Ընդդիմությանը գործիքներ են տրված, որ ազդի իշխանության վրա. Արմեն Ռուստամյան

Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Լոռու մարզում: Ընտրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հատուկ խոսեց ընտրության ժամանակ ձայների վաճառքի մասին:

«Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել: Մենք այլեւս ոչ թե ընտրում ենք մի անձի, որին պատկանում էր ամբողջ իշխանությունը, այլ մենք ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու: Հիմա այս ընտրապայքարում էլ բոլոր քաղաքական ուժերը ասում են` գանք, փոփոխություն ենք անելու: Մենք ասում ենք` արդեն այդ փոփոխությունների մի զգալի մասն արել ենք և ոչ թե պետք է նոր անենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը նշելով, որ նոր Սահմանադրությունից բխող խորհրդարանական համակարգը Դաշնակցության պահանջն է եղել միշտ` 1991 թվականից սկսած:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ի ջանքերով է, որ այսօր ընդդիմությունը խորհրդարանում 1/3-ի չափով ներկայացվածություն է ունենալու, եւ որ առաջ երբեք նման բան չի եղել: «Ընդդիմությունը ոչ թե սպասելու է` ընտրությունները վերջանան, որ հաջորդ ընտրությանն ակտիվանա կամ ինչ-որ հարց լուծելու համար միտինգ անի, այլ նրան գործիքներ են տրված, որ այդ գործիքներով ԱԺ-ում կարողանա ազդել իշխանությունների որոշումների վրա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այս կուսակցության տված խոստումներին, Արմեն Ռուստամյանը նկատեց, որ իրենք երբեք դատարկ խոստումներ չեն տվել ընտրողին: «Մենք բաներ ենք ասել, որ երկար տարիներ կարող է չեն ընկալվել, բայց կաթիլի` քարը ծակելու համառությամբ շարունակել ենք, 25 տարի շարունակ աշխատել ենք, որ այս հաջողությունն ունենանք, որ համակարգ փոխենք, որ այս` չարիք ծնող համակարգն այլեւս չլինի»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

Տեսանյութը՝ ավելի ուշ:

Տպել
16995 դիտում

ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է

Դեռ չի կողմնորոշվել․ Քոչարյանը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուժի աջակցությամբ է զբաղվելու քաղաքականությամբ

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար