ԼՂ հարցի կարգավորման իշխանության տարբերակը համարում եմ կապիտուլյացիա. Ալեքսանդր Ավետիսյան

Մեր հարցերին պատասխանել է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «ՌԷՄ ԱԳՐՈ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Ավետիսյանը:

- Պարոն Ավետիսյան, ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկն եք: Միայն այս ընտրատարածքում մի քանի տասնյակ թեկնածու կա: Ինչպե՞ս եք որոշել առանձնանալ այդ մի քանի տասնյակ թեկնածուներից, ինչո՞ւ պետք է ընտրողը ձեզ տա իր ձայնը:

- Իրավացի եք, սակայն ռազմավարական մեծ սխալ կլինի, եթե Ելք դաշինքի բոլոր ռեյտինգային թեկնածուները շեշտադրում կատարեն իրենց անհատական քարոզարշավի վրա, փորձելով անհատական քվե ստանալ, այն պարագայում, երբ տարբեր կուսակցությունների թեկնածուների ընդհանուր քանակն իրոք ռեկորդային է: Մենք պետք է առանձնանանք, նկատելի եւ լսելի լինենք որպես ԵԼՔ դաշինք, մեկը այն 9 ուժից, որ մասնակցում են ընտրություններին եւ միակը` որ իրական փոփոխություններ է բերելու: Նման շեշտադրման պարագայում ընտրողն ինքն է փնտրելու, թե ով է այն անհատը, որ ԵԼՔ-ի թեկնածուն է իր ընտրատարածքում:

Իհարկե, տարվում է որոշակի աշխատանք նաեւ անհատական քարոզարշավի առումով, սակայն ռազմավարական առաջնահերթությունները պահպանում ենք:

- Ինչո՞վ է փոխվելու ընտրողի, ՀՀ բնակչի կյանքը՝ «Ելք» դաշինքի իշխանության գալու պարագայում: Եթե առանձնացնելու լինենք, օրինակ, տնտեսական եւ արտաքին քաղաքական ուղղությունները, որո՞նք են ձեր պատկերացմամբ այն առաջնային քայլերը, որ պետք է արվեն այդ ոլորտներում:

- ԵԼՔ դաշինքի իշխանության գալու պարագայում լրջագույն համակարգային փոփոխությունները չեն շրջանցելու որեւէ ոլորտ, որովհետեւ ներկայիս ճգնաժամը ինքնին համակարգային է, եւ հնարավոր չէ փորձել շտկել իրավիճակը առանձին ինչ-որ ասպարեզում, անտեսելով մնացյալը: Գիտեք, իրականում լուրջ համարձակություն է պետք ունենալ, նման ողբալի վիճակում երկրի կառավարման ղեկը ստանձնելու համար, հիմնավորված համարձակություն: Մենք ունենք այդ համարձակությունը, գիտակցելով հանդերձ այն բոլոր դժվարությունները, որ սպասում են մեզ, եթե ստանանք ժողովրդի վստահության քվեն: Անդրադառնամ տնտեսական եւ արտաքին քաղաքական ուղղություններին: Տնտեսության մասով անձամբ ես ամենից շատ կարեւորում եմ աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսին, հարկային բեռի թեթեւացում, էժան վարկերի հնարավորություն: Փոքր բիզնեսին այսօր մեր պետությունը ոչ միայն չի աջակցում, այլեւ հալածում է: Ինքս էլ փոքր բիզնեսի ներկայացուցիչ եմ եւ սեփական փորձից գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում շփումը գրեթե բոլոր պետական մարմինների հետ:

Կարեւորում եմ նաեւ բիզնեսի համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որպեսզի օտարերկրյա ներդրումները բազմապատկվեն: Մենք պետք է փայփայենք Հայաստանում բիզնես հիմնողներին, առաջին հերթին մեր սփյուռքահայերին: Պետք է հասկանանք, երբ 1 սփյուռքահայ գործարար խաբվում է Հայաստանում, դրա արդյունքում հարյուր պոտենցյալ ներդրողներ հրաժարվում են Հայաստանում ներդրում կատարելու մտադրությունից: Անչափ կարեւոր եմ համարում նաեւ տոտալ պայքարը, պատերազմը կոռուպցիայի դեմ: Ինչու պատերազմ, որովհետեւ ստանդարտ գործիքներով կոռուպցիան չի վերանալու: Դարձրեք պետավտոտեսուչի աշխատավարձը երկու հազար դոլար, դատավորինը քսան հազար դոլար, բան չի փոխվելու, այլ գործիքակազմ է անհրաժեշտ:

Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, անշուշտ, մեր գերխնդիրը Արցախի հարցի կարգավորումն է: Իհարկե ոչ այն տարբերակով, որի մասին խոսվում է իշխանությունների կողմից: Դաշինքի դիրքորոշումը ծրագրում ներկայացված է: Անձամբ իմ կարծիքն է, որ չի կարելի ստորագրել փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը հստակ լուծում չի ստանում: Տարածքների հանձնման մասին եւս հնարավոր է բանակցել այդ համատեքստում, չմոռանալով, որ մենք եւս ունենք տարածքներ, որ պետք է պահանջենք, Շահումյանի շրջան, Արծվաշեն եւ այլն: Կարգավորման այն տարբերակը, որի տակ բազմիցս պատրաստ է եղել ստորագրել Սերժ Սարգսյանը, ես համարում եմ կապիտուլյացիա:

- Ձեր ընտրատարածքում առաջադրված որոշ թեկնածուներ, ըստ տարածված տեղեկությունների՝ օգտագործում են վարչական լծակները, կաշառքի խոստումներ տալիս: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այս երեւույթի դեմ:

- Բոլոր այն խախտումները, որ կֆիքսենք, անպատասխան չեն մնալու, բարձրաձայնելու ենք իհարկե: Սակայն իրական պայքարը կոնկրետ կաշառքի դեպքերի հետ կապված, շատ բարդ է: Մեր հասարակությունն ունի չգրված օրենքներ, որոնք ցավոք սրտի ավելի ազդեցիկ են, քան գրված օրենքները: Պետք է ամեն պարագայում փորձենք արձանագրել կոնկրետ դեպքեր եւ դիմել պատկան մարմիններին:

- Քարոզարշավի ընթացքից ակնհայտ է, որ ՀՀԿ-ական թեկնածուները թիվ 1 ընտրատարածքը բաժանել են իրար մեջ եւ փորձում են այդ ընտրատարածքի մեջ մտնող յուրաքանչյուր համայնքի իրենք տիրել: Ինչպե՞ս են անցնում «Ելքի» հանդիպումները այդ ընտրատարածքում, բնակչությունն ինչպե՞ս է ընդունում ձեզ, վախի մթնոլորտ չկա՞:

- Դուք երեւի նկատի ունեք, որ Ռոբերտ Սարգսյանն աշխատում է Ավանում, Միհրան Պողոսյանը Զեյթունում, իսկ Ղուկաս Ուլիխանյանը Նոր-Նորքում: Իրականում դա շղարշ է, բոլորն աշխատում են ողջ ընտրատարածքում, ես չգիտեմ իրենք ունե՞ն արդյոք ընտրատարածքը բաժանելու ներքին պայմանավորվածություն: Եթե ունեն, ապա հստակ կարող եմ ասել, որ պայքարում են նաեւ մեկը մյուսի դեմ: Իրենց մոտ չի ստացվելու ոչ տիրել, ոչ էլ ձայների այն պլանը ապահովել, որ իրենց վրա դրված է:

Ելքի հանդիպումները համայնքներում պոզիտիվ մթնոլորտում են անցնում, ոգեւորիչ է, երբ բազմաթիվ մարդիկ ողջունելով մեզ, պատրաստակամություն են հայտնում աջակցել դաշինքին, վստահել մեզ այն մեկ ձայնը, որը մեծ փոփոխությունների կարող է հանգեցնել: 

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Ելք դաշինքի շանսերը վստահաբար կարող եմ ասել, որ հուսադրող են: Չեմ ցանկանում գնահատական տալ սպասվելիք ձայների քանակի կտրվածքով, սակայն համոզված եմ, որ հանրության վստահության աստիճանը Ելք դաշինքի հանդեպ օր օրի աճում է եւ աճելու է: Արդյունքը կտեսնենք ապրիլի 3-ին:

Անձամբ իմ շանսերը եւս չեմ ուզում գնահատել, քանի որ ընտրությունները չեմ համարում պայքար անհատների միջեւ, սա պայքար է նախ եւ առաջ կուսակցությունների, քաղաքական պլատֆորմների, գաղափարախոսությունների միջեւ: Իհարկե, ունեմ թիմ, աշխատում ենք նաեւ իմ անհատական ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, եւ հուսով եմ, որ բավարար քանակով վստահության քվե կստանամ, սակայն գերխնդիրը ոչ թե անձամբ իմ, այլ ԵԼՔ-ի բարձր ցուցանիշն է:

Տպել
9018 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին