Նիկոլ Փաշինյանն ու Սեյրան Օհանյանը դատապարտում են Միհրան Պողոսյանի արարքը

«Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին»,-«Ելք» դաշինքի ընտրարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ օրերս իշխող Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմ էր բարձրացել եւ շնորհակալություն հայտնել Պողոսյանին իրեն ցուցաբերած աջակցության համար եւ կոչ արել նրա օգտին քվեարկել:

Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդը պետք է մերժի ապրիլյան պատերազմն իր քարոզարշավում շահարկող կուսակցությանը:

«Դա պարզապես սրբապղծություն է, որը տեղի է ունեցել նյութական եւ բարոյական հարկադրանքի միջոցով:  Կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին եւ ընդհանրապես այդ քաղաքական ուժին»,-ասել է Փաշինյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես պահանջել է «բոլոր կուսակցություններից եւ թեկնածուներից, առավել եւս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլեւս թույլ չտալ»։

«Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են եւ ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը»,-ասել է Օհանյանը։

Տպել
4331 դիտում

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից․ ՊԵԿ նախագահ

Խնածախի այրված 4 տներին 190 միլիոն դրամի փոխհատուցում է հարկավոր՝ Սյունիքի մարզպետարանը չունի

ՀՀԿ ցուցակի 17-րդ համարը` Հովիկ Աբովյանը, 3 թանկարժեք մեքենա եւ մի քանի անշարժ գույք ունի

Առանց հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարեվերջին նոր ռեկտոր կընտրեն

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով