Ազատոճայինների հավաքականի գլխավոր մարզիչն արդեն գիտի՝ ինչի վրա պետք է աշխատել մինչեւ ԵԱ

14/03/2017 schedule20:07

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը գոհ է Յաշար Դողուի անվան 45-րդ հուշամրցաշարում իր թիմի ունեցած ելույթից: Մարտի 10-12-ը Ստամբուլում տեղի ունեցած մրցաշարից հավաքականը վերադարձավ 2 մեդալով. 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը դարձավ արծաթե, իսկ 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը՝ բրոնզե մեդալակիր: Սա նորանշանակ մարզչի գլխավորությամբ հավաքականի 1-ին մասնակցությունն էր միջազգային մրցաշարի: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ ուսումնասիրել է մարզիկներից յուրաքանչյուրի թույլ կողմերը եւ համապատասխան ցուցումներ տվել:

«Լավ էր, կարող էր ավելի լավ լինել, ունենք հնարավորություններ, բայց, իհարկե, ամեն մեկի հետ անհատական աշխատանք պետք է տարվի: Ցուցումները տվել եմ ամեն մեկին ու կշարունակենք աշխատել, հավաքներ են լինելու, ընթացքում կփորձենք ուղղել ամեն մեկի սխալը, որպեսզի կարողանանք պատրաստվել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ մարզիկները Թուրքիայից կարող էին վերադառնալ ավելի շատ եւ ավելի բարձր հարկի մեդալներով, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Մասնավորապես, Ֆրանգուլյանը եւ Սիրունյանը կարող էին ոսկե մեդալ նվաճել, մրցանակային տեղի համար կարող էր պայքարել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, որը պարտվեց բրոնզի համար պայքարում:

«Ֆրանգուլյանը կարող էր ոսկե մեդալի համար պայքարել: Նրա վրիպումները կփորձենք շտկել, որպեսզի Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ չտա: Գրիգորյան Գրիգորը կարող էր բրոնզե մեդալի համար պայքարել: Սիրունյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, ծանր գոտեմարտեր էին, վերջում, ինձ թվում է, մի քիչ թուլացավ: Մյուսներն էլ նորմալ մասնակցեցին, ամեն մեկն իր չափով փորձեց պայքարել»,- ասաց նա:

Յաշար Դողուի անվան մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր ևս 7 ըմբիշ: Նրանք պայքարը լքեցին տարբեր փուլերում: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը, 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը պայքարը լքեցին քառորդ եզրափակչում, 86 կգ քաշային Վահե Թամրազյանը՝ 1/8 եզրափակչում, 97 կգ քաշային Շամիր Աթյանը՝ 1/16 եզրափակչում: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 3-րդ տեղի համար պայքարում զիջեց ռուս Արտյոմ Ումարովին:

Մայիսի 2-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակներում հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ըմբիշները նախ մարտի 26-ից ապրիլի 9 կմարզվեն Օսիայում, հետո կվերադառնան Հայաստան, մոտ 1 շաբաթ հանգստից հետո կսկսվի 2-րդ հավաքը, որը տեղի կունենա Երեւանում: Արմեն Մկրտչյանը մոտավորապես պատկերացնում է, թե ովքեր կմեկնեն Սերբիա, սակայն դեռ չի ցանկանում անուններ տալ, քանի որ վերջնական կազմը պարզ կլինի հավաքներից հետո:

Տպել
1343 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)