Ոստիկանության բացահայտումը «Ելքի» մեծադիր պաստառի մասին չէ. Էդմոն Մարուքյանի պարզաբանումը

Շուրջ մեկ շաբաթ առաջ (մարտի 7-ին) Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են երկու երիտասարդ Վանաձորում գիշերով փչացնում «Ելք» դաշինքի մեծադիր քարոզչական պաստառները եւ արագ հեռանում:

Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը: Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երեւանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. եւ 2006 թ. ծնված) խաղալիս  անգիտակցաբար պոկել են թիվ 103/1 շենքի արեւմտյան  պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը»:

Հաշվի առնելով, որ հնչեցված ահազանգում խոսքը գիշերվա մասին էր, իսկ ոստիկանությունը խոսում է անչափահասների խաղալու մասին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է սա նշանակում. Մարուքյանն ասաց, որ այս հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել մարդկանց՝ տպավորություն ստեղծելով, թե իբր հայտնաբերվել են մարտի 7-ին իր մեծադիր պաստառը պատռող երիտասարդները: Իրականում, ըստ նրա՝ այդ երիտասարդները հայտնաբերված չեն, իսկ ոստիկանության հաղորդագրությունում խոսքը լրիվ ուրիշ (թղթե)՝ փոքրիկ պաստառների մասին է:

«Ես առավոտյան ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հետ եմ խոսել, ԶԼՄ-ներում տարածված մամուլի հաղորդագրությունը ըստ էության սխալ է ներկայացվել: Իրականում ոստիկանությունը հայտնաբերել է ինչ-որ երեխաների, որոնք թաղամասերում պոկում են թղթից պաստառները: Նրանք ասել են, որ անգիտակցաբար են պոկել: Այդ դեպքում անգիտակցաբար լինելու առումով քննարկելու հարց չկա, բայց խոսքը մեր շտաբի  վրա կատարված հարձակման մասին չէ: Ոստիկանության մարզային վարչության պետն ինձ ասաց, որ շտաբի մեծադիր պաստառը դանակով պոկողները դեռ հայտնաբերված չեն»,- պարզաբանեց Մարուքյանը:

Տպել
2884 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին