Ինքնիշխանության հարց. ՌԴ սահմանապահներն ընդդեմ ՀՀ-ի

08/03/2017 schedule14:26

Հաճախ ճանապարհորդող մեր հայրենակիցների ու հանրապետության հյուրերի համար գաղտնիք չէ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնող եւ ժամանող քաղաքացիների անձնագրային ստուգումները հաճախ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահների փոխարեն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության՝ մեր երկրում գտնվող անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահները: Որքան էլ Ազգային անվտանգության ծառայությունից պնդում են, որ հանրապետության գլխավոր օդային դարպասում ռուսաստանցի սահմանապահները ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1992 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով, իրականությունն այլ է:

Պայմանագիրը

1992 թվականի նշված պայմանագրի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ չկա այնպիսի մի դրույթ, որը Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին իրավունք կտար որեւէ ծառայություն իրականացնել Հայաստանի որեւէ օդանավակայանում: Փոխարենը, պայմանագրի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»: Անգամ ավելին: Նույն պայմանագրի 6-րդ հոդվածն ասում է «Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը սահմանն անցնելու կանոնակարգերը սահմանող օրենսդրական գործող ակտերին համապատասխան մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ այլ իրերի բացթողումը իրականացնում են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա գտնվող անցումային կետերով»:

Ուշադրություն դարձրեք, որ խոսքը բացառապես Թուրքիայի եւ Իրանի սահմանների անցակետերի մասին է, եւ որեւէ խոսք չկա օդակայաններում գործող անցակետերի մասին: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը համատեղ խախտում են հայ-ռուսական միջպետական պայմանագրերն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Մեր ընթերցողների համար նորություն չէ, թե ինչպես են Հայաստանի ԱԱԾ-ում վերաբերում օրենքներին եւ այլ իրավական նորմերին: Եվ եթե անգամ Հայաստանի իրավապահ մարմինը չի հարգում 1992 թվականի պայմանագիրը, ապա Ռուսաստանի ԱԴԾ-ն դա առավել եւս չի անի:

Նախապատմությունը

Շուրջ 25 տարի առաջ Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, մեղմ ասած, խնդիրներ ուներ անվտանգության հետ: Երկրի բոլոր հնարավոր ուժային ռեսուրսները կենտրոնացած էին ադրբեջանական ռազմաճակատում: Ըստ այդմ, 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրվեց սահմանապահների մասին հայ-ռուսական համաձայնագիրը, համաձայն որի, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանները ժամանակավոր վերահսկելու էին դաշնակից Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը պետք է իր իրավասության տակ վերցներ սահմանի վերահսկողությունը: Սակայն անկախությունից ու սահմանապահ զորքեր ստեղծելուց անգամ քառորդ դար անց հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին տեղակայված են ռուսական սահմանապահ ուժեր: Միեւնույն ժամանակ, վերջիններս իրականացնում են անգամ «Զվարթնոց» օդակայանով մեկնող ու ժամանող քաղաքացիների անձնագրային ստուգման գործառույթի մի մասը, ինչը, ինչպես տեսանք, հակասում է համաձայնագրին։

1994 թվականին Հայաստանի իշխանությունները փորձեցին «Զվարթնոցից» դուրս հրավիրել ռուսաստանցի սահմանապահներին: Սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրաժարվեց լքել օդակայանը, իսկ Հայաստանի իշխանությունները չգնացին սահմանապահներին օդակայանից ուժով հանելու ճանապարհով: Այժմ «Զվարթնոցում» քաղաքացիների բացթողումն իրականացնող սահմանապահների մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակից են, մի մասը՝ ՌԴ ԱԴԾ: Ընդ որում, ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահների մի մասը ազգությամբ հայ է, մի մասը՝ ռուս: Արդյունքում, Հայաստան ժամանողների եւ երկրից մեկնողների մի մասի անձնագրային ստուգումը «Զվարթնոցում» իրականացվում է ռուսերեն, քանի որ ռուսները հայերենի չեն տիրապետում:

Պետականությունը

Տասնամյակների ընթացքում հայտնի են ռուսաստանցի սահմանապահների կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ սկսած 1999 թվականին Գյումրիում պատահական անցորդների վրա կրակելուց (եւ երկուսին սպանելուց) ու Վալերի Պերմյակովին Հայաստանի ոստիկանների քթի տակից փախցնելուց, մինչեւ Զարուհի Փոստանջյանի տեսախցիկը կոտրելը ու քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքը: Այս հարցը, սակայն, խնդիր է ոչ միայն իրավական դաշտում: Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ զորքերը, եւ մասնավորապես «Զվարթնոցում» դրանց գտնվելը, ուղղակի մարտահրավեր է Հայաստանի պետականությանը: Եթե Հայաստանը անկախ պետություն է, ապա միմիայն հայաստանցի սահմանապահները պետք է ստուգեն երկիր մտնողների ու լքողների անձնագրերը: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե «Զվարթնոցից» ու Մեղրիից Հայաստան մտնող-ելնողները Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի պետական սահմանն են հատում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3781 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա