Գյուղապետարանից զենքով, լոմով հասել են մերոնց վրա. Ջրառատում տուժածի մայրը մանրամասնում է

15/03/2017 schedule00:23

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր ողջ օրը լարված իրավիճակ էր: Կրակոցներից ու դանակահարությունից հետո իրավապահները գյուղում հսկողություն էին իրականացնում. ոստիկանության աշխատակիցները «գրավել» էին Ջրառատի գյուղապետարանը, իսկ գյուղապետը քանի օր է «որոնվում է» լրագրողների կողմից:

Ջրառատի բնակիչների մեծ մասը հրաժարվում էր խոսել դեպքի մասին. «Նոր ենք եկել գյուղ, առաջին անգամ ենք լսում»,-ասում էին բնակիչները: Գյուղապետարանին մոտ բնակվող տարեց բնակիչներից մեկը՝ Ալբերտ Սիմոնյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ կեսօրին մի քանի կրակոցներ է լսել, սակայն դուրս չի եկել տանից՝ «լավ չտեսնելու» պատճառով: Մեր հարցին, թե գյուղում ի՞նչ են խոսում, ի՞նչից է վիճաբանությունն առաջացել, տարեց բնակիչը պատասխանեց. «Ասեցին ինչ-որ Օսկանյանի կողմնակիցներն ու սրանք (նկատի ունի գյուղապետին ու բարեկամներին,-հեղ.) հագել են իրար: էս գյուղում մարդն ազատ իր կարծիքն ու կամքն արտահայտելու իրավունք չունի: Ես չեմ մասնակցում ընտրություններին»,-ասաց Ալբերտ Սիմոնյանը: Ջրառատի բնակիչները Լեւոն Երանոսյանին «մեր գեներալով» էին դիմում, ասում էին, թե գյուղում սա առաջին միջադեպն է, միշտ խաղաղ է եղել:

Այցելեցինք կրակոցներից ու դանակահարությունից տուժած Մելքոնյանների տուն: Ընտանիքի մայրը՝ Զինա Մելքոնյանն, ի դեպ, որպես ուսուցչուհի աշխատում է այն դպրոցում, որտեղ այսօր սկիզբ է առել վիճաբանությունը: Նա չէր ուզում խոսել, սակայն մեր պնդումներից հետո որոշ մանրամասներ պատմեց դեպքից: «Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.): Տեգորս տղան գնացել, Ռաֆայելին ասել ա՝ ինչի ես հայհոյում, ասել ա՝ լավ եմ անում, արի գյուղապետարանի մոտ, խոսենք: Գնացել են գյուղապետարանի մոտ, բոլորը թափել են երեխայի վրա, ձեռքը լոմով կոտրել... գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա»,- մանրամասնեց անչափահասի մայրը:

Հարցին, թե Երանոսյանների մասնակցության մասին ինչ տեղեկություններ ունի, Մելքոնյանն ասաց. «Դե, դրանք են, էլի»: Զինա Մելքոնյանն ասաց, որ ընտանիքի անդամներն անկուսակցական են: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ տուժած Մելքոնյաններից մեկը՝ Հակոբ Մելքոնյանն ու ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը լարված հարաբերությունների մեջ են եղել դեռ 2016 թ-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ. այսօրվա միջադեպի հետեւանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը գյուղապետի աթոռի համար պայքարել է Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի դեմ: Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647:

Տուժածների փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր լրագրողներին նույնպես որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքից: Նա ասաց, որ միջադեպը «հրահրված» է եղել: «Ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանության բարձր մակարդակով նման հանցագործություններ են տեղի ունենում արդեն քանի օր, իսկ ոստիկանապետը որեւէ կոնկրետ հայտարարություն չի արել, կոնկրետ գործողություն չի կատարել: Թողտվությունը ծնեց եւս մեկ հանցագործություն»,- հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը: «Հենց գյուղապետարանի շենքում դարանակալած սպասել են, որպեսզի հարձակվեն»,- ասաց Պետրոսյանը:

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներ, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանը եւս, որոնք այսօր այցելել էին «Էրեբունի» ԲԿ՝ տեսակցելու իրենց վիրավոր համակիրներին, որոշ գնահատականներ ներկայացրին կատարվածի առնչությամբ: Վերջիններիս պնդմամբ, միջադեպն ամբողջությամբ նախապես ծրագրված է եղել. նախ դպրոցում ճնշումներ են գործադրվել 17-ամյա երիտասարդի նկատմամբ «լոմով» հարվածել ու կոտրել են ձեռքը, իսկ դրանից հետո, ըստ պատգամավորների, գյուղում դարանակալած տասնյակ զինված մարդիկ հարձակվել եւ ծեծի են ենթարկել Մելքոնյան ընտանիքի անդամներին: «Եթե մի բառով ասեմ՝ սա նախընտրական բանդիտիզմ է, դժվար է այլ տերմին ընտրել սրա համար: Սա սարսափի մթնոլորտ տարածելու փորձ է: Նախապես ասեմ, որ մենք մեր ճանապարհով գնալու ենք, նախընտական հանդիպումները շարունակվելու են, անկախ իրենց արածից: Բայց ինձ համար հռետորական հարց է առաջանում՝ ինչու՞ է այս բոլոր դեպքերի մեջ ՀՀԿ-ի մատը խառնված, եւ արդյոք՞ իրենք այս ամենից հետեւություն անելու են»,- հարց տվեց Մարգարյանը:

Դեպքի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրեսնգքրի երեք հոդվածներով՝ 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 258-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը, կրելը) հոդվածների հատկանիշներով։ Նույն օրը ձերբակալվել է կրակոցներ արձակած գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը եւ հարցաքննվել:

Տպել
13279 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց