Ապրիլյան պատերազմի վիրավորներից Ավետիսը տեղափոխվել է Մոսկվա, իսկ Ռոլանդը դեռ հոսպիտալում է

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայող Ռոլանդ Սահակյանը գտնվում է պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա, ի դեպ, այդ պատերազմի միակ վիրավորն է, որ դեռեւս հոսպիտալում է:

Նշված հաստատության պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանից տեղեկացանք, որ երիտասարդը ստանում է վերականգնողական բուժում: 

«Ռոլանդը դեռեւս մեզ մոտ է, շարունակում է վերականգնողական բուժումը: Վիճակը նորմալ է: Իր մնացած դեֆիցիտներն են, որ չի կարողանում քայլել` ողնաշարի վնասման հետեւանքով: Մասնագետները դրսից` վերականգնողական կենտրոններից են գալիս, աշխատում են իր հետ: Վերականգնողական բուժման արդյունքում նրա վիճակում կա դրական դինամիկա: Արդեն կարողանում է նստել»,- ասաց Արտաշես Խաչատրյանը: Իսկ թե երբ Ռոլանդ Սահակյանը դուրս կգրվի, նա դժվարացավ ասել:

Ժամկետային զինծառայող Ռոլանդ Սահակյանը ստացել էր ողնաշարի եւ ողնուղեղի վիրավորում` Թալիշում: Երիտասարդի մի շարք ներքին օրգաններ նույնպես վնասվել էին, ինչի կապակցությամբ նա ենթարկվել է տասնյակ վիրահատությունների:

Հոսպիտալի պետի տեղակալը մեր զրույցում նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմում վիրավորված մեկ այլ ժամկետային զինծառայող՝ Ավետիս Զարգարյանը, որը նույնպես մոտավորապես մեկ տարի անցկացրեց հոսպիտալում, գրեթե մեկ ամիս առաջ տեղափոխվել է Ռուսաստան` վերականգնողական բուժում ստանալու:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ Ավետիսը տեղափոխվել է Մոսկվա` բարերարների աջակցությամբ: Հարցին, թե ինչու ոչ պետական բյուջեի միջոցներով, նա արձագանքեց. «Որովհետեւ, ինչքանով ես հասկացա, բժիշկները կարծում են, որ այստեղ եւս հնարավոր է բուժումը կազմակերպել, իրենք չեն համաձայնել: Եվ գտնվել է ինչ-որ բարերար, որը ստանձնել է Ավետիս Զարգարյանին Մոսկվա տեղափոխելու ծախսերը»:

Ավետիսը նույնպես Թալիշում է վիրավորվել ու դարձյալ ողնաշարի հատվածում: Դեռ ամիսներ առաջ հոսպիտալի մասնագետներն ասում էին, որ ճիշտ կլինի նրա հետագա բուժումը կազմակերպել արտերկրում, որովհետեւ երիտասարդի համար ավելին անելու հնարավորություն իրենք արդեն չունեն:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ համապատասխան հանձնաժողովը նախատեսում է առաջիկա չորեքշաբթի քննարկել Ռոլանդ Սահակյանին արտասահմանում բուժման ուղարկելու հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո` նույն ապրիլին, ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով հաստատել էր զինծառայողների բուժումը պետական բյուջեի միջոցներով արտերկրում կազմակերպելու կարգը, իհարկե միայն այն դեպքերում, եթե Հայաստանում բացակայում է տվյալ բուժման կամ հետազոտության հնարավորությունը: Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողներից ոչ մեկի նկատմամբ, սակայն, այդ որոշումը դեռեւս չի կիրառվել, որովհետեւ բոլոր դեպքերում հանձնաժողովը եզրակացրել է, որ Հայաստանում բուժման տարբերակները սպառված չեն: Հետեւաբար, բոլոր այն զինծառայողները, որոնք տեղափոխվել են արտասահման, դա կազմակերպվել է ոչ պետական բյուջեի միջոցներով:

Այդուհանդերձ, հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ավելի վաղ վիրավորված երկու զինծառայողի վերաբերյալ: Խոսքը վերաբերում էր 2013 թվականին վիրավորված Մհեր Պետրոսյանին եւ 2014  թվականին վիրավորված Աշոտ Գրիգորյանին: Մհերը մարտական հենակետում ստացել էր գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում: Նախատեսվում էր նրան տեղափոխել Գերմանիա, որտեղ պատրաստակամություն էին հայտնել 3D տպիչով ամբողջությամբ վերականգնել երիտասարդի կիսատված գլխի ձեւը:

Աշոտի ստացած վիրավորումը աջ ձեռքի շրջանում էր, եւ այժմ կա արմնկային հոդի պրոթեզավորման անհրաժեշտություն: Դրա հնարավորությունն առկա է Ռուսաստանի Դաշնությունում: 

Պաշտպանության նախարարի խոսնակը դժվարացավ ասել, թե արդյոք Մհեր Պետրոսյանը տեղափոխվել է Գերմանիա: Նշեց, սակայն, որ անհրաժեշտ գումարը պետական բյուջեից տրամադրվել է: «Մհեր Պետրոսյանին հատկացվել է 26 միլիոն դրամ: Փոխանցումը կատարվել է, բայց նա մեկնել է Գերմանիա, թե չէ, չեմ կարող ասել: Դա թողնվել է իրենց հայեցողությանը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նաեւ պատասխանեց, որ ե՛ւ հնարավոր է գումարը փոխանցել վիրավոր զինծառայողին, ե՛ւ նրա բուժման հարցը կազմակերպի պետությունը` առանց նրանց գումար տրամադրելու: «Դա սպեցիֆիկ է, նայած դեպք, նայած, թե որ պետություն են տեղափոխվում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Աշոտ Գրիգորյանին, նախարարի խոսնակը նշեց, որ  ավելի վաղ հանձնաժողովը նրան դրական եզրակացություն է տրամադրել Ռուսաստանում հետազոտություն անցնելու համար: «Պետական հատկացում եղել է հետազոտման համար` ավելի քան 500 հազար դրամ: Հետազոտումն ավարտվել է, եւ դրա արդյունքների հիման վրա նոր հայտ է ներկայացված բուժման համար, որը պետք է քննարկվի»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
6174 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում