Հենրիխ Մխիթարյան. շնորհակալ եմ հայ երկրպագուներին ինձ այստեղ աջակցելու համար

10/03/2017 schedule12:13

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք աջակցում էին նրան «Ռոստով»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ: Երեկ՝ մարտի 9-ին, տեղի ունեցած Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, եւ «մանկունյանցիների» կազմում հաշիվը բացեց Մխիթարյանը: Խաղից հետո «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա նշել է, որ հուսով է՝ դա լավ նվեր է եղել հայերի համար:

«Այստեղ հայկական սփյուռքը շատ մեծ է, եւ շնորհակալ եմ նրանց այստեղ գալու եւ ինձ աջակցելու համար: Երեւի ես նրանց լավ նվեր եմ մատուցել գոլ խփելով եւ նրանք վայելել են մեր խաղը: Շնորհակալ եմ նրանց»,- ասել է նա:

«Ռոստովի» դեմ հանդիպումը Մխիթարյանի համար առաջինն էր վնասվածքից հետո: Նա մոտ 2 շաբաթ բացակայել էր, եւ քանի որ լրիվ պատրաստ չէր խաղին, փոխարինվեց 68-րդ րոպեին: Ամեն դեպքում նա հասցրեց աչքի ընկնել եւ՛ լավ խաղով, եւ՛ գոլով, ե՛ւ ՈՒԵՖԱ-ի հարցման արդյունքում ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ուրախ եմ վերադառնալու համար, ուրախ եմ այսօր գոլ խփելու համար, եւ ավելի երջանիկ կլինեմ, եթե ավելի քիչ վնասվածքներ ստանամ: Ես փորձում եմ իմ լավագույնն անել: Շնորհակալ եմ խաղընկերներիս հանդիպման ընթացքում ինձ օգնելու համար: Կփորձեմ հնարավորինս շուտ լավ մարզավիճակում լինել»,- ասել է նա:

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզո Մոուրինյոն հանդիպումից առաջ իր մտահոգությունն էր հայտնել խոտածածկի որակի վերաբերյալ եւ նշել, որ վստահ չէ, որ արժե վնասվածքից հետո Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերել այդպիսի խոտածածկի պայմաններում: Այնուամենայնիվ, նա որոշեց ռիսկի դիմել: Խաղից հետո նա նշել է, որ Մխիթարյանին այնքան խաղաժամանակ է տվել, որքան նա այս իրավիճակում պատրաստ էր խաղալ:

«Մենք գիտեինք, որ նա 90 րոպե չի կարող խաղալ: Մենք գիտեինք, որ նա 60 րոպե կարող է խաղալ: Փոխարինումը կապ չունի խաղի արդյունքի հետ, մենք դա խաղից առաջ էին պլանավորել: Մենք նրան հարձակման գծում Զլատանի հետ խաղալու ազատություն էինք տվել, որպեսզի կարողանա ազատ տարածություններ գտնել գոլ խփելու համար: Նա լավ խաղաց եւ կարողացավ խաղն ավարտել առանց վնասվածքների»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում «ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքը:

«Ռոստովի» դարպասը խփած գոլի շնորհիվ Մխիթարյանը կրկնեց «Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիի ցուցանիշը. նա թիմի կազմում անցկացրած վերջին 3 եվրագավաթային խաղերում խփեց իր 3-րդ անընդմեջ գոլը: Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Զարյայի» դեմ խաղում, «Սենտ-Էտյենի» դեմ մրցակցի հարկի տակ խաղում, որտեղ էլ վնասվածք ստացավ (տնային խաղին հայտավորված չէր) եւ, իհարկե, «Ռոստովի» դեմ խաղում:

«Ռոստովի» եւ «Յունայթեդի» միջեւ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 16-ին:

Տպել
1540 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)