Կոմունիստն այլեւս աթեիստ չէ. նա ընդունում է եկեղեցին, բայց ոչ ինչպես գործող իշխանությունը

09/03/2017 schedule14:10

Հայաստանի կոմունիստները մարտի 8-ին մեկտեղեցին կանանց տոնն ու նախընտրական քարոզարշավը: Նրանք երթով անցան Երեւանի կենտրոնով ու իգական սեռի ներկայացուցիչներին, ի դեպ, հատկապես տարեցներին, մեկական վարդեր նվիրեցին:

Ասացին, որ կանանց հրապարակային շնորհավորելն ու մեծարելն ուզում են դարձնել ավանդական: Բայց ամեն տարի վարդեր նվիրել չխոստացան: Տոնական այդ երթի ժամանակ էր, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Վալերի Գրիգորյանին մոտեցավ փողոցում սրբի նկարներ վաճառող մի տղա` առաջարկելով գնել դրանցից որեւէ մեկը: Կոմունիստը հրաժարվեց: Հետո, սակայն, մեր հարցին պատասխանելով՝ ասաց, թե աթեիստ լինելու պատճառով չէ, որ մերժեց:

«Ոչ, ոչ, ես աթեիստ չեմ, ես հավատում եմ մեր կրոնական արժեքներին: Աթեիզմի ժամանակներն անցել են: Հետո գիտե՞ք, ես Ավետարանը ոչ թե համարում եմ որպես կրոն, այլ կյանքի օրենսգիրք: Եթե մեր ժողովուրդը դա կիրառի, նման կյանքով ապրի, երջանիկ կլինի: Կրոնի հարցում նախկինում եղած մոտեցումը միանշանակ սխալ էր, որովհետեւ, էլի եմ ասում, այնտեղ արժեքներ կան գրված, որոնք պետք է կյանքի կոչել: Այդ արժեքներով պետք է առաջնորդվի ազգը` սեր ու հարգանք, արժանապատվություն, բարոյականություն, նպատակասլացություն: Մինչեւ այդ արժեքները չվերականգնենք (անկախ նրանից` որ կուսակցական ուժը կգա իշխանության, որը կգնա), ոչ մի բան չի կարող փոխվել: Թե չէ այս քաղաքական խաղերը դարձել են դեմագոգիա: Եթե մի բան անընդհատ ասում ես ու կյանքի չես կարողանում կոչել, արդեն դեմագոգիա է դառնում»,- ասաց ՀԿԿ-ական թեկնածուն:

Բայց որքան էլ ժամանակները փոխվել են, ու կոմունիստների համար կրոնը մերժելի չէ այլեւս, մեր զրուցակիցը ճիշտ չի համարում, որ հաճախ պետական պաշտոնյային ու եկեղեցականին տեսնում ենք կողք կողքի: «Եկեղեցին ու պետությունը տարանջատել է պետք: Մեր Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Ինձ համար անընդունելի է, որ պետական պաշտոնյաներն ինչ-որ միջոցառումներ են իրականացնում, եւ կրոնի մարդը նստած է իրենց կողքին: Պետք է Սահմանադրությունը գործի, պետք է օրենքները գործեն: Եթե դրանք գործեն, եթե մարդկանց մենք մոլորության մեջ չգցենք այս քաղաքական գործընթացներով, ամեն ինչ կգա իր տեղը»,- նկատեց ԱԺ պատգամավորի` կարմիր շարֆով թեկնածուն:

Հայաստանի կոմունիստների երթին գնալիս հետաքրքիր զուգադիպությամբ մեր ճանապարհն անսպասելիորեն անցավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի փողոցով, որտեղ նաեւ նրա կիսանդրին է տեղադրված: Գործող իշխանությունները Քոչինյանին այդպես մեծարել են մի քանի տարի առաջ` նրա հարյուրամյակի առթիվ: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ընդհանրություն տեսնո՞ւմ է իշխող Հանրապետական կուսակցության եւ Կոմունիստական կուսակցությունների միջեւ: Հարցին պատասխանելով` նա խոսեց միայն այն մասին, թե քաղաքական այդ ուժերը որտեղ են հակադիր:

«Տնտեսական քաղաքականության մեջ ընդհանրություն չեմ տեսնում, որովհետեւ մենք կողմ ենք տնտեսության կարգավորման եւ կառավարման գործառույթների խորացմանը, պետություն-մասնավոր գործընկերության գործառույթի առավել արդյունավետ իրականացմանը, շուկայական հարաբերությունները պետք է ունենան սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության մեջ պետք է նաեւ ինդիկատիվ պլանավորման մեխանիզմ մտցվի: Մեր բանաձեւն այսպիսին է` շուկան այնքան, որքան հնարավոր է, պլանայնությունն այնքան, որքան անհրաժեշտ է: Եվ նրանց կիրառումը պետք է դիտարկել տնտեսության այս կամ այն ճյուղի, այս կամ այն արտադրական ձեռնարկության արդյունավետության տեսանկյունից»,- ասաց նա:

Նաեւ անդրադառնալով Անտոն Քոչինյանի փողոցին ու կիսանդրուն, նշեց. «Մենք պետք է մեր մեծերին գնահատենք եւ դրանով դաստիարակենք մեր երիտասարդությանը: Նրանք, ովքեր անցյալի վրա կրակում են ատրճանակով, ապագայում պետք է թնդանոթների հարվածների սպասեն: Դրա համար պետք է անցյալը չմոռանալ, անցյալի լավագույն արժեքները փորձել արմատավորել այսօրվա կյանքում եւ կյանքը դարձնել տանելի, իսկ հասարակությունը` սոցիալապես արդար»:

Իսկ Մարտի 8-ը Վազգեն Սաֆարյանը կոչում է կանանց համերաշխության միջազգային օր: Ասում ու հնարավոր է համարում, որ աշխարհի բոլոր կանայք կարող են այս կամ այն հարցում ունենալ միասնական մոտեցում: Սաֆարյանը նաեւ չի կիսում գոյություն ունեցող կարծիքը, որ եթե կա կանանց տոն, առանձնահատուկ շեշտադրվում է նրանց դերն ու նշանակությունը, դա վկայում է կանանց իրավունքների ու հավասարության հետ կապված խնդիր լինելու մասին:

«Չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ կանանց համերաշխությունը շատ կարեւոր է միջազգային առումով: Ճիշտ է, այսօր դա մի փոքր իր նախկին հնչեղությունը կորցրել է, բայց բոլոր դեպքերում այդ ավանդույթները պետք է վերականգնել, որովհետեւ պատկերացրեք՝ աշխարհի բոլոր կանայք համերաշխություն հայտնեն այս կամ այն հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ` նման պարագայում ամեն մի երկրի կառավարություն, անսալով կանանց ձայնին, իրեն զերծ կպահի ծայրահեղ դրսեւորումներից»,- պատասխանեց ԱԺ պատգամավորի թեկնածուն: 

Հ.Գ. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցում են միասնական ցուցակով:

Տպել
2098 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում