Եթե ՀՀԿ-ն չի ուզում՝ սահմանին լարվածություն լինի, չպետք է խախտումներ անի ընտրություններում

Որքան մոտենում է ապրիլ ամիսը, այնքան հնարավոր պատերազմի մտավախությունը մեծանում է հայ հանրության շրջանում: Եվ դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նախորդ տարվա հենց ապրիլ ամսին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, այլ հատկապես նրանով, որ այդ ամսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

«Ես էլ միշտ ասել եմ, որ սա հնարավոր ժամանակահատված է, որ Ադրբեջանը դիմի արկածախնդրության»,- մեր զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Պապյան, երեկ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները պետք է ստիպեն նախագահներին ԼՂ հարցի կարգավորման ճանապարհ գտնել եւ խաղաղություն հաստատել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Հայաստանի կամ Ադրբեջանի բնակչությունը որեւէ լծակ ունի ստիպելու նախագահներին նման որոշում:

- Ուորլիքի այս միտքը մի քանի շերտ ունի. առաջինն այն է, որ միգուցե նա իրապես չի պատկերացնում իրավիճակը, քաղաքացիների ռեալ իրավունքներն ու հնարավորությունները Հայաստանում եւ հատկապես Ադրբեջանում: Բայց ինձ թվում է այս ուղերձն ավելի շատ Ադրբեջանին է ուղղված, քան Հայաստանին, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բոլորն են խաղաղությանը կողմ: Անգամ դաշինքներից մեկը (ՀԱԿ-ՀԺԿ) խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Իշխանությունները (ՀՀԿ-ն) եւս բազմիցս խոսել են, որ կողմ են Մադրիդյան սկզբունքներին, որոնց համաձայն զիջում ես տարածքներ, հետո ինչ-որ մի ժամանակ հետո ստանում կարգավիճակ: Բայց անգամ այդ պայմանով Ադրբեջանը  չի գնում խաղաղության, այնպես որ ամեն ինչ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Իսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանում բնավ խաղաղություն չեն ուզում: Ուորլիքը եթե մի քիչ կարդա Ադրբեջանի քաղաքացիների մտքերը տարբեր  ֆորումներում՝ կհամոզվի, որ նրանք ոչ թե խոսում են խաղաղության մասին, այլ խոսում են հայ ժողովրդի բնաջնջման, ցեղասպանության, Զանգեզուրի վերադարձի եւ այլնի մասին:

- Ըստ ձեզ ինչո՞ւ է Ուորլիքը հիմա խոսում այն մասին, որ պետք է ստիպել խաղաղություն հաստատել: Միգուցե ինչ-որ տեղեկություննե՞ր ունի:

- Ամեն մի մեծ իրադարձությունից առաջ (իսկ ընտրությունները Հայաստանում իրադարձություն են, որովհետեւ իշխանություն է ձեւավոևրվելու, որը որոշելու է, թե Ղարաբաղի հարցով ինչ դիրքորոշսւմ ունենա Հաայստանը) միշտ նման հայտարարություններ եղել են: Երբ որ Ադրբեջանում էր նախորդ տարի տեղի ունենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, էլի նման հայտարարություններ եղան:

- Պատահակա՞ն է արդյոք, որ Սերժ Սարգսյանը եւս խոսել է ռազմական գործողությունների վերսկսման մասին: «Հայաստանի հասարակության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների»,- «France Press»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

- Իհարկե ժամանակի հարց է. եթե Ադրբեջանն այդքան զենք է առնում, հո շքերթի համար չի՞ առնում:

- Ուորլիքի եւ Սերժ Սարգսյանի միաժամանակ արվող հայտարարությունները պատահականությո՞ւն են, թե՞ հնարավոր է, որ նրանք ինչ-որ տեղեկություններ ունեն:

- Խոսքը տեղեկության մասին չի: Ես էլ միշտ ասել եմ, որ սա հնարավոր ժամանակահատված է, որ Ադրբեջանը դիմի արկածախնդրության:

- Ընտրություննե՞րը նկատի ունեք:

- Այո, հենց ընտրությունները, դրանց նախորդող եւ հաջորդող փուլերը: Հատկապես ընտրություններին հաջորդող փուլում է դա հնարավոր, որովհետեւ Հանրապետականները հաստատ խախտումներ են անելու, արդեն սկսել են. մինչեւ քարոզարշավն արդեն սկսեցին ընտրապայքարը, լիքը տեղեկություններ կան կաշառք բաժանելու մասին (սա ասում եմ ոչ թե վերացական, այլ կոնկրետ իմ հարազատի տուն են մտել, ՀՀԿ-ի անունից կաշառք են առաջարկել) եւ այլն: Այսինքն ադրբեջանցիք լավ գիտեն, որ հետընտրական շրջանում սրացում է լինելու, եւ կփորձեն ինչ-որ ձեւով այդ պահը օգտագործել: Ասեմ, որ նաեւ հայկական կողմը շահագրգռված կլինի, որովհետեւ լավ է հասկանում, որ այդ ներքին լարվածությունը  մարելու համար արտաքին լարվածությունը շատ կարեւոր է, որովհետեւ ժողովուրդը ուզած-չուզած կհամախմբվի իշխանության շուրջ, որ միասնական պայքարի արտաքին թշնամու դեմ: Այնպես որ ես էլ եմ հավանական համարում, որ մենք կարող է ապրիլի առաջին կեսին ունենանք ոչ մեծածավալ, բայց փոքրածավալ ռազմական բախում: Եթե իսկապես հայկական կողմը չի ուզում այդ լարումը, ՀՀԿ-ն պետք է խախտումներ չանի ընտրություններում: Այսինքն ժողովուրդը պետք է 100 տոկոս վստահ լինի, որ արդար է ընտրությունը: Միայն արդարության զգացումն է, որ ժողովրդին չի տանի փողոց դուրս գալու եւ սեփական ձայները պաշտպանելու մղումի: Եթե կեղծվեն ընտրությունները եւ խախտումներ լինեն՝ բնականաբար մարդիկ պետք է փորձեն իրենց շահերը պաշտպանել:

Տպել
11460 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում