Կճեղքվի՞ լռության պատնեշը. թուրք գիտնականը իր երկրի անցյալին դեմհանդիման

10/03/2017 schedule16:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 11-ի համարում

«Թաներ Աքչամը ոչ հերոսի եւ ոչ էլ դավաճանի տեսք չունի, թեեւ նրան եւ դավաճան են համարել, եւ հերոս»,-այսպես է սկսվում «Նյու Յորք թայմսի»  մարտի 6-ի համարում տպագրված «Թուրքերը ճեղքում են հայերի նկատմամբ լռության պատը» վերնագրով հոդվածը, որը  թուրք սոցիոլոգ եւ պատմաբան Թաներ Աքչամի մասին է: Վերջինս ուսանողական տարիներին, ձախ ընդդիմադիր շարժումը ղեկավարելու համար մեկ տարի բանտում անցկացնելուց հետո, 1971 թվականից տեղափոխվել է Գերմանիա եւ այլեւս Թուրքիա չի վերադարձել: Այժմ պարոն Աքչամը Մինեսոտայի համալսարանի դասախոս է եւ հետազոտություններ է անում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունների թեմայով:

Ըստ հոդվածագրի, պարոն Աքչամն իր աշխատանքով պատնեշներ է քանդում, քանի որ անցյալը մեծապես ազդում է այսօր իրականացվող քաղաքականության վրա: Այսպիսով, թերթը ներկայացնում է, որ Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականն է, որը մարտահրավեր է նետում իր հայրենիքի այն հայտարարություններին՝ համաձայն որոնց թուրքերը հայերի նկատմամբ զանգվածային եւ կազմակերպված ջարդ չեն իրականացրել: Թաներ Աքչամն ընդհանրապես  առաջին թուրք մասնագետն է, որը վերոնշյալ համատեքստում  հրապարակայնորեն արտասանել է «ցեղասպանություն» բառը:

«Երբ հաշվի ենք առնում, որ Թուրքիան այդ մի բառի պատճառով սպառնացել է իր հարաբերությունները խզել տարբեր երկրների հետ (ինչպես 2000 թվականին Անկարան տապալեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915 թվականին տեղի ունեցածը «ցեղասպանություն» կոչելու որոշման ընդունումը, քանի որ սպառնաց արգելել Թուրքիայում գտնվող ամերիկյան զորամիավորների տեղաշարժն իր տարածքով), ապա սա արմատական քայլ է»,- գրում է հեղինակը: Պարոն Աքչամը թյուրիմացություն է համարում իր երկրի ղեկավարների այն մոտեցումը, թե իրենք ընդունում են, որ այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել Օսմանյան կայսրության օրոք, սակայն համոզված են, որ թուրքերի կողմից ոչ թե ցեղասպանություն է իրականացվել, այլ՝ ինքնապաշտպանություն:

«Մենք պետք է պատմության հետ մեր հաշիվները վերջնականապես մաքրենք, ինչպես որ գերմանացիներն արեցին պատերազմից հետո. դա կարեւոր է քաղաքացիական հասարակության եւ առողջ ժողովրդավարություն ստեղծելու համար»,- հեղինակը մեջբերում է երկար տարիներ Գերմանիայում ապրած մեկ այլ թուրք պատմաբանի՝ Ֆիկրեթ Ադանիրի խոսքերը: Բացի այդ՝ տեղեկացնում է, որ Թուրքիայից դուրս եկած շատ թուրք գիտնականներ ընդունում են, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի ջարդը 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանություններից մեկն է եւ տեղավորվում է 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության կոնվենցիայի» սահմանման մեջ՝ գործողություններ, որոնք միտված են մարդկանց էթնիկական, ազգային, ռասայական կամ կրոնական խմբերը ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելուն:

 «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քայքայվող օսմանյան կայսրությունը, վախենալով հայերի ազգային շարժումներից, զանգվածաբար նրանց աքսորել է իր երկրի արեւելյան մասից: Տղամարդկանց, կանանց եւ երեխաներին քշել են  անապատներ, որտեղ նրանք սովի են մատնվել, խմբերով լցրել են եկեղեցիներ եւ զորատեղեր եւ դրանք կրակի տվել: Սակայն զոհվածների թիվը դեռեւս վիճելի է. հայերը նշում են 1.5 միլիոն, թուրքերը՝ մի քանի հարյուր հազար»,-գրում է «Նյու Յորք թայմսը»: Հոդվածի հեղինակը ներկայացնում է նաեւ Թուրքիայի պաշտոնական տեսակետը, որի համաձայն՝ հայերը իրենց իսկ հրահրած քաղաքացիական հակամարտության զոհն են դարձել, երբ միացել են  Օսմանյան կայսրությունը տապալել ցանկացող ռուսական զորքերին:

Հեղինակը հիշատակում է, որ Նյու Յորքի անցումային արդարադատության միջազգային կենտրոնի անցյալ տարվա եզրակացությունն այն մասին, որ էական փաստեր կան Թուրքիայի կողմից  հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերը «Ցեղասպանության կոնվենցիային» համապատասխան համարելու համար: «Եւ այնուամենայնիվ,  Թուրքիան կտրականապես ժխտում է, որ այդ ջարդերը դիտավորություն են եղել, կամ որ՝ Թուրքիայի այդ ժամանակվա  կառավարությունը բարոյական եւ իրավական պատասխանատվություն է կրել տեղի ունեցածի համար»,-գրում է «Նյու Յորք թայմսը» եւ ավելացնում, որ 1923 թվականին, Թուրքիայի Հանրապետության  հիմնադրումից հետո, թուրքական իշխանություններն իրենց երկրի ներսում «լռության վարագույր» են անցկացրել այս պատմության շուրջ եւ  իրենց ազդեցությունն օգտագործել են  այլ երկրների կառավարություններին ստիպելու համար, որ զսպեն այս հարցի նկատմամբ Թուրքիային ոչ ձեռնտու բոլոր տեսակետները:

«Այսպիսով, Թաներ Աքչամը Թուրքիայի ամենաճանաչված գիտնականներից մեկն է, որը խախտել է հայերի հետ կատարվածի մասին թուրքերի պահպանած լռությունը եւ կանգնել է իր երկրի անցյալին դեմհանդիման, համագործակցել է հայ պատմաբան Վահագն Դադրիյանի հետ, եւ այս համագործակցության արդյունքում՝ 1997 թվականին նկարահանվել է «Լռության պատնեշ» հոլանդական ֆիլմը»,-եզրափակում է «Նյու Յորք թայմսը»:

Աննա Հակոբյան

Տպել
928 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան