսերի արժեքը սկսվում է 3000 դրամից եւ հասնում մինչեւ 15.000: Tomser.am եւ Tomsarkgh.am օնլայն հարթակներից տեղեկանում ենք, որ համերգից մեկ օր առաջ շատ փոքր քանակությամբ չվաճառված տոմսեր են մնացել:

Համացանցում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ հանդիսատեսը հետ է վերադարձնում արդեն գնված տոմսերը: Այս տեղեկությունը հաստատեցին Tomsarkgh.am ընկերությունից, սակայն չնշեցին, թե որքան տոմս է հետ վերադարձվել: Tomser.am ընկերությունից, սակայն ասացին, որ իրենց հատկացված տոմսերն ամբողջությամբ վաճառված են, վերադարձ չկա:

ՀՀԿ-ի տեսահոլովակի տարածումից հետո, ընդհանուր առմամբ, եղել է շուրջ 10 տոկոս տոմսերի վերադարձ, սակայն հետո վերադարձված տոմսերը վաճառվել են: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Ռեինկարնացիա» խմբի արտ-մենեջեր Նարեն (ազգանունը չցանկացավ հրապարակել): Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը.

- Նարե, ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվելու հետ կապված համացանցային աղմուկն ինչպե՞ս է ազդել համերգի կազմակերպման վրա, կայանալո՞ւ է, թե՞ ոչ:

- Ճիշտն ասած, այդ համերգը մենք դեռ անցած տարի ենք պլանավորել, ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բայց մենք հենց մարտի 8-ի համար էինք նախատեսել, դրա համար շատ ցավալի  է, որ այս քաղաքական օրերի հետ համընկավ: Բայց քանի որ համերգը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության հետ, կազմակերպչական ոչ մի առնչություն չունենք, նույն բնականոն հունով ընթանում է: Պարզապես, հենց այդ օրը որոշվեց հեռարձակել (ՀՀԿ-ի տեսահոլովակը-խմբ.), այդ օրը որոշակի վերադարձ եղել է տոմսերի, բայց որը հետագայում նորից վաճառվեց: Այնպես որ հիմա առանձնապես խնդիրներ չկան:

- Համերգը կայանալու է:

- Համերգը կայանալու է, հնչելու են «Ռեինկարնացիայի» բոլոր երգերը, որոնք իրենց մեջ ունեն բացասական խոսքեր: Այսինքն՝ ովքեր որ ներկա կլինեն համերգին կամ հետո եթերում կտեսնեն՝ կհամոզվեն, որ իսկապես Հանրապետական կուսակցության հետ ոչ մի կապ չունի:

- Իսկ ինչպե՞ս էր եղել, որ խմբի տղաները մասնակցել էին այդ տեսահոլովակի նկարահանմանը, չէի՞ն կանխատեսել, որ նման խնդիրներ են լինելու:

- Ճիշտն ասած «Ռեինկարնացիան» եւ ես ոչ մի առնչություն չենք ունեցել այդ տեսահոլովակի նկարահանման հետ, քանի որ կազմակերպչական աշխատանքը, ամեն ինչ «Շարմ» հոլդինգն է արել, դա ընդունվել է որպես «Շարմ» հոլդինգի կողմից տեսահոլովակի հերթական առաջարկներից մեկը, թեեւ նախապես իմացել ենք, որ դա լինելու է Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակ: Եվ քանի որ հետո էլի ինչ-որ առաջարկներ են եղել քաղաքական (այսինքն՝ կոնկրետ միայն ՀՀԿ-ի առաջարկը չի, որ ընտրվել է, մյուսներինն էլ է ընտրվել), մենք հույս ունեինք, որ դա չի ընկալվի դեպի Հանրապետական կուսակցություն ուղղվածության նշան:

- Առաջիկայում է՞լ որ քաղաքական ուժի հարթակում կամ տեսահոլովակում կտեսնենք «Ռեինկարնացիային»:

- Ճիշտն ասած հիմա ոչ մի բան չեմ ուզում խոսել մեր առաջիկա ծրագրերի մասին: Ուզում ենք լռություն պահպանել: Ճիշտ չի, որ հիմա մենք խոսենք, ժողովուրդը խոսի, իրար քննադատենք եւ այլն: Դրա փոխարեն առաջիկա մեր աշխատանքների եւ գործունեության շնորհիվ մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ իրականում ոչ մի քաղաքական գործունեություն չենք ծավալում: Այսինքն՝ «Ռեինկարնացիան» միշտ երգում է ժողովրդի համար, կապ չունի պատվերը ով է տվել:

- Խմբի տղաները ինչպե՞ս են արձագանքել իրենց հասցեին քննադատություններին, այս աղմուկին: Նեղվե՞լ են:

- Ինչպես բոլոր երաժիշտները՝ իրենց հանդիսատեսից որոշակի նեղվածություն կա, քանի որ չէին մտածում, որ այսպես կատեգորիկ միանգամից կմտածեն, որ եթե այս տեսահոլովակում նկարահանվել է, ուրեմն վերջ, Հանրապետական կուսակցությանն է վաճառվել: Որովհետեւ երաժիշտները իրենք իրենց գործն են կատարում, իրենք ուղղակի նվագում են ու դրական լիցքեր են տալիս իրենց հանդիսատեսին:

- Այսինքն՝ իրենց համար միեւնույնն է, թե որ քաղաքական ուժը կառաջարկի նկարահանվել իր տեսահոլովակում:

- Այո, քանի որ որեւէ ձեւով «Ռեինկարնացիան» չի ներկայանում որպես որեւէ քաղաքական ուժի բաղադրիչ: Եղել է համերգի կամ տեսահոլովակի պատվեր, որն ընդունվել է:

- «Ռեինկարնացիա» խմբի տղաները ինչպիսի՞ քաղաքական հայացքներ ունեն: Որեւէ ուժի իրականում համակրո՞ւմ են:

- Ոչ, նույնիսկ հնարավոր է ընդդիմադիր ուժերի հետեւորդներ էլ լինեն նվագախմբում: Մենք քաղաքական թեմայով զրույց չենք ունեցել, որ իմանամ ով ինչ քաղաքական ուղղվածություն ունի, բայց հիմնականում անկուսակցական են:

- Վաղվա համերգը Համալիրի մեծ դահլիճո՞ւմ է:

- Ոչ, փոքր դահլիճում:

- Դա քանի՞ տեղանոց է:

- 2000 տեղանոց, կարծեմ:

- Այսինքն՝ հիմա կարելի է ասել, որ այդ բոլոր տոմսերը վաճառված են:

- Այո:

- Մոտավորապես, ինչքա՞ն է եղել վերադարձը:

- Ես, ճիշտն ասած, տոմսերի հետ կապված շատ հստակ տեղեկություններ չունեմ, դրանցով «Մարկ պրոդաքշընն» է զբաղվում, այնպես որ հստակ տեղեկություն չեմ կարող տալ, բայց կարծում եմ մոտ 10 տոկոսն է եղել:

- Հիմա դա վաճառվե՞լ է:

- Այո վաճառվել է, չգիտենք ում կողմից՝ գնվել:

Տպել
15515 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց