Ցինիզմի ու խեղճության տոնավաճառ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

11/03/2017 schedule14:50

Քաղաքական դեժավյուի օրեր ենք ապրում։ Անցյալից մեզ հյուր են եկել ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանենք, առյուծ արքա Ծառուկյանենք՝ Նաիրա Զոհրաբյանի ձայնի ընդդիմադիր հնչողությամբ, հին ընկեր դաշնակները, կոմունիստները՝ կարմիրով ողողված։ Երեկոյան, երբ այդ շիլափլավը ուղեղումդ դասդասելու ազնիվ նպատակով փորձում ես կենտրոնանալ, հետաքրքիր մտքեր են այցելում, որոնցից պրծում չկա։

Միտք համար 1

Սերժ Սարգսյանն ու իր թիմը այդպես էլ այդքան տարիների քարոզարշավներից հետո իրենց համար փոփոխությունից լավ այլ թեմա չկարողացան հնարել։ «Անվտանգությունն ու առաջընթացն» է կարգախոսը, բայց «Ռեինկարնացիայի» տեսահոլովակում դարձյալ կարմիր թելի պես անցնում է փոխելու թեման։ Այսինքն իրենք հասկանում են, որ լավագույն բանը, որ ի վիճակի են առաջարկել ժողովրդին, եղածը, առկա իրողությունները փոխելու գաղափարն է։ Սա գիտակցումն ու ընդունումն է այն փաստի, որ եղածը լավ չէ, ավելին՝ վա՛տ է, ժողովրդի կողմից ընդունելի չէ, եւ պետք է փոխվի։ Սեփական մեղքի գիտակցման ու խոստովանման ավելի ցցուն ապացույց թերեւս դժվար է գտնել։

Միջանկյալ միտք

Ծրագիրը ներկայացնելու ընթացքում Սերժ Սարգսյանի բոլոր մտքերը ապառնի ժամանակով էին՝ մենք կառուցելու ենք, մենք ստեղծելու ենք, հասնելու ենք նրան եւ այսպես շարունակ։ Սա քաղաքական ֆալշսթարթ է, եթե կարելի է այդ բառն օգտագործել ուշանալու իմաստով։ Որովհետեւ «մենք կկառուցենք տարածաշրջանի ամենաապահով ու բարեկեցիկ երկիրը» ասել իրենց կարող են թույլ տալ ԵԼՔ-ը, Ազատ Դեմոկրատները, ինչ-որ տեղ նույնիսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եթե ընդունենք, որ կոալիցիայի մեջ լինելով, նրանք հնարավորություն չեն ունեցել ամբողջովին իրականացնել իրենց ծրագրերը, որոշումների վրա լրջորեն ազդելու լծակներ չեն ունեցել։ Բայց ո՛չ ՀՀԿ-ն։ Որովհետեւ ՀՀԿ-ն պիտի ասի, թե իրենց ինչ է հաջողվել իրականացնել իշխանության 10 տարիների ընթացքում։ Որովհետեւ կան բաներ, որ ոմանց կարելի է ասել, իսկ ոմանց՝ ո՛չ։ Ինչպես Օսկանյանը չպիտի իրեն թույլ տա խոսել ձախողած արտաքին քաղաքականությունից, կամ Օհանյանը՝ բանակում տեղ գտած չարաշահումներից։ Բայց արի ու տես, որ այսքան երկար ժողովրդի իշխանություն յուրացրած անձինք իրենց թույլ են տալիս խրոխտ ձայնով ավետել, որ պատրաստվում են «կառուցել» ու «ապահովել»։

Միտք համար 2

Շատ լավ է, որ ընտրությունները տեղի են ունենում ուշ-ուշ եւ ոչ թե շուտ-շուտ։ Քաղաքացու համար է լավ, բայց առավել շատ լավ է հենց քաղաքական գործիչների համար։ Որովհետեւ քարոզարշավի ընթացքում նրանք ստիպված են լինում մեկնել հեռավոր մարզեր ու գյուղեր, ծանոթանալ ժողովրդի կյանքին։ Ավելի հաճախ, քան 5 տարին մեկ, նրանք այդ ամենին կարող են չդիմանալ։ Օրինակ «Ծառուկյան դաշինքի» անդամ Ուրիխանյանը գնացել է սահմանամերձ գյուղ, տեսել է ազատամարտիկի՝ 2 աչքից կույր, որը 2 մետր խողովակի գումար չունի, որ տան դիմացով անցնող գազը տուն մտցնի։ Ես այսպես լավ հիշում եմ բոլոր մանրամասները, քանի որ Ուրիխանյանը այդ մասին պատմեց մի 2-3 հաղորդման մեջ, հավանաբար շատ ազդված էր։ Կոմկուսից Մարիամ Շահինյանը տեսել է մի փոքրիկ տղայի, որը համաձայն է, որ հայրը գնա խոպան ու իրենց փող ուղարկի, եկել է տուն ու երկար ժամանակ չի կարողացել քնել։ Պատկերացնո՞ւմ եք։ Այնպես որ, շատ լավ է, ու ընտրությունները տոն են, որ այսուհետ միայն 5 տարին մեկ են մեզ հետ լինելու եւ ոչ ավելի հաճախ, մենք հոգեկան տվայտանքների ենթարկելու քաղաքական գործիչներ չունենք։

Միտք համար 3

ՀՀԿ-ի քարոզարշավը ինչ-որ իմաստով կարելի է քաղաքական մանիպուլյացիա համարել։ Իրենց պաստառներին, երգի տեսահոլովակում եւ մարզային քարոզարշավում չարաշահում են վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը, եւ ընտրողին հնարավոր է թվա, որ ՀՀԿ-ին ընտրելով, ինքն ընտրում է Կարեն Կարապետյանին, մինչդեռ Կարապետյանը այդ ընտրության արդյունքում մանդատ չի ստանալու։ Կարապետյանը, համաձայն ենք, բացառիկ ֆոտոգենիկ կերպար է, որոշ իմաստով նաեւ խարիզմատիկ, ինքը բավականին լավ է նայվում հարվածային գործիքներ նվագելիս, խոսում է հասկանալի, պարզ, ընկերական տոնով, ինչը դուր է գալիս քաղաքացուն։ Բայց ընտրողը պիտի տեղյակ լինի, որ իր մանդատը ուղղակի Կարապետյանին չի տրվում, եւ եթե անգամ նա շարունակի պաշտոնավարել մինչեւ 18թ., դրանից հետո այլեւս իրավունք չի ունենալու վարչապետ աշխատել։ Այլ հարց է, թե ինչու է Կարապետյանը կամովին ստանձնել ՀՀԿ-ի շանթարգելի դերը, դա նրան բացառպես հոգեկա՞ն բավարարություն է տալիս, թե՞ այլ՝ առավել նյութական շահ ունի։

Միջանկյալ միտք

Կարեն Կարապետյանը մի բանում ազնիվ է ընտրողի հետ. այո՛, նա ունի բոլոր հարցերի պատասխանները։ Ավելին, նա անգամ բոլոր հարցե՛րն ունի։ Կարող է ժամերով ինքն իրեն հարց տալ, պատասխանել, հարց տալ, պատասխանել։ Պարզապես հարցերը, որ նա տալիս է, այն հարցերը չեն, որ ժողովուրդը կցանկանար ուղղել իշխանությանը։ Ցավոք այդ հարցերը այդպես էլ մնում են անպատասխան։

Միտք համար 4

Այլմոլորակայինները գոյություն ունեն եւ նրանք ապրում են մեր կողքին։ Օրինակ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ նրանք գոյություն ունեցող իրականության մեջ դրական տեղաշարժեր են տեսնում։ Լուիզան պատրաստ է կրկին քվեարկել իշխող ուժին, որ դուստրն ապրի ու մեծանա այն Հայաստանում, որն արդեն եկել է։ Նաիրան չի կարծում, որ երկրում սոցիալ տնտեսական անմխիթար վիճակ է, որ իր թիմը ընտրակաշառք է բաժանվում, ավելին, բացառում է դա։ Նրա համար ակնհայտ է վիճակի բարելավումը եւ համոզված է, որ եթե ուսուցիչը հրաժարվի կատարել վերադասի պահանջը եւ մասնակցել ընտրակեղծիքների, նրան որեւէ մեկը գործից չի ազատի։ Իսկ եթե լուրջ, ապա պետք չէ նյարդերի լարման այս պայմաններում ժողովրդին ենթարկել այնպիսի փորձության, ինչպես նմանատիպ հարցազրույցները։ Որքան ավելի գերադասելի են ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակցելուց ամաչող Լեյլա Սարիբեկյանը, Ավետ Բարսեղյանն ու Անդրեն կամ նույնիսկ Արփինե Հովհաննիսյանը, որը տեսնում է իշխանությունների բոլոր թերություններն ու բացթողումները ու քաջություն ունի բոլոր տոկոսով փող տվողներին ասել՝ «Հլը մի բարի եղիր, փող ես տալիս, շահույթ ես ստանում, ինչ ես անում, այդ ամենը բանկային փոխանցումով արա, մի տեսնենք, թե ինչ ես անում»։ Պարզապես թարսի նման մյուս օրը պարզվեց, որ Սերժ Սարգսյանն ու կինը նույնպես անցած տարի մի 200 միլիոնի տոկոսով փող են տվել ու շահույթ ստացել, ինչպես հայտնի անեկդոտի հրեան, որ թագավոր դառնալուց հետո էլ գիշերները տաքսի էր քշում՝ լրացուցիչ շահույթի ակնկալիքով։

Միտք համար վերջին ու ամենատխուր

Բաներ կան, որ ես ի վիճակի չեմ հասկանալ։ Միհրան Պողոսյանի կուշտ ու կուռ դեմքը, ինքն իրեն ծափահարելիս, երբ զոհված զինվորի մայրը նրան շնորհակալություն է հայտնում իր ընտանիքի կողքին լինելու համար։ Մենք կարող ենք մեղադրել Միհրանին, բայց Միհրանը մի հոգի չէ, սեւազգեստ մորը բեմ հրավիրող կինն էլ է Միհրան՝ ավելի փոքր մասշտաբներով, բեմին կանգնած վարչական շրջանի ղեկավարն էլ է Միհրան, հրապարակում կանգնած ցանկացածը, որ ծափահարում է ու չի ընդվզում այս խայտառակության դեմ, Միհրան է՝ իր տեսակի մեջ։ Քարոզարշավի սկզբից ի վեր խոսում ենք ընտրակաշառքից։ Դիտարկում ենք բոլոր տեսանկյուններից, մեղադրում ենք վերցնողներին, առաջարկում ենք վերցնել ու քվեարկել «խղճի մտոք», հիանալի գաղափար է՝ խղճի մտոք քվեարկել, համարում ենք ապագան վաճառող, փորձում ենք հասկանալ, մտնում ենք նրանց «վիճակի մեջ»։ Իրականում խնդիրը կարծես թե 5000 դրամը չէ, ոչ էլ 10000-ը, 20000-ը։ Մարտի 8-ի առիթով Ծառուկյանը ինչպես միշտ ծաղիկ էր բաժանում։ Կոմունիստներն էլ էին ծաղիկ բաժանում։ Կանայք իրար գլուխ էին ջարդում այդ ծաղիկներից ստանալու համար։ Դա է՞լ է ընչազուրկ մարդուն անհրաժեշտ բան։ Դա է՞լ է հացի խնդիր, սոված երեխաներ, հիվանդ ծնողներ։ Ո՞րն է արդարացումը այս դեպքում։ ՀՀԿ-ի «անդուլ աշխատանքի արդյունքը» երկիր է, որտեղ մարդիկ, որոնք գնում են Ծառուկյանի հետ նախընտրական հանդիպումների՝ բարեգործություն մուրալու, որտեղ մարդու գիտակցության մեջ ամուր նստած է «շնից մազ պոկելու» գաղափարախոսությունը։ Քաղաքական գործիչները տքնում, խելոք տեքստեր են գրում, մտնում են բակից-բակ, որ բացատրեն, որ երկիրը երկիր կդառնա այն դեպքում, երբ ընտրակաշառք ստացողը ընտրակաշառք տվողի համար կոմպոտ չբացի, մինչդեռ մեր ժողովրդի մի ստվար հատվածի ակնկալածն այս ընտրություններից ցավոք բացառապես ընտրակաշառքն է։ Ցանկացած տարբերակով՝ գումարից մինչեւ թոռոմած ծաղիկ։

Ռուզան Ազիզյան

Տպել
4416 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)