Այդ ո՞նց է ժողովուրդը ամբոխ է, ոստիկանը ոհմակի անդամ չէ՞. Արարատ Խանդոյանը վրդովվեց

09/03/2017 schedule20:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լարված մթնոլորտում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Խանդոյանը դատական նիստերի դահլիճ ուղեկցվեց ծափահարությունների ներքո: Այս անգամ Արարատ Խանդոյանն իր հետ դատարան էր բերել «Արարատ Խանդոյան, ես քաղբանտարկյալ եմ» գրությունը: Այդ գրությունը նա դրեց սեղանի վրա այնպես, որպեսզի հիմնականում տեսանելի լիներ դատարան ներկայացած տուժողներին եւ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանին:

Դատարանում այսօր շարունակվեց այս գործով տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությունը. դատարան էր ներկայացել 9 ոստիկան, որոնցից որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրեն կամ այլ ոստիկանի: Ընդհանուր առմամբ՝ 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից հետո տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Արարատ Խանդոյանին վրդովեցրին հատկապես ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Արամայիս Հարությունյանի ցուցմունքները: Վերջինս պատմեց, որ բախումների ժամանակ աշխատելիս է եղել ոստիկանության զորքերում: Արամայիս Հարությունյանը ասաց, որ այդ օրը Խորենացի փողոցում ոստիկանության շղթա էր կազմված, որպեսզի «ամբոխը» չանցնի դեպի ոստիկանության ՊՊԾ գունդ: «Այդ կողմն անվտանգ չէր, կային զինված մարդիկ, որոնք գրավել էին ՊՊԾ գունդը: Իսկ ամբոխը պահանջում էր ոստիկանությունից ճանապարհ բացել, որպեսզի իրենք գնան միանան գունդը գրաված անձանց՝ «Սասնա ծռերին»:

Ոստիկանությունն էլ ի պատասխան ասաց, որ հանրահավաքն ու իրենց պահանջը անօրինական է: Ժամը 22:00-ի սահմաններում բախումներ սկսվեց ժողովրդի կողմից, քարեր էր նետվում, շշեր, տարբեր առարկաներ: Ես այդ ժամանակ գտնվում էի շղթայի մեջտեղում, մոտ 20 րոպե դիմադրելուց հետո շղթան արդեն ճեղքվում էր, օգտագործվեցին հատուկ միջոցներ, որպեսզի ժողովուրդը հանդարտվի: Շղթան առաջ գնաց, որի ժամանակ կրկին ամբոխի հետ բախում եղավ ու էդ ժամանակ ես ծնկիս շրջանում վնասվածք ստացա ու տեղափոխվեցի ոստիկանության հոսպիտալ»,-մանրամասն ներկայացրեց ՊՊԾ գնդի ոստիկանը:

Խանդոյանը հատկապես վրդովվեց նրանից, որ տուժողն այդ օրն ակցիա անող քաղաքացիներին «ամբոխ» անվանեց:  «Հավաքված մարդիկ ամբո՞խ են»,- հարցրեց Խանդոյանը, ինչին ի պատասխան տուժող ոստիկանը դրական պատասխան տվեց: «Բա էդ հավաքված ոստիկաններն ի՞նչ էին, ոհմա՞կ»,- տուժողին հարցրեց Խանդոյանը: «Այսինքն՝ փորձում եք վիրավորել»,- նկատեց Հարությունյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին հորդորեց հարցերն ըստ էության ձեւակերպել: Խանդոյանն ասաց, որ իր հարցը ըստ էության էր. «Ուրեմն՝ ոստիկանությունը ոհմա՞կ է։ Այդ ո՞նց է, որ ժողովուրդն ամբոխ է, իսկ ինքը ոհմակի անդամ չէ: Ցավդ տանեմ, ես ինչ կա էն եմ հարցնում»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը: Վաշտի ավագ Արամայիս Հարությունյանն էլ ցուցմունքում նշեց, որ լուսաձայնային նռնակները նետելուց հետո ժողովուրդը գնացել է հետ, ոստիկանները շղթան առաջ են տարել։ Տուժող ոստիկանը նշեց, որ հրամանը լսել է կապի միջոցով՝ ականջակալով, եւ չի կարող ասել՝ ով է հրաման տվել։

Այսօրվա նիստին հարցաքննվեցին այլ ոստիկաններ եւս: Մասնավորապես, տուժող ոստիկան Սմբատ Գաբրիելյանը ցուցմունքի մեջ նշեց, որ չի տեսել, թե ովքեր են կիրառել հատուկ միջոցներ, ասաց, որ ինքը մասնագետ չի եւ չի կարող ասել՝ ինչպիսին են լուսաձայնային նռնակներից առաջացած հետեւանքները։ Տուժող Դավիթ Սարգսյանն էլ ասաց, որ ոստիկանության շղթայում գտնվելու ժամանակ 10-15 քայլ առաջ շարժվելու հրաման են լսել, ինքը ոտքից վնասվածք է ստացել։ Տուժող ոստիկանը նշեց նաեւ, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ժողովրդին հանգստացնող կոչեր են արել։ «Ոստիկանության աշխատակիցները կոչ էին անում ժողովրդին ցույցը դադարեցնել, ասում էին, որ անօրինական է, իսկ ժողովուրդն ուզում էր գնալ դեպի ոստիկանության աշխատակիցների գումարտակ»,- ասաց Դավիթ Սարգսյանը։

Տուժող Նորիկ Անտոնյանը նույնպես նշեց, որ ոստիկանության աշխատակիցները փակել են ճանապարհը, որպեսզի ժողովուրդը չկարողանա դեպի ՊՊԾ գունդ շարժվել։ «Քաղաքացիների համար վտանգավոր էր, քանի որ գնդում զինված մարդիկ կային։ Ժողովուրդը գոռում էր ՝ ճանապարհը բացեք, մենք գնում ենք ՊՊԾ գունդ»,- նշեց ոստիկանության աշխատակիցը։

Նորիկ Անտոնյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները զինված չեն եղել, տարածքում չի տեսել նաեւ մարտական մեքենաներ։

Դատական նիստի վերջում Արարատ Խանդոյանը գործով դատախազ Հայկ Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց հետեւյալ հիմքով. «Ինձ բերման է ենթարկել ԱԱԾ-ն: Իսկ դատախազը անգործության է մատնված, եւ իմ հայտարարությանը չի տվել պատշաճ գործընթաց»։ Միջնորդությանը միացավ նաեւ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Քննությունն իրականացվել է միակողմանի: Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Քրեական գործով ներգրավված են այն անձինք, ովքեր ի վնաս քաղաքացիների են ցուցմունք տալիս»,-ասաց Խանդոյանի պաշտպանը:

Դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ:  Դատավորն էլ  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց այն:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին:

Տպել
5139 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը