Քարոզարշավի ժամանակ Ջրառատի գյուղապետը մոտեցել է քաղաքացիներին եւ սկսել հայհոյել

13/03/2017 schedule18:40

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավից հետո դաշինքի համակիրների եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի ազգականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով:

Մասնավորապես կիզակետում է եղել Լեւոն Երանոսյանի քրոջ որդին՝ Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը եւ եղբայրը՝ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հայտնի Լեռնիկ Երանոսյանը:

Նույն օրը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ: Նշվել էր, որ գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին: Նշենք, որ միջադեպից հետո ոստիկանություն են բերման ենթարկվել միայն «ՕՐՕ» դաշինիքի 6 համակիրները եւ երեկոյան ուշ ժամի ազատ արձակվել:

Մեզ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել Լեռնիկ Երանոսյանը: Վերջինս մարտի 12-ին փակ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին մեր զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Նա ասաց, որ Լեռնիկ Երանոսյանն այժմ գտնվում է նյարդաբանական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: «Նա համապատասխան բուժումներ է ստանում»,- ասաց Գնունին:

Պարզվեց նաեւ, որ ատրճանակը եղել է Լեռնիկ Երանոսյանի ձեռքում, միջադեպի ժամանակ նա օդ է կրակել. «Մակարով» տիպի ատրճանակը պատկանում է հենց նրան: Մեր տեղեկություններով, Լեռնիկ Երանոսյանը բացատրություն է տվել, բացի դա հենց նա է հանցագործության մասին հաղորդում տվել, իսկ միջադեպի մյուս կողմը՝ ՕՐՕ դաշինքի համակիրները հրաժարվել են բացատրություն տալուց: Լեռնիկ Երանոսյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկն էր: Նա աշխատում է որպես Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ:

Ինչ վերաբերում է Ջրառատում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա գլխավոր հերոսին՝ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանին, երեկ ողջ օրվա ընթացքում գտնել չհաջողվեց: Ջրառատի գյուղապետարանից մեզ ասացին, որ Գալստյանին Արմավիրի մարզպետարան են կանչել: Մեր զրույցում երեկ OՐՕ դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց միջադեպից:

- Պարոն Մարգարյան, ինչի՞ց է առաջացել միջադեպը:

- Քարոզարշավի ընթացքում Ջրառատի գյուղապետը մեքենայով մոտեցել է մարդկանց եւ սկսել գոռգոռալ, թե ինչո՞ւ եք հավաքվել, հայհոյանքներ է հնչեցրել: Այնուհետեւ մեր համակիրները հանդիպել են, խոսակցություն է եղել, այդ ընթացքում քաշքշոցներ են սկսվել, որն էլ վերածվել է ընդհուպ մինչեւ կրակոցի:

- Այսինքն՝ նաեւ կրակոցնե՞ր են հնչել:

- Այո, ինչ-որ մեկը կրակել է, դա ֆիքսված է եւ ոստիկանությունն է ֆիքսել դա: Մեր տղաները վնասազերծել են նրանց, զենքը վերցրել եւ տրամադրել ոստիկանությանը:

- Գյուղապետից բացի էլ ովքե՞ր են մասնակցել միջադեպին, Լեռնիկ Երանոսյանն է՞լ է այդտեղ եղել:

- Ես նման խոսակցություն լսել եմ եւ կրակոցը կապում են նրա հետ, բայց քանի որ պաշտոնական տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ասել, ոստիկանությունում քննություն է գնում, ֆիքսել են, որ կրակոց կա, բայց չեն ասում՝ ո՞վ է, ի՞նչ է:

- Ձեր համակիրներն այդ ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ ստացե՞լ են:

- Այո: Ես եւ Էլինար Վարդանյանը երեկ գնացել ենք ոստիկանություն, այնտեղ տեսել եք մեր համակիր տղաներին, վնասվածքներ ստացողներ կային, ակնհայտ դեմքին երեւացող մարմնական վնասվածքներ կային, մեկին տեսա, աչքը կապտած էր:

- Բերման ենթարկվածները քանի՞սն էին:

- Բերման է ենթարկվել 4 անձ, մեկն էլ կամավոր է ներկայացել՝ երբ որ ճշտել է, որ իրեն ոստիկանությունը փնտրում է:

- Ոստիկանությունը, փաստորեն, բերման է ենթարկել միայն ձեր համակիրներին: Սա ինչպե՞ս կգնահատեք:

- Մենք նույն հարցը տվել ենք ոստիկանությանը. եթե հնչել է կրակոց՝ ով է նա, ինչու նա բերման չի ենթարկվել: Մեզ հավատացրել են, որ քննությունը շարունակվում է եւ ովքեր որ անցել են այս գործով բոլորի մասնակցությամբ քննչական գործողություններ կարվեն: Գիշերը մեր համակիրներն ազատ են արձակվել, հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Ես ուզում եմ հավատացնել, որ գյուղապետն է սկսել հրահրել այս ամենը, նա ոչ միայն չի կատարել իր պարտավորությունը՝ բնականոն հունով ապահովելու քարոզարշավը, նախընտրական հանդիպումը, որն օրենքով իր պարտականությունն է, այլ նաեւ՝ պրովոկացիա է արել, հրահրել է ծեծկռտուք, որը կրակոցով է ավարտվել: Ես կարծում եմ, որ սա անթույլատրելի է, ըստ էության, տեղական իշխանության ներկայացուցիչը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունը, այլ նաեւ միջադեպ է հրահրում: Սրանից գործող իշխանությունները եւ այն կուսակցությունը, ում անդամն է նա, իսկ նա Հանրապետական է, պետք է հետեւություն անեն եւ իրենք եւս պետք է սրան գնահատական տան:

- Ընտրություններին ընդառաջ այս միջադեպն ինչպե՞ս կգնահատեք:

- Խափանել ընդդիմադիր դաշինքի քարոզարշավը, փորձել ինչ-որ վախի մթնոլորտ առաջացնել, սա է: Որեւէ ուրիշ բան չի եղել:

- Ձեր համակիրները նույն գյուղի՞ց են:

- Այո:

- Պարոն Մարգարյան, ձեր դաշինքը պահանջելո՞ւ է, որ գյուղապետը, Լեռնիկ Երանոսյանը պատասխանատվության ենթարկվեն:

- Դա մեր պահանջելու կամ չպահանջելու խնդիրը չէ, այստեղ ոստիկանության խնդիրն է, քննություն է գնում, մենք սպասում են արդյունքներին:

Նշենք, որ դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել: Հետաքրքիր է, որ նյութեր նախապատրաստում է ոչ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, (Երանոսյանը բարձրատիճան պաշտոնյա է,-հեղ.) այլ՝ ՀՀ քննչական կոմիտեն:

Տպել
12420 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան