Մարտուն Գրիգորյանն ընտրողներին խմած մարդու անեկտոդը պատմեց, բայց խոստում չտվեց. տեսանյութ

Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի 5-րդ համարի թեկնածու, անկուսակցական Մարտուն Գրիգորյանն ակտիվ քարոզչություն է անում դեռ մարտի 5-ից: Պատգամավորի թեկնածուն հանդիպումներ է ունենում ինչպես գյումրեցիների, այնպես էլ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների հետ: Սակայն նշենք, որ Գրիգորյանը, լինելով նախկին թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, առայժմ հանդիպումների առումով չի հատում իր «տարածքների» սահմանները: Հավանաբար, իր օգտին ստանալիք քվեների հույսն այս տարածքից է:

Գյումրու Շիրակացի թաղամասում Մարտուն Գրիգորյանը հանդիպելով թաղամասի բնակիչների հետ, նախընտրական քարոզչության շրջանակներում ոչ մի խոստում չտվեց: Նա իր նախընտրական ծրագրում ընդհանրապես խոստումներ չի ներառել:

Գրիգորյանի խոսքով՝ նախընտրական խոստումները դատարկ խոսքեր են, որոնք շռայլում է ցանկացած թեկնածու: Նախկին ԲՀԿ-ականը նաեւ ավելացրեց, որ խոստումը տալիս են եւ ընտրվելուց հետո մոռանում:

Գրիգորյանը իր խոսքը համոզիչ դարձնելու նպատակով՝ ընտրողներին խմած մարդու անեկդոտը պատմեց, ով փորձել է ինքնասպան լինել. «Խմած մարդը բարձրահարկ շենքից ընկնում է վար, մինչեւ ներքեւ ընկնելը մտածում է՝ այ մարդ, եթե սաղ մնամ, էլ թե խմեմ ու նման բաներ… Ընկնում է, աչքերը բացում է, տեսնում է սաղ է, ասում է՝ մարդ, որ նեղն է ընկնում, ինչ հիմար բաների մասին ասես չի մտածում…Քաղաքականության մեջ էլ է նույնը, ժողովուրդ ջան, հինգ տարի առաջ գալիս են՝ խոստումներ են շռայլում, մենակ թե իրենց ընտրեք, բայց հինգը տարին ըմբես շուտ գուկա, որ պատմածս անեկդոտի վիճակը կլինի»,- պատմեց Գրիգորյանը եւ նշեց, որ իր խոստումն իր աշխատանքն է:

Անդրադառնալով քաղաքի երկրորդական փողոցներին, որոնք այժմ ձնհալի պատճառով հայտնվել են ցեխաջրերի մեջ, պատգամավորը ասաց.

«Պիտի կարողանաս քաղաքիդ համար գործ անես, դատարկ ելույթներով հարց չի լուծվում: Փողոցների վիճակը մեր քաղաքում այնքան վատ է, որ մարդիկ իրենց եւ երեխաների ոտքերին տոպրակներ են անցնում, որ կարողանան դպրոց ու մանկապարտեզ տանեն»,- ասաց Գրիգորյանը եւ հիշեց քարապատված փողոցները:

Հանդիպմանը ներկա գործազուրկ կանայք, բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին: Նշեցին՝ սոցիալական վիճակն այնքան է ծանրացել, որ պատրաստ են նույնիսկ հավաքարար աշխատել:

«Աշխատատեղերի բացակայության խնդիրը մեր ցավոտ թիվ մեկ խնդիրն է: Մենք ուսումնասիրություն ենք արել, գիտենք, որ առկա է աշխատատեղերի բացակայություն…»,- եզրափակեց ՀՀԿ-ի թեկնածուն:

Նախընտրական քարոզչությունն այս թաղամասում Մարտուն Գրիգորյանն ավարտեց ներկաներից մեկի հետ սելֆի անելով:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
5349 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ