Աշխատում ենք, որպեսզի շատ ավելի որակյալ խաղով աչքի ընկնենք. Վարդան Բիչախչյան

09/03/2017 schedule21:13

«Շիրակն» ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ալաշկերտի»՝ գործող չեմպիոնի դեմ հանդիպման ժամանակ ավելի լավ խաղ ցուցադրի, քան մարտի 5-ին «Արարատի» դեմ խաղաց: Առաջնության գարնանային հատվածի 1-ին խաղում գյումրեցիները հաղթեցին 1:0 հաշվով, սակայն գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին խաղի որակը չի բավարարել: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ իր թիմից ավելին էր սպասում:

«Ճիշտ է՝ «Արարատին» հաղթեցինք, բայց խաղի որակը չբավարարեց: Չեմ ուզում պատճառներ փնտրել: Նորմալ հավաք ենք անցկացրել, որի ընթացքում 5 ընկերական հանդիպում ենք ունեցել բավականին ուժեղ հակառակորդների դեմ, ու բնականաբար, սպասելիքներս 1-ին խաղից ավելին էին, քան տեսա: 1-ին խաղից դրականը միայն հաշիվն էր՝ հաղթանակը: Հուսով եմ՝ կկարողանանք վերագտնել մեր խաղը եւ ավելի բարձր որակի ֆուտբոլ խաղալ: Աշխատում ենք, որպեսզի շատ ավելի որակյալ խաղով աչքի ընկնենք»,- ասաց նա:

Բիչախչյանի նշած 5 հանդիպումները «Շիրակն» անցկացրել է Թուրքիայում: Դրանցից 3-ում թիմը հաղթել է, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, եւս մեկ խաղում գյումրեցիները պարտվել են: Այդ ընթացքում թիմում փորձաշրջան են անցկացնում մի շարք ֆուտբոլիստներ, որոնցից 7-ի հետ ակումբը պայմանագիր է կնքել: Նրանք են Մուսա Բակայոկոն, Միլուտին Իվանովիչը, Ումարու Կայինան, Կիրիան Նվաբուեզեն, Աբդուլ Ֆատաու Սաֆիուն, Վսեւոլոդ Երմակովը, Սեմյոն Դացենկոն:

«Նրանք պոտենցիալ ունեն, տեսնում ենք, որ կարող են օգնել թիմին, դրա համար էլ պայմանագրեր ենք ստորագրել: Չեմ ուզում կանխատեսումներ անել, սպասենք, մի քանի խաղ կանցկացնեն, եւ պարզ կդառնա՝ արդարացված էր նրանց հետ պայմանագիր կնքելը, թե՝ ոչ»,- ասաց Բիչախչյանը:

Այս ֆուտբոլիստներից մի քանիսը, սակայն մոտակա ժամանակներս իրենց ունակությունները ցուցադրելու հնարավորություն չեն ունենա: Մուսա Բակայոկոն, Մարկո Պրլեւիչը եւ Ումարու Կայինան վնասվածքներ ունեն: Թիմին անորոշ ժամանակով չի կարող օգնել նաեւ Կիրիան Նվաբուեզեն: Նրա 26-ամյա եղբայրն է մահացել, եւ նա մեկնել է տուն՝ ԱՄՆ:

19-րդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպումը տեղի է ունենալու մարտի 12-ին 14:00-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում:

Տպել
1387 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային