Պլաններ. երբ անել իշխանափոխություն

14/03/2017 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 13-ի համարում

Իշխանափոխության անհրաժեշտության հարցում Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Բոլորն էլ համաձայն են, որ այդ իշխանափոխությունը պետք է իրականացնել ամենակարճ ժամկետներում: Սակայն «ամենակարճ ժամկետի» գնահատականի հարցում մոտեցումները խիստ տարբեր են: Եթե ընդդիմությունը բաժանենք ըստ իշխանափոխության ժամկետի նկատմամբ ունեցած մոտեցումների, կստացվի երեք խումբ: Ըստ այդ սկզբունքով բաժանման՝ առաջին տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է, որը մտադիր է իշխանափոխության գործընթաց սկսել հենց մարտ ամսին, երկրորդը ՀԺԿ-ն է՝ «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցությունների հետ, որոնք ձգտում են իշխանափոխություն իրականացնել ապրիլին, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության համար իշխանափոխության ամիսը մայիսն է:

Փորձենք ներկայացնել դրանցից յուրաքանչյուրի մոտեցումները առանձին: Դեռեւս փետրվարի 28-ին Գարեգին Նժդեհի հրապարակում «Հանրապետություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ կուսակցության փաստացի ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանափոխությունը իրենց համար օրերի խնդիր է, եւ իրենք մտադիր են ակտիվ գործողություններ իրականացնել հենց մարտ ամսին: Ըստ էության, այսօր էլ Արամ Սարգսյանը մտածում է, որ իշխանափոխությանն ուղղված ակտիվ գործողությունները պետք է սկսել հենց այս ամիս, թեեւ կուսակցության ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանը մասնակցում է «Արդարություն» դաշինքի ձեւավորած օպերատիվ շտաբի աշխատանքներին, որի խնդիրը իշխանափոխությանն ուղղված քայլերի եւ ժամկետների մշակումն է:

Պարոն Հարությունյանը, խոսելով իշխանափոխության ժամկետների մասին, ասում է, որ կոնկրետ ժամկետ որոշելիս պետք է հաշվի առնել երեք հանգամանք. որքանով են դրան պատրաստ հասարակությունը, իշխանական բուրգը եւ միջազգային հանրությունը: «Մեր գնահատմամբ, այսօր ժողովուրդը միանշանակ պատրաստ է իշխանափոխություն իրականացնելուն, սակայն մենք պետք է վստահ լինենք, որ իշխանական բուրգը փլուզված է, որովհետեւ միայն այդ դեպքում է հնարավոր անցնցում իշխանափոխություն իրականացնել»,-ասում է պարոն Հարությունյանը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության դիրքորոշմանը, ապա, ըստ նախկին Պնախարարի, ժողովրդի կողմից իրագործված իշխանափոխության դեպքում աշխարհը պատրաստ է ընդունել դրա արդյունքները:

Ի տարբերություն «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանն ասում է, որ իրենք կարեւորում են այցելությունները մարզեր, որոնց ընթացքում իրենք ժողովրդին պատրաստում են իշխանափոխության: «Մենք համաձայն չենք այն տեսակետին, որ Հայաստանը սահմանափակվում է Երեւանով»,-ասում է Ռուզան Խաչատրյանը: Նրա կարծիքով, իշխանափոխությանն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու իրատեսական ժամկետ կարող է լինել ապրիլի 10-15-ը: «Իհարկե, վերջնական որոշում կկայացնի շտաբը, բայց պետք է նկատի ունենալ, որ դաշինքը դեռ բազմաթիվ կարեւոր մարզային այցելություններ պետք է կատարի»,-ասում է մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ շտաբը իր երաշխավորությունները կներկայացնի մարտի 15-ին կայանալիք «Արդարություն» դաշինքի խորհրդի նիստին:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւս կարեւորում է Վաղարշակ Հարությունյանի հիշատակած՝ ժողովրդի, իշխանական բուրգի եւ միջազգային հանրության պատրաստ լինելու հանգամանքը: Ըստ պարոն Գեղամյանի, իրենք շարունակելու են ինտենսիվ մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ոգեւորել ժողովրդին, ցույց տալ, որ իշխանություններից պետք չէ վախենալ, իսկ ուժային կառույցները, որոնց վրա հույս են դրել իշխանությունները, իրականում ժողովրդի հետ են: Իշխանական բուրգը խարխլելու համար «Ազգային միաբանություն» կուսակցությունը մտադիր է մարտի վերջին Երեւանում կազմակերպել 50 հազարանոց հանրահավաք, որը իշխանություններին ցույց կտա, որ ընդդիմությունը բավարար ուժ ունի իշխանափոխություն իրականացնելու համար:

Իսկ միջազգային հանրության կարծիքը նախապատրաստելու համար «ԱՄ» նախագահը մտադիր է ապրիլ ամսին Ստրասբուրգում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի ժամանակ ներկայացնել ընդդիմության տեսակետները եւ բացատրել, որ հայ ժողովուրդն այլեւս չի ցանկանում հանդուրժել ապօրինի իշխանությունների գոյությունը: Իսկ վճռական հանրահավաքը, որով կսկսվի իշխանափոխության գործընթացը, «Ազգային միաբանությունը» մտադիր է անցկացնել մայիսին՝ դրանով վերջ դնելով այս իշխանությունների գոյությանը Հայաստանում: Իհարկե, այս բոլոր ուժերի միջեւ ընթանում են ակտիվ բանակցություններ, եւ կողմերը փորձում են միմյանց համոզել՝ ընդունելու իրադարձությունների զարգացման սեփական սցենարը: Ավելի շուտ սկսելու կողմնակիցները զգուշացնում են, որ իրենք կարող են ուշանալ, քանի որ ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում հենց այսօր, իսկ մեկ-երկու ամիս սպասելու առաջարկ անողները զգուշացնում են, որ արագ սկսելու դեպքում՝ իշխանափոխությունը կարող է վիժեցվել:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1499 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին