Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. Երանոսյանը մերկացրեց Սարգսյանին

15/03/2017 schedule12:54

Ընդամենը երկու շաբաթ է անցել այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը վերջին անգամ Բրյուսելում խոսք է տվել անցկացնել անբիծ ընտրություններ: ... Այդ խոստումից կես ամիս չանցած՝ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմախոսների ուղղությամբ արձակեցին առաջին կրակոցները, եւ ունեցանք առաջին վիրավորները: Փորձենք հասկանալ, թե ինչու են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կիրակի եւ երեկ տեղի ունեցած կրակոցները այդքան նշանակալի:

Պուպուշ ընտրություններ

Սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները գնացին զանգվածային կեղծիքների ճանապարհով, ինչը չէր կարող վրիպել միջազգային հանրության աչքերից: Այդ դեպքերից հետո իշխանությունները ստիպված էին անել ամենը, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի նորմալ ու «մարդավարի» (գոնե արտաքինից): Այդ խնդրի լուծման համար ստեղծվեց նոր ընտրակարգը, որը ստիպեց պայքարը քաղաքական դաշտից մասամբ տեղափոխել թաղային հեղինակությունների մրցապայքարի դաշտ: Իշխանություններին սատարող թաղային հեղինակություններն առավել ազդեցիկ ու շատ են, եւ այդ դաշտում հանրապետականը ունի «ֆորա»:

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 7-րդ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյան-Սամվել Ալեքսանյան մրցապայքարն ու արդյունքում Ալեքսանյանի հավաքած ձայների քանակը ցույց տվեցին, որ մեր երկրում, ցավոք սրտի, պատգամավորական գործունեության հետ որեւէ աղերս չունեցող թաղի «լավ տղան» ավելի շատ սատարում ունի իր առանձին վերցված թաղում, քան ամբողջ պետությանը հայտնի քաղաքական գործիչը:

2016 թվականի գարնանից սկսած Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը պարբերաբար խոսք էր տալիս «պուպուշ» ընտրություններ: Խոսքը գործով ապացուցելու համար իշխանություններն անգամ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ (հայտնի 4+4+4 ֆորմատը) եւ կատարեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ պահանջների մի մասը (անգամ այնպիսի պահանջներ, որոնք մերժում էին շուրջ 10 տարի):

Որակյալ ընտրությունների միջազգային (հիմնականում՝ եվրոպական ու ամերիկյան) պահանջը է՛լ ավելի ուժեղացավ ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո, երբ ողջ աշխարհը տեսավ, որ հայաստանցիները այն աստիճանի չեն հավատում արդար ընտրությունների հեռանկարին, որ պատրաստ են զինված ապստամբություն սատարել:

Ինչո՞ւ է դա կարեւոր

Ընթերցողի մեջ միգուցե հարց առաջանա, թե ինչու են Եվրասիական Միության ինտեգրացիայի ճանապարհը բռնած Հայաստանի իշխանությունները այդքան կարեւորում միջազգային ու արեւմտյան հանրության կարծիքը: Բանն այն է, որ Հայաստանում բավականին վատ է տնտեսական վիճակը, եւ երկիրը մեծապես կախված է արեւմտյան դրամաշնորհներից (ի տարբերություն Վաշինգտոնի ու Բրյուսելի, Մոսկվան մեզ ֆինանսապես չի աջակցում): Առանց այդ դրամաշնորհների, երկրում արմատապես կվատթարանա սոցիալական վիճակը եւ հավանական է, որ կլինեն «Սասնա ծռերից» շատ ավելի դաժան ու մասսայական ապստամբություններ:

Արեւմուտքը (հիմնականում՝ Բրյուսելը), իր հերթին, Հայաստանի իշխանություններին բազմիցս հասկացրել է, որ առաջիկա տարիներին պաշտոնական Երեւանին տրվող ֆինանսական աջակցության չափը առաջին հերթին կախված է հենց խորհրդարանական ընտրություններից: Արեւմուտքի համար դա շատ կարեւոր է, քանի որ բռնապետացման պրոցեսներով լի այս տարածաշրջանում (Ադրբեջանը, Ռուսաստանը, իսկ այժմ՝ նաեւ Թուրքիան) խիստ անհրաժեշտ են ժողովրդավարական կղզյակներ: Այսպիսով, խուսափելով սոցիալական վիճակի արմատական վատթարացումից (որից Կարեն Կարապետյանն էլ չի փրկի)՝ իշխանությունները ստիպված են անել ամենը, որ ընտրությունները անցնեն ավելի արդար... Կամ, որ եվրոպացիները մտածեն, որ ընտրությունները լավն էին:

Օրենսգիրքը

Հենց «լավ» ընտրությունների իմիտացիայի համար իշխանությունները արմատապես նվազեցրին տեղամասերում ընտրակեղծիքների հնարավորությունները: Տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, բոլոր ընտրողները կգրանցվեն էլեկտրոնային համակարգերով, իսկ ընտրողների ստորագրություններով ցուցակները կհրապարակվեն:

Այժմ շատ դժվար է դարձել լցոնում կատարելը, կամ երկրից բացակայողի փոխարեն քվեարկելը... Փոխարենը, ինչպես ասացինք, ընտրակարգը այնպիսին է, որ Հանրապետական կուսակցությունը, չունենալով հանրային սատարում, կկարողանա հավաքել բավականին շատ խորհրդարանական մանդատներ: Ավելին, իշխանությունը նաեւ առավել քան երբեւէ զարկ է տվել, այսպես կոչված, չերեւացող ընտրակեղծիքներին... Խոսքը ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների վերահսկման մասին է:

Երանոսյանները

Որքան էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Բրյուսելում փորձեինք բացատրել, որ Հայաստանում վախի մթնոլորտ է ու համատարած են չերեւացող ընտրակեղծիքները, միեւնույն է, մենք այդքան հասկանալի չէինք լինի, որքան Լեւոն Երանոսյանն ու յուր ազգուտակը: Խախտելով հանգիստ ու «սիրուն» ընտրությունների բոլոր սպասելիքները (անգամ մենք էինք դա ակնկալում)՝ Երանոսյանները որոշեցին հրազենով ցույց տալ, որ «իրենց» գյուղում «ընդդիմություն չկա»:

Ջրառատի պատմությամբ Երանոսյանները ջրի երես հանեցին թե ընտրությունների, եւ թե իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը: Միջազգային հանրությունը ոչ միայն տեսավ այն, որ Հայաստանի ոստիկանապետի տեղակալը մասնակցում է հրազենային խուլիգանությանը, այլեւ այն, որ մեր երկրում գյուղապետը կարող է հայհոյել ընդդիմախոսների ցույցի մասնակիցներին եւ դա անգամ որպես արտառոց բան չի դիտվի: Դե ինչ, եկեք սրտանց շնորհակալություն հայտնենք գեներալ Երանոսյանին՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մերկացնելու համար:

Դանիել Իոաննիսյան

Տպել
5400 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին