Դատարանը կարճել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցն ընդդեմ ոստիկանության

10/03/2017 schedule21:03

Օրեր առաջ Վարչական դատարանը որոշել է կարճել աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջ՝ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացում տեղի ունեցած ակցիաների ժամանակ Արսինե Խանջյանին Խորենացի փողոցից հուլիսի 27-ին առանց պատճառաբանության բերման էին ենթարկել ոստիկանության զորքեր: Այդ օրը նա Խորենացի էր գնացել հավաքին մասնակցելու, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար: Սակայն մի քանի ժամ հետո հայտնվել էր Ոստիկանության զորքերի 10.33 զորամասում: Զորամասում նա պահվել է մի քանի ժամ եւ իր իրավունքները չեն պարզաբանվել: Կանադահայ դերասանուհին դատարանից հայցով պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, ինչպես նաեւ բարոյական վնասի փոխհատուցում էր պահանջում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով: 

Մեր զրույցում Խանջյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ թեեւ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն կարծում է, որ դատարանը պարտավոր էր ոստիկանության գործողությունների իրավաչափությունը քննարկել եւ նրանց տալ իրավական գնահատական: «Ես ինչպես հասկանում եմ, որոշման հիմքում դրվել են ոստիկանության կողմից ներկայացված առարկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին նրան, որ տվյալ դեպքում ոստիկանության գործողությունները անհրաժեշտ է քննության առարկա դարձնել քրեաիրավական տեսանկյունից եւ նման պայմաններում այստեղ չկա հիմք՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ»,- մանրամասնեց Արամազդ Կիվիրյանը:

Նրա խոսքով՝ դատական համակարգը չի ցանկանում այս մասով իրականացնել գործի քննություն, որովհետեւ իրականում ոստիկանության գործողություններն ակնհայտ ոչ իրավաչափ են եղել եւ տվյալ դեպքում դատարանը չի ցանկացել հաստատել այդ ոչ իրավաչափությունը: «Այն փաստը, որ դատարանը կարճել է հայցը, արդեն ինձ մոտ համոզմունք է ձեւավորվում, որ  դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անկախ նրանից, թե իրականում  ինչպիսի պատճառաբանություններ էր ներկայացրել դատարանը հայցը կարճելիս»,- ասաց Կիվիրյանը: Նա նաեւ ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե դատարանը ինչպես է անդրադարձ կատարել հայցի պահանջներին: Մեր հարցին ի պատասխան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու են Վարչական վերաքննիչ դատարանում, ներպետական ատյանները սպառելուց հետո կքննարկվի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը:

Տպել
5835 դիտում

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան