Երկուսը մեկում․ Կարապետյանը նույն վայրում ե՛ւ պաշտոնական այց է ունեցել, ե՛ւ քարոզարշավ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա և կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների և քայլերի որոշակի փաթեթ, որոնք կնպաստեն ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում:

ՀՀ վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը Սյունիքում նաև քարոզարշավային հանդիպումներ է ունեցել

Կարապետյանն Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարի սյունիքյան այցը քննարկումների պատճառ էր դարձել, քանի որ նա այնտեղ ե՛ւ պաշտոնական, ե՛ւ քարոզարշավային հանդիպումներ էր ունեցել, ինչը շատերի կարծիքով օրենքի խախտում է։

Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել վարչապետի կողմից իրականացվող քարոզչության իրավաչափության վերաբերյալ, որում նշվում է․

«Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ»։

Տպել
2619 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ