1:5 հաշվով պարտվելուց հետո Վենգերը կարծում է, որ «Արսենալը» հիանալի վիճակում է

08/03/2017 schedule12:37

Անկախ «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունից՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմը լավ վիճակում է: Երեկ՝ մարտի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «զինագործները» սեփական հարկի տակ 1:5 հաշվով զիջեցին գերմանական ակումբին: Այս թիմերի 1-ին հանդիպումը Մյունխենում նույնպես ավարտվել էր «Բավարիայի» նույն հաշվով հաղթանակով, եւ արդյունքում «Արսենալը» մրցաշարից դուրս մնաց ընդհանուր 10:2 հաշվով պարտվելով: Երեկ հետխաղյա ասուլիսի ընթացքում Վենգերը պարտության մեջ մեղադրել է մրցավարին:

«Մենք ճնշում էինք «Բավարիային», մեր բախտը պարզապես չբերեց, քանի որ, երբ հաղթում էինք 1:0 հաշվով, մեր օգտին 11-մետրանոց պետք է նշանակվեր, բայց չնշանակվեց, դա 100 տոկոսանոց 11-մետրանոց էր: 2-րդ խաղակեսում մրցավարը սպանեց խաղը: Կարծում եմ՝ այս երեկո մրցավարը շատ օգնեց «Բավարիային»: Ինչ վերաբերում է Լեւանդովսկու նկատմամբ խախտմանը, դա ոչ միայն 11-մետրանոց չէր, այլեւ ընդհանրապես խաղից դուրս վիճակ կար այդ դրվագում, եւ ի հավելումն մենք կարմիր քարտ էլ ստացանք այդ պահի համար (խմբ. հեռացվեց Լորան Կոսիելնին)»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները Վենգերին հարցրել են, թե ինչն է անհրաժեշտ փոխել թիմում: Ֆրանսիացի մասնագետը պատասխանել է, որ ակումբը շատ լավ վիճակում է եւ ոչինչ փոխելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում:

«Ի՞նչ փոխել ակումբում: Ի՞նչ նկատի ունեք: Կարծում եմ՝ այս ակումբը հիանալի վիճակում է: Մեզ մոտ հիմա դժվար ժամանակներ են, եւ միակ բանը, որ պետք է փոխել, հաջորդ խաղի արդյունքն է»,- ասել է նա:

«Արսենալը» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս է մնում արդեն 7-րդ տարին անընդմեջ, եւ երկրպագուները համաձայն չեն մասնագետի հետ, որ փոփոխություններ պետք չեն: Նրանց կարծիքով՝ կարիք կա, եւ առաջինը հենց մարզչին է պետք փոխել: Հանդիպման ժամանակ նրանք պաստառներ էին ցուցադրում, որոնց վրա գրված էր. «Վենգե՛ր, հեռանալու ժամանակն է»:

«Արսենալ»-«Բավարիա» հանդիպումից հետո էլ երկրպագուները՝ մոտ 200 հոգի, հավաքվել են «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ եւ կոչ արել Վենգերին հեռանալ: Նրանք պաստառներ են ունեցել, որոնց վրա գրված է եղել. «Փոփոխությունների ժամանակն է», «Ո՛չ նոր պայմանագրին»: Վենգերի նկատմամբ դժգոհությունները մեծ թափ են հավաքել ընթացիկ մրցաշրջանի ընթացքում, եւ կարծիքներ կան, որ նա կհեռանա ամռանը, եթե նոր պայմանագիր չկնքի:

Տպել
1238 դիտում

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը