Ձայն մարդկանց. ո՞ւմ ընտրել նախագահ

12/03/2017 schedule13:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 12-ի համարում

Չնայած տարաբնույթ հարցումներն ակտիվանում են նախընտրական սեզոններին, սակայն, որոշ քաղաքական դիտորդների կանխատեսմամբ, Հայաստանում այսօր կարծես թե ոչ պաշտոնական  նախընտրական մրցավազք սկսված լինի: Քաղաքական վերլուծաբանները բնավ չեն բացառում, որ արտահերթ նախագահական ընտրությունները յոթ սարի ետեւում չեն: Իսկ նման եզրակացություն անելու հիմք է տալիս ներքաղաքական լարված իրավիճակը, որը  օրեցօր նոր թափ է հավաքում: Ժողովրդի դժգոհությունը գործող իշխանություններից անթաքույց եւ շատ դեպքերում այլեւս խիստ պայթունավտանգ է: Սակայն, 2003-ի փետրվարին ընդդիմության լիդերների արեւով երդվող ժողովուրդն այսօր նախկինի պես խանդավառ չէ նաեւ  ընդդիմության նկատմամբ՝ վերջիններիս համարելով իրենց հույսերի կործանման պատճառը:

Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք Մաշտոցի պողոտա-Բաղրամյան տարածքով լրագրողական հարցում անցկացնել՝ պարզելու համար, թե հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում ում նախապատվություն կտան ընտրողները: Ու որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ճիշտ կողմնորոշվելու, նրանց առաջարկել ենք նախագահի այն հնարավոր թեկնածուների անունները, որոնք այս պահին համարվում են առաջիկա նախագահական ընտրություններում առավել հավանական թեկնածուներ: Հարցման ենթարկված 73 քաղաքացուց 10-ը կտրականապես դեմ են արտահայտվել արտահերթ նախագահական ընտրություններին՝ ասելով, որ իրենք գործող նախագահի կողմնակիցներն են: 

Պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին բարձր վարկանիշ ունի հատկապես ուսանողների եւ երիտասարդների շրջանում, որոնք իրենց վերաբերմունքը հիմնավորում էին սկսած գործն անավարտ թողնելու անթույլատրելիությամբ, նաեւ՝ Քոչարյանին համարում էին պրագմատիկ քաղաքական գործիչ, որպիսին այսօր անհրաժեշտ է մեր երկրին: Ինչ վերաբերում է մնացած հնարավոր թեկնածուներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան եւ Արամ Զավենի Սարգսյան, ապա 73 քաղաքացիների հարցումը ցույց տվեց, որ ժողովուրդը, հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում նախապատվությունը տալու է կա՛մ Արտաշես Գեղամյանին, կա՛մ Ստեփան Դեմիրճյանին:

Ի դեպ, եթե 2003-ի նախագահական ընտրություններից առաջ ժողովուրդն ընդդիմությանը կոչ էր անում միավորվել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով, ապա մեր հարցման ընթացքում որեւէ նման առաջարկ չի հնչել. մարդիկ հստակ այս կամ այն թեկնածուի կողմնակիցն էին ու, իրենց թեկնածուի չառաջադրվելու դեպքում, ասում էին, որ խիստ կդժվարանան այլ ընտրություն կատարել: Նաեւ, ի տարբերություն 2003-ի նախագահական ընտրություններից առաջ կատարված բազմաթիվ սոցհարցումների, մեր երեկվա հպանցիկ հարցումը ցույց տվեց, որ նկատելիորեն աճել է առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի կողմնակիցների թիվը, որոնք, նրա չառաջադրվելու դեպքում, ասում էին, որ պարզապես չեն գնալու ընտրության:

Մեր հարցումները մի հետաքրքիր առանձնահատկություն եւս պարզեցին. չնայած Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը հարցման ակնհայտ լիդերներն էին՝ հարցման ենթարկված 73 քաղաքացուց 19-ը նախընտրում էր Արտաշես Գեղամյանին, իսկ 17-ը՝ Ստեփան Դեմիրճյանին, սակայն մեր հարցին, թե ինչու են նրանք նախագահի պաշտոնում ուզում տեսնել հատկապես այդ գործիչներին, հիմնականում հնչում էին զգացական պատասխաններ: Գեղամյանի դեպքում ասում էին, թե՝ Երեւանի տղա է, դուխով է, իշխանություններին լավ հայհոյում է, իսկ Ստեփան Դեմիրճյանի դեպքում կրկին գերակշռում էր Կարեն Դեմիրճյանի որդին լինելու փաստը:

Իհարկե, կային նաեւ այլ կարգի պատասխաններ. «Ես իմ ձայնը միանշանակ տալու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ իրատեսական եմ համարում նրա հակաճգնաժամային ծրագիրը, եւ տնտեսության վերականգման վերաբերալ նրա մոտեցումներն ինձ վստահություն են ներշնչում»,- մեր հարցին ի պատասխան ասաց «Բարի լոտոյի» պահակային ծառայության աշխատակից Յուրիկ Քոչարյանը: Իսկ շինարար Յուրիկ Ղազարյանը Ստեփան Դեմիրճյանին ընտրելու իր ցանկությունը հիմնավորեց այսկերպ. «Նա միակ քաղաքական գործիչն է, որը ոչ մի սադրանքի չգնաց: Մեզ նմա՛ն հավասարակշիռ գործիչներ են պետք. մենք հոգնել են ավանտյուրիստներից»:

Հարցման ենթարկված 73 քաղաքացիներից 9-ն անվերապահորեն իրենց ձայնը տալու են Արամ Զավենի Սարգսյանին: Ի դեպ, թե՛ այս գործչի, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում հասարակության ընտրությունը զգացական չէր: «Ես միանշանակ իմ ձայնը տալու եմ Արամ Սարգսյանին, որովհետեւ նա ունի պետական կառավարման փորձ, եւ նրա վարչապետության վերջին ամիսների գործունեությունը վկայում էր, որ սկսել է տնտեսությունը լավ պատկերացնել ու քաղաքական կամքի առկայության դեպքում՝ կարող էր հրաշալի վարչապետ լինել:

Իսկ հիմա կարծում եմ, որ նա կարող է հրաշալի նախագահ լինել, որովհետեւ իշխանությունից՝ ընդդիմության անցման շրջանում կուտակել է բավականին փորձ ու հասունություն եւ բավարարում է նախագահին խիստ անհրաժեշտ երկու ամենակարեւոր պահանջներին՝ հասկանում է մեր երկիրն ու երկրի մարդուն եւ արտաքին աշխարհում ընդունելություն ունի իբրեւ մի  գործիչ, որը կվարի ո՛չ թե արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքականություն, այլ կվարի հայամետ քաղաքականություն»,- ասում է մանկավարժ Մարիամ Չիլինգարյանը: Արամ Սարգսյանի մնացած ընտրողները եւս հիմնականում բերում էին ոչ թե զգացական, այլ ավելի պրագմատիկ պատճառաբանություններ:

Որեւէ զգացական պատասխան չի եղել նաեւ այն մարդկանց խոսքում, ովքեր հաջորդ նախագահական ընտրություններում միանշանակ ընտրելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին (եթե, իհարկե, վերջինս առաջադրի իր թեկնածությունը): Հարցման ենթարկված 73 քաղաքացուց 6-ն իրենց ձայնը տալու են առաջին նախագահին եւ հրաշալի հասկանում են, թե ինչու: «Անցած տարիները ցույց տվեցին, որ երիցս ճիշտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասաց՝ ժամանակը ցույց կտա, թե ով է իրականում ծախում Ղարաբաղը: Այսօր մենք ազգովի ամոթի զգացում պետք է ունենանք այդ գործչի առաջ եւ իսկապես խնդրենք նրան վերադառնալ:

Քաղաքական արկածախնդրությունները մեզ արդեն բավական են», - ասում է մասնագիտությամբ բանասեր Հասմիկ Պողոսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի մնացած 5 ընտրողները եւս նշում էին առաջին նախագահի օրոք մեր տարած հաղթանակը, նաեւ, նրա օրոք, արտաքին աշխարհի համար Հայաստանի առավել ընդունելի լինելը: «Ես ընկերներ ունեմ արտգործնախարարությունում, որոնք խոստովանում են, որ արեւմտյան ոչ մի երկիր Հայաստանին այլեւս լուրջ չի վերաբերում, եւ մեր դիվանագետները լուրջ պրոբլեմներ ունեն այդ երկրներում աշխատելիս: Իսկ ո՞վ է դրա մեղավորը: Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀ-ն համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, իսկ այսօր բոլոր շանսերն ունի համարվելու տարածաշրջանային «իզգոյ»,- ասում է պատմաբան Մեխակ Մանուկյանը:

Ինչեւէ, հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում նախագահի թեկնածուի ֆավորիտներն են՝ Ս. Դեմիրճյանը, Ա. Գեղամյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զգալի է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունները միանշանակ մերժողների եւ Քոչարյանի կողմնակիցների թիվը: Իհարկե, հարցման ենթարկվածներից մի քանիսը համաձայն չէին նախագահի թեկնածուների մեր առաջարկած ցանկին եւ տալիս էին իրենց նախընտրած թեկնածուների անունները՝ Արթուր Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան, Վազգեն Մանուկյան, Արամ Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Շավարշ Քոչարյան: Սակայն դրանք եզակի դեպքեր էին: Ի դեպ, 73 հարցման ենթարկվածից 6-ն էլ հայտարարեցին, որ իրենք դեռ չունեն նախընտրած թեկնածու:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1331 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը