Հայի ետին խելքի մոտիվներով. ոչնչով օգնել չենք կարող

10/03/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 11-ի համարում

Այսօր կայանալիք կառավարության նիստից հետո պաշտոնապես կհստակեցվի, թե գործադիրը որքան գումար է պատրաստվում հատկացնել ջրհեղեղներից եւ ուժեղ քամիներից տուժած բնակավայրերին: Սակայն, այժմ էլ կարող ենք ասել, որ կառավարությունը գործնականում ի վիճակի չէ պատճառված վնասի գոնե մի մասը փոխհատուցել: Բանն այն է, որ երեկ կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մարզպետներին ներկայացրել է, թե ինչ հնարավորություներ ունի կառավարությունը: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում մարզերին կհատկացվի, շուրջ 2 հազար հեկտարի համար, ցորենի, գարու, կարտոֆիլի սերմացու ձեռքբերելու գումար, որը մոտ 90 մլն դրամ  է,  60 մլն դրամ կտրամադրվի գյուղացիությանը՝ շուկայականից ցածր գնով՝ մեկ պարկը 3 հազար 700 դրամով 15 հազար տոննա  պարարտանյութ տրամադրելու համար: 

Իհարկե, եթե կառավարությունն անգամ որոշի աղետի հետեւանքները վերացնելու համար հատկացնել իր ողջ պահուստային ֆոնդը, որը կազմում է շուրջ 2.9 միլիարդ դրամ, միեւնույն է՝ այդ գումարը բավարար չէ: Չնայած հեղեղումների եւ ուժեղ քամիների հասցրած վնասների չափերը դեռեւս ճշտված չեն, սակայն ակնհայտ է, որ դրանք մի քանի անգամ ավել վնասներ են պատճառել, քան 2003թ. ապրիլին տարբեր մարզերում տեղի ունեցած վարարումները եւ հեղեղումները, որոնց արդյունքում Հայաստանի տնտեսությանը պատճառված վնասը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է շուրջ 4 միլիարդ 322 միլիոն դրամ:  Հերթական աղետի հետեւանքով զոհվել է մեկ մարդ. դեպքը արձանագրվել է Տավուշի մարզում: Հեղեղումների եւ ուժեղ քամիների պատճառով հանրապետությունում տուժել է 141 բնակավայր:

Արտակարգ իրավիճակների վարչության լրատվական կենտրոնի տրամադրած հաղորդագրության հիման վրա կարող ենք ասել, որ աղետից ամենաքիչը վնասվել է Երեւանը: Նման աղետներից հետո, որպես կանոն, տուժածներին օգնություն տրամադրելուց հետո առաջին հարցը, որ ծագում է՝ հետեւյալն է. արդյոք հնարավո՞ր էր աղետի ընդգրկման նման ծավալներից խուսափել, եւ արդյոք անհրաժեշտ բոլոր միջոցառումները Հայաստանում արվու՞մ են: Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ Գենադի Կոջոյանի, իրենց ծառայությունը կառավարման մարմիններին նախապես զգուշացրել է հնարավոր աղետի մասին:

Նույն գործակալության պետի տեղակալ Ալբերտ Թորոսյանի խոսքերով, բնակլիմայական վտանգավոր երեւույթների մասին իրենք կառավարման մարմիներին, որպես կանոն, նախազգուշացնում են մեկ կամ երկու օր առաջ: Վերը նշված ժամկետից շուտ անհնար է հնարավոր աղետների մասին նախազգուշացնել: Հնարավոր աղետի, մասնավորապես՝ հեղեղումների մասին, տեղական ինքնակառավարման մարմինների նախազգուշացված լինելու փաստը հաստատեցին նաեւ Արտակարգ իրավիճակների վարչությունում: Սակայն կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ գյուղերում հեղեղումների վտանգին լուրջ են վերաբերվում միայն հեղեղներն սկսվելուց հետո:

Ի դեպ, տվյալ դեպքում վտանգավոր տարածքներից բնակիչներին, իսկ գյուղական համայնքներում նաեւ անասուններին հեռացնելու գործընթացը պետք է կազմակերպեին համապատասխան համայնքների ղեկավարները, որոնք իրենց հերթին պետք է նախազգուշացվեին մարզպետարաններից: Հանրապետության տարբեր մարզերում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ հեղեղումներն սկսվելուց հետո փրկարարները ստիպված են եղել ոչ միայն մարդկանց էվակուացնել, այլ նաեւ՝ անասուններին: Այս պահին դժվար է ասել, թե մարզպետարան-գյուղապետարան-բնակիչ օղակից որ մեկում են թերացումներ եղել: Իսկ բացի նախազգուշացումից՝ ուրիշ ինչ միջոցառումներ պետք է կազմակերպվեն մասնավորապես հեղեղումների վնասներից խուսափելու, ծայրահեղ դեպքում՝ գոնե դրանց ծավալները նվազեցնելու համար:

Մասնագետների պնդմամբ, հեղեղումները Հայաստանում նոր երեւույթ չեն: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի համապատասխան մարմիններին, անհրաժեշտ միջոցառումները կազմակերպելու համար, հատկացվել է տարեկան շուրջ 15 միլիոն ռուբլի գումար: Այդ գումարներով պարբերաբար մաքրվել եւ կարգի են բերվել գյուղական համայնքների հեղեղատարները եւ սելավատարները, ամրացվել են գետերի հուները, կատարվել են այլեւայլ կանխարգելիչ միջոցառումներ: Այդ միջոցառումները հնարավորություն են տվել ձնհալների ժամանակ ջրերի հոսքերը դարձնել կառավարելի: Հայաստանի անկախացումից հետո հեղեղակարգավորող միջոցառումների համար առաջին անգամ 140 մլն դրամ գումար հատկացվել է միայն նախորդ տարի՝ հեղեղումների փաստի առաջ կանգնելուց հետո:

Ներկայումս մեր հանրապետությունում կան շուրջ 60 ջրամբարներ, որոնց մի մասը վթարային վիճակում է: Կարգավորիչ ջրամբարները խորհրդային տարիներից ի վեր չեն մաքրվել եւ չեն նորոգվել, այն դեպքում, երբ հեղեղումներից պաշտպանվելու հարցում այդ կառույցներն առանցքային նշանակություն ունեն, եւ հեղեղների մի մասը պայմանավորված է հենց կարգավորիչ ջրամբարների վթարայնությամբ: Իսկ գործող ջրամբարների պարագայում հաճախ համապատասխան մարմինները ստիպված են ջրամբարի ջրերը բաց թողնել՝ հնարավոր փլուզումներից խուսափելու համար: Արդյունքում, այդ ջրամբարների ավազաններում գտնվող բնակավայրերը հայտնվել են անպաշտպան վիճակում: Եւ հենց այս կոմունիկացիաների անմխիթար վիճակն է պատճառը, որ ձնհալն այսօրինակ ավերածություններ է բերում իր հետ: Բայց 21-րդ դարում նման աղետները ողբերգական չեն, այլ զավեշտալի: Մարդը վաղուց տիրապետում է բնությունը հնարավորին չափ կառավարելու արվեստին: Իսկ Հայաստանում մարդն ու իր ունեցվածքը տրված են բնության քմահաճույքին:

Վահագն Հովակիմյան

Տպել
1174 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին