Ընդդիմադիր այց. Արագածոտնում հացի կռիվ է

14/03/2017 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 13-ի համարում

Երեկ Թալինի շրջանում, «Արդարություն» դաշինքի հանրահավաքի ընթացքում, մորթվեցին այս հանրահավաքային սեզոնի առաջին ոչխարները: Դաշինքի առաջին կանգառը Ներքին Բազմաբերդ գյուղում էր: Ներքին բազմաբերդցիները մանուշակներ ու ձնծաղիկներ էին գցում Ստեփան Դեմիրճյանի ոտքերի տակ, տարեց կանայք, իրենց հետ բերելով գյուղի լուսանկարչին, վերջինիս խնդրւմ էին անմահացնել Դեմիրճյանին համբուրելու պատմական պահը, իսկ «Արդարություն» դաշինքի լիդերները հայտարարեցին, որ Բազմաբերդում երկար մնալ չեն կարող, որովհետեւ Թալինում ժողովուրդն իրենց է սպասում: «Ոնց թե, մենք մարդ չե՞նք, մեզ ինչի՞ մարդատեղ չեք դնում։ Ոչ իշխանություններն են մեզ մարդատեղ դնում, ոչ էլ մեր ընտրյալը, որին 2003-ին մի մարդու պես գնացինք ու ընտրեցինք»,- դժգոհում էին բազմաբերդցիներն ու պահանջում Դեմիրճյանից՝ մի քիչ էլ մնալ։

Իսկ Ներքին Բազմաբերդ գյուղն իրապես հիշեցնում էր Բոսխի սարսափ կտավները. ողջ գյուղը ցնցոտիներով, անկոշիկ ու անվերարկու՝ եկել էր պատգամավորների հետ հանդիպման։ Մարդիկ ոչ թե դժգոհում էին սոցիալական վիճակից, այլ պարզապես մատնվել էին անհուսության: «Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետեւ ո՛չ կոշիկ ունեն, ո՛չ էլ հագուստ։ Տղաս թոռանս շալակած է տանում դպրոց, որովհետեւ երեխան ոտաբոբիկ է։ Առավոտները տանը մի կտոր հացի կռիվ է։ Երեխաներից յուրաքանչյուրն աշխատում է առաջինը զարթնել, որ տանը եղած մի կտոր հացն ինքն ուտի։ Թե չէ հետո  ուտելու բան  չի մնում»,- բողոքում էր բազմաբերդցի Գյուլիզար Մանվելյանը։

Իսկ երիտասարդ մի կին էլ՝ Հայկուշ անունով, լաց լինելով պատմեց, որ վերջին ժամանակներս նկատել էր, որ ալյուրի պարկից այլուրը օրական պակասում է։ Հետո պատահաբար տեսել է, որ դպրոցահասակ դուստրն օրական մի քանի բուռ ալյուր է գողացել եւ մառանում, նավթավառի վրա, բոլորից թաքուն, հաց է թխել ու կերել։ «Ու այսքանից հետո Քոչարյանն ինձանից զինվո՞ր է ուզելու»,- հարցնում էր կինը։ Ի պատասխան ողջ այս անհուսության, «Արդարություն» դաշինքի ղեկավարները հայտարարեցին, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դաշինքի հաջորդ կանգառը Եղնիկ գյուղում էր։ Այստեղ Դեմիրճյանի ոտքերի տակ մորթվեց երկրորդ ոչխարը։ 2003-ի նախագահական ընտրություններից առաջ Թալինը ՀԺԿ նախագահին դիմավորել էր ծաղկեփնջերից հյուսված ուղեգորգով եւ մոտ 6 հազար թալինցիներով։

Երեկ ընդդիմության հետ հանդիպման եկածների թիվը մեծ չէր. չնայած թալինցիները մոտ 2,5 հազար հավաքվածների ներկայությունն, այլեւս  դատարկված Թալինի համար, համարում էին մեծ թիվ: «Թալինում մնացել են անատամ պառավներն ու նորապսակ հարսները։ Մնացած բոլորը խոպանում են։ Ով մնացել է քաղաքում՝ եկել է Ստեփանին տեսնելու»,- ասաց թալինցի Վազգենը։ Թալինում արդեն «Արդարություն» դաշինքը ոչ մի տեղ չէր շտապում, եւ դաշինքի լիդերները թալինցիներին ներկայացրին իրենց ծրագրերն ու անելիքները: «Մենք երկու ելք ունենք. կա՛մ հարմարվում ենք այս իրավիճակին, լսում ենք իշխանության հորդորներն ու չենք ապակայունացնում երկիրը եւ գնում ենք հերթական ընտրությունների, կա՛մ, ձեզ հետ միասին, համախմբված դուրս ենք գալիս եւ տապալում ենք այս վարչախումբը:

Շատ շուտով մենք պայքարի կոչով դիմելու ենք ձեզ՝ միասնաբար ոտքի կանգնելու եւ միասնաբար «ո՛չ» ասելու գործող վարչախմբին: Օրը կգա, եւ մենք տեղն ու ժամը կհայտարարենք»-, ժողովրդին դիմելով՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը։ Դաշինքի կուսակցությունների բոլոր լիդերները ժողովրդին մեկ հարցով էին դիմում՝ պատրաս՞տ է ժողովուրդը դաշինքի կոչով դուրս գալ, շրջափակել նախագահի նստավայրն ու այնտեղից չհեռանալ այնքան ժամանակ՝ մինչեւ չհեռանա Քոչարյանը։ «Ավելի լավ է՝ բոլորս մեռնենք, քան շարունակենք մնալ մի քանի մարդու ստրուկը։ Եկեք՝ ստրուկ չլինենք: Եթե գործ է պետք, գործը զոհ է պահանջում.  եկեք տանք այդ զոհը»,- ի պատասխան ընդդիմության կոչի, հայտարարեց մանկավարժ Հասմիկ Ղազարյանը։

«Չէ, չէ, զոհ պետք չէ։ Ամեն ինչ առանց զոհերի է լինելու»,- տիկնոջ ելույթին արձագանքեց Ստեփան Դեմիրճյանը։ Ինչեւէ, քանի որ ընդդիմության որեւէ հանրահավաք չի անցնում առանց Քոչարյանի տուռնիկի եւ Սերժ Սարգսյանի կազինոների հիշատակության, որը ժողովրդի կողմից ընդունվում է հիացական բացականչություններով, երեկ այդ մասին եւս խոսվեց: «Այսօր երկիրը ղարաբաղյան կլանի ձեռքին է, որի պարագլուխներն են՝ տուռնիկի վրա պտտվող, լիժա քշող, գիրք չկարդացող նախագահն ու կազինոներում գումարներ տանուլ տվող պաշտպանության նախարարը։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոստովանեց, որ շախմատ խաղալ եւ գիրք կարդալ չի սիրում։

Հասկանու՞մ եք, թե ով է ձեր նախագահը: Այսինքն, այդ մարդը մտավոր ունակությունների հետ կապված որոշակի պրոբլեմներ ունի։ Սա՛ է Քոչարյանը»,- հայտարարեց «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։  Ամենավերջում խոսեց Ստեփան Դեմիրճյանը։ Կարեւոր չէ, թե նա ինչ է ասում։ Ինչ էլ ասի, միեւնույն է, ժողովուրդը ծափ է տալիս ու հիանում, ինչպես երեկ Դեմիրճյանով անթաքույց հիացավ եւ նրա պատվին մի երգ երգեց թալինցի Վարդուշ տատիկը. «Մեռնեմ բոյիդ, Ստեփան ջան, դու մեր ազգի մուրազ ջան։ Ծլես, ծաղկես, մեր ասպետ, ողջ հայ ազգի դու Համլետ» (խոսքը, բնականաբար, Շեքսպիրի «Համլետի» մասին է-խմբ.)։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
993 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին