Թնջուկ. շտամպով` ցմահ ազատազրկում

09/03/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 10-ի համարում

Նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո Նուբարաշենի մեկուսարանում գտնվող 53 մահապարտների խնդիրը միանգամից դարձավ օրակարգի հարց: Դեռեւս 1992-ից մահապատժի նկատմամբ մորատորիում հայտարարած մեր երկրում մահապատիժը փաստորեն ընդհանրապես վերացավ՝ իր տեղը զիջելով ցմահ բանտարկությանը: Սակայն հասարակությունն այս անցմանն անպատրաստ էր: Միանշանակորեն հումանիստական եւ առաջադիմական այս փոփոխությանը խանգարում էր հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության առկայությունը: Մի կողմից կար 27-ի ահաբեկչությունը եւ դրա մասին հիշողությունը, մյուս կողմից՝ առկա էր անպատրաստ հասարակական գիտակցությունը, սակայն պակաս կարեւոր չէր նաեւ երրորդ գործոնը՝ մահվան դատապարտվածների եւ նրանց մերձավորների պահանջը:

Նրանցից ոմանք բավական վիճելի դատավճիռներով արդեն 10-12 տարի մեկուսարանում են գտնվում, եւ բնական է, որ նոր օրենսգրքից նրանց սպասելիքները մեծ էին: Նոր քրօրի գործողության մեջ մտնելուց ընդամենը օրեր անց՝ նրանց առաջին հիասթափությունն էր սպասվում. ՀՀ նախագահի հրամանագրով նրանց կոլեկտիվ ներում շնորհվեց ցմահ ազատազրկման տեսքով: Սրան հաջորդեց նրանց առաջին բունտը: Նրանք բողոքում էին, որ առանց իրենց խնդրանքի նախագահն իրենց ներում է շնորհել, հայտարարում էին, որ ցմահ բանտարկությունն ավելի խիստ պատիժ է, քան մահապատիժը, համարում էին, որ օրենքը թույլատրում է իրենց դատապարտել միայն 15 տարի ազատազրկման, քանի որ նախկին քրօրի առավելագույն պատիժը (մահապատիժը վերացնելուց հետո) 15 տարին է, իսկ դատապարտյալի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն:

Բողոքի ալիքը մարելու նպատակով, 2003-ի օգոստոսին, նոր ձեւավորված խորհրդարանի պատգամավորները, այդ թվում՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, այցելեցին մեկուսարան եւ խոստացան նրանց խնդիրը քննել ԱԺ-ում: Բողոքի ալիքը եւ հայտարարված հացադուլը հաջողվեց մարել: Հաջորդ բունտը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս տարվա հունվարին: Ցմահ դատապարտյալները կրկին հացադուլ հայտարարեցին եւ պահանջեցին իրենց գործերը քննության առնել ըստ էության: Այս հարցում նրանց հետ համակարծիք էր նաեւ Եվրախորհուրդը. եվրոպական կառույցների ներկայացուցիչների կարծիքով՝ հարկավոր է հատ-հատ քննել նրանց գործերը եւ անհատական մոտեցում դրսեւորել:

Ավելին, ԵԱՀԿ գրասենյակը ակնարկեց, թե պարտադիր չէ, որ դատարանները մահապարտների նկատմամբ մեխանիկական մոտեցում ցուցաբերեն. դատավճիռը նոր քրօրին համապատասխանեցնելիս՝ շտամպով բոլորին ցմահ ազատազրկման դատապարտեն: Դատարանը կարող է հաշվի առնել դատապարտյալի կրած պատիժը, այդ պատիժը կրելիս դրսեւորած վարքը, ուղղվելու աստիճանը եւ ըստ այդմ՝ սահմանել ոչ թե անորոշ «ցմահ», այլ տարբեր ժամանակահատվածներ. ասենք՝ 15 կամ 20 տարի եւ այլն: Մեր տեղեկություններով, այս հարցում ԵԱՀԿ գրասենյակը համագործակցում է ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հետ:

Ի վերջո, հավանաբար դեր խաղաց ոչ միայն մահապարտների բունտը, այլ նաեւ ԵԽ դիրքորոշումը, եւ նրանց գործերը 2003-ի դեկտեմբերին ուղարկվեցին դատարաններ (յուրաքանչյուրի գործն այն դատարան, որը ժամանակին վերջնական վճիռ է կայացրել): Սակայն մոտ 3 ամիս տեւող քաշքշուկը մեզ ստիպեց առավել մանրամասն հետաքրքվել մահապարտների ճակատագրով: Պարզվեց՝ այստեղ իրավական պրոբլեմ կա: Որոշ դատարաններ, մասնավորապես Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատարանը, հրաժարվում են այդ գործերը վարույթ ընդունել մեկուսարանի պետի կից գրությամբ, որով նա պահանջում է դատավճիռը համապատասխանեցնել նոր քրօրին:

Ըստ օրենքի՝ դատարան կարող է դիմել դատապարտյալը կամ դատախազությունը: Եվ քանի որ չկա ոչ դատախազության միջնորդությունը, ոչ դատապարտյալի դիմումը, դատարանը հրաժարվում է ընդունել այդ գործերը: Խնդրի լուծման նպատակով արդարադատության նախարարությունը խնդրել է գլխավոր դատախազությանը՝ միջնորդագրեր ներկայացնել դատարաններին: Սակայն, մեր տեղեկություններով, դատախազությունը, չգիտես ինչու, նման միջնորդություններ ներկայացնելու մտադրություն չունի: Արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ որոշ դատարաններ, այնուամենայնիվ, մեկուսարանի պետի գրություններն ընդունել եւ վերանայել են մահապարտների գործերը:

Այսօրվա դրությամբ, 53 մահապարտներից 6-ի նկատմամբ (2-ը՝ Լոռուց, 1-ը՝ Մալաթիա-Սեբաստիայից, 3-ը՝ Վայոց Ձորից) արդեն ստացվել են դատարանների որոշումները, որտեղ, հակառակ ԵԱՀԿ ցանկության, մեխանիկական համապատասխանեցում է կատարվել՝ մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկում: Իրավապաշտպանների կարծիքով՝ այս հարցի լուծումը կտա միայն Եվրոդատարանը:

Հ.Գ. Մահապատժի կիրառման կողմնակիցների համար մի օրինակ բերենք. երեկ տեղեկացանք, որ Վանաձորում տարիներ առաջ կատարված ծանր բռնաբարության մի դեպք է բացահայտվել, որի համար մի անմեղ անձ այն ժամանակ դատապարտվել է եւ արդեն 6 տարի ազատազրկում է կրել: Այս անձին դատախազությունը պատրաստվում է օրերս սուսուփուս ազատ արձակել: Իսկ հանցագործությունը բացահայտվել է վերջերս տեղի ունեցած մի բռնաբարության բացահայտման արդյունքում՝ հանցագործը խոստովանել է նաեւ տարիներ առաջ կատարած նմանատիպ մյուս հանցանքը:

Արմինե Օհանյան

Տպել
947 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին