Հայաստան ժամանող Էմիրությունների քաղաքացիները մարտի 22-ից կազատվեն մուտքի վիզայից

14/03/2017 schedule20:12

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառվել է որոշման նախագիծ, որի նպատակն է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար սահմանել դեպի Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Որոշումը վերաբերելու է 2017 թվականի մարտի 22-ից Հայաստան եկող ԱՄԷ քաղաքացիներին: Որոշման ընդունումը թույլ կտա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել եւ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Կառավարությանը ներկայացվելիք նախագծում նշվում է, որ որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, նպաստել ԱՄԷ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը հավանություն էր տվել մի նախագծի, որով նախատեսվում էր վերացնել Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը:

Սրան նախորդել էր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի հյուպատոսություն բացելու մասին հրամանագրի ստորագրումը:

Տպել
2265 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին