Մեդվեդեւի գրիպը կարող է Պուտինին էլ համակել. Սարգսյանի մոսկովյան այցը վտանգվա՞ծ է

Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է: Այսօր նա հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ նաեւ արդեն ելույթ է ունեցել: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումը չեղարկվել է, որովհետեւ, ինչպես Վլադիմիր Պուտինն է հայտնել կառավարության անդամներին, Մեդվեդեւը գրիպ է:

Գրիպը երբեմն նաեւ քաղաքականացված է լինում: Օրինակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով հանդիպած Դմիտրի Մեդվեդեւը կարող էր գրիպի պատրվակով բոյկոտել Սերժ Սարգսյանին: Կարծում ենք, սակայն, սա այդ դեպքը չէ, Մեդվեդեւը իսկապես վիրուս է վերցրել:

Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը կկայանա վաղը, եթե իհարկե Մեդվեդեւի վիրուսը այս գիշեր Պուտինին էլ չհամակի:

Վերջին անգամ Սարգսյանն ու Պուտինը հանդիպել են անցյալ օգոստոսին: Դա այն հանդիպումն էր, որի ժամանակ, ըստ Սերժ Սարգսյանի, տեղի է ունեցել ղարաբաղյան հարցով վերջին լուրջ խոսակցությունը: Այսինքն վաղը Սարգսյանի եւ Պուտինի զրույցը սկսվելու է այն կետից, որ կետի վրա ընդհատվել էր օգոստոսի 10-ին:

Այս վեց ամսվա ընթացքում ռուսական կողմը ամեն ինչ արեց, որպեսզի ընդհատված խոսակցությանը վերադարձ այլեւս չլինի, բայց թերեւս հայ-ռուսական հարաբերությունների երկարամյա պատմության մեջ առաջին անգամ արդյունքի չհասավ:

Անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանը վերադառնա ԼՂ բանակցությունների սեղանի շուրջ, ինչի նպատակով ՀՀ-ի նկատմամբ օգտագործվեց դիվանագիտական եւ ռազմական ճնշումների լայն փաթեթ: Սակայն դրանք ձախողվեցին, եւ ի վերջո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը անցյալ շաբաթ Մոսկվայում անձամբ հայտարարեց, որ ԼՂ հարցով բանակցությունները կասեցված են:

Սա իհարկե տպավորիչ արդյունք է: Տպավորիչ է նաեւ այն ամբողջ պրոցեսը, որը պաշտոնական Երեւանը բավականին ճշգրիտ վարեց՝ հանգեցնելով նման արդյունքի: Գագաթնակետը մոսկովյան այցի նախաշեմին բրյուսելյան այցն էր, այնտեղ կայացած հանդիպումները, հնչած հայտարարությունները: Դրանից առաջ կարեւոր էին ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարների այցերը ՌԴ եւ ուղեկցող հարցազրույցները:

Իսկ դիվանագիտական այս միջոցառումները անիմաստ կլինեին, եթե չամրապնդվեին հայ-ադրբեջանական շփման գծում հայկական ուժի ցուցադրության ակցիաներով: Ճիշտ է, դրանք ամբողջ ծավալով մեզ հայտնի չեն, սակայն դատելով զարգացումների ընդհանուր տրամաբանությունից, պետք է որ ազդեցիկ եղած լինեն:

Ռուսական մամուլում էլ Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ սոլիդ ֆոն է ստեղծվել: Ռուսաստանցի փորձագետները, որ երկու շաբաթ առաջ ասում էին, թե Հայաստանը այս կամ այն քայլը կատարելուց առաջ պետք է Կրեմլից թույլտվություն խնդրի, հիմա կանխատեսում են լուրջ բանակցություններ, հարցերի լայն շրջանակի քննարկում: Եւ նրանց մեկնաբանությունների տոնայնությունը միանգամայն համապատասխանում է «միջազգային չափանիշներին»:

Այսօր «Իզվեստիայում» լույս է տեսել Սերժ Սարգսյանի հոդվածը «Անվտանգություն եւ ժողովրդավարական կայուն զարգացում» վերնագրով, որտեղ ըստ էության շարադրված է վաղվա հանդիպման հայկական օրակարգը: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի այն հատվածները, որոնք սահմանում են այդ օրակարգը: 

 «....նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերի միջև ծավալվեն շահագրգիռ քննարկումներ՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման նախագծի շուրջ: Դրա հետ մեկտեղ, բազմապրոֆիլ համալիրի ծավալը պետք է դիտարկել այսպես, որ այն 102-րդ ռազմաբազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, կարող է դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության հաստատման հարթակ՝ սպառազինությունների՝ ՌԴ-ի համար ավանդական շուկաներ ելքի հնարավորությամբ»: 

«2017 թվականի փետրվարի 24-25-ը շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, հերթական անգամ ցույց է տվել, որ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, և ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին 2016 թվականին Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնության արդիականությունը և դրա հրատապ իրագործումը` ուղղված կրակի դադարեցմանը»:

«Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը (...) գլխավոր ներդրողը Ռուսաստանն է (...) Հենց սա է մոտիվացնում մեր երկրների կառավարություններին` փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար ներդրումային նոր հնարավորություններ որոնելու հարցում»:

«Հայաստանը 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո կանգնած է ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների առջև, որոնք միտված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորմանը (...) Հայաստանի ղեկավարության առջև կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմաններ ստեղծելը»:

Սրանք են այն նպատակները, որոնք առաջ մղելու համար Սարգսյանը գնում է Մոսկվա: Եթե դրանք սեղմ ձեւակերպենք կստացվի`Գյումրիում հզոր ռազմարդյունաբերական համալիր հիմնադրելու շուրջ պայմանավորվածություն, ղարաբաղաադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, ապա նոր միայն բանակցությունների վերսկսում, Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումների ներգրավում եւ Հայաստանի ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների նկատմամբ հարգանք: Վերջինը պետք է առաջին հերթին դրսեւորվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմիջամտելով:

Այս ամենի դիմաց Հայաստանը պետք է ՌԴ-ին առաջարկելու բան ունենա: Թե ինչ կարող է դա լինել, դժվարանում ենք ասել: Ռուսաստանը սովոր է Հայաստանից միայն ստանալ, համարելով, որ անվտանգության հարցերում աջակցությունը բավարար է: Բայց այս թեզը վերջին շրջանում թուլացել է, նախ որովհետեւ ՌԴ-ն չի կարող ՀՀ անվտանգությունն ապահովել նրա հակառակորդին զինելով եւ հետո Հայաստանը ակնարկել է, որ անվտանգություն կարող է փնտրել նաեւ այլուր, բայց արդյո՞ք դա անարգանք չի լինի հայ-ռուսական դարավոր բարեկամության նկատմամբ:

Ռուսաստանը, ի դեմս Կարեն Կարապետյանի, Հայաստանի հետ կապված իր ծածուկ նպատակներն ունի, որոնց հաջողելու պարագայում Հայաստանը կվերադառնա բոլորի համար սովորական հուն, երբ մեծ եղբոր հրահանգները կատարվում են առանց ավելորդ սյուրպրիզների: Այս պահին, սակայն, հնարավոր չէ վստահ ասել, որ այդ նպատակը շարունակում է ուժի մեջ մնալ:

Հայաստանում զարմանքով է ընդունվել «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի կիրակնօրյա վերջին հաղորդման ռեպորտաժը Հայաստանի մասին: Այստեղ 7 րոպե շարունակ փառաբանվում է հայի միտքը/խելքը:

Ռեպորտաժը ամբողջությամբ տեղավորվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հռչակած «ինտելեկտուալ Հայաստան» կարգախոսի շրջանակներում, եւ այդ իմաստով կարող է նաեւ նրան ուղղված աջակցություն համարվել: Սակայն միայն դա, թերեւս, բավարար չէր այդ ռեպորտաժը պատրաստելու համար. Դմիտրի Կիսելյովն, ըստ երեւույթին, վերջին շրջանում անձամբ է բախվել «հայի խելքի» հետ:

Տպել
16688 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը