Ես համագործակցում եմ անհատի հետ. Միհրան Պողոսյանին օգնում է Ծառուկյանի նախկին խոսնակը

«Միասնություն» շարժման քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանի քարոզարշավում ներգրավված է որպես մասնագետ: Այս մասին Խաչիկ Գալստյանը, որը նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն էր, ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Վերջինս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ Միհրան Պողոսյանի նախընտրական հանդիպումն էր վարում:

Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանի անդամակցած «Միասնություն» շարժումը միացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի մամուլի խոսնակը տարիներ առաջ հենց Խաչիկ Գալստյանն էր:

- Պարոն Գալստյան, ի՞նչ ձեւաչափով եք համագործակցում Միհրան Պողոսյանի հետ:

- Համագործակցությունը զուտ մասնագիտական է, քարոզարշավի կազմակերպման եւ մնացած այլ հարցերում:

- Այսինքն՝ զուտ կազմակերպչական հարցերո՞վ:

- Որպես քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների հետ առնչություն ունեցող մասնագետ:

- Ինչպե՞ս ստացվեց, որ «Ծառուկյան» դաշինքին մասնագիտական օգնություն չցուցաբերեցիք, այլ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին եք մասնագիտական աջակցություն ցույց տալիս:

- «Ծառուկյան» դաշինքում պրոֆեսիոնալները շատ-շատ են:

- Ձեր դերակատարությունը Միհրան Պողոսյանի քարոզարշավում ընտրության օ՞րն է ավարտվելու:

- Այս պահին ես միայն իրականացնում եմ մասնագիտական համագործակցություն:

- Ձեզ չի՞ կաշկանդում ձեր գաղափարական տարբերությունները:

- Ի՞նչ տեսանկյունից:

- Եթե խոսում ենք «Միասնություն» շարժման գործունեության մասին, «Միասնության» հռչակած տեսլականը, գաղափարները:

- «Միասնության» հռչակած տեսլականն այսօր էլ ուժի մեջ է: Այսօր էլ մենք հռչակել ենք քաղաքական սերնդափոխության գաղափար, այս ընտրություններում, եթե ոչ, ապա հաջորդում անպայման, մենք դա կյանքի ենք կոչելու: Իմացեք, որ դա օրակարգային հարց է եւ ուժի մեջ:

- «Միասնություն» շարժումն այլ քաղաքական ուժի հետ է համագործակցում, դուք..

- Ես համագործակցում եմ անհատի հետ, հարգելիս:

- Ձեր համագործակցությունը ֆինանսական արժեք ունի՞:

- Ոչ:

-Այսինքն՝ հասարակական հիմունքո՞վ եք աշխատում:

- Այո, ես օգնում եմ ուղղակի, իմ սերնդակիցն է, իմ տարեկիցն է Միհրանը Պողոսյան, ես օգնում եմ իրեն:

Տպել
5062 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին