Զավենին արտասահմանցիներն արդեն «միստր 4-րդ» են ասում. ՀՀ հրաձգության հավաքականի մարզիչ

15/03/2017 schedule15:25

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ավելի բարձր արդյունքներ էր սպասում Եվրոպայի առաջնությունից: Մարտի 6-ից 12-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած մրցաշարից 13 հրաձիգներով մեկնած հավաքականը վերադարձավ 1 մեդալով: Վազող թիրախ մրցաձեւում արծաթե մեդալակիր դարձավ Լիլիթ Մկրտչյանը: Այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկողոսյանն ամփոփեց մրցաշարը:

«Ավելի շատ հաջողություններ էի սպասում, քան ստացվեց, բայց եղածը եղած է: Մեր պարծանքը՝ Լիլիթը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, գրավեց 2-րդ տեղը: Սա շատ մեծ հաճույք պատճառեց անձամբ ինձ: Մեծ ուշադրություն էինք դարձնում պատանիներին, քանի որ 2018 թ. տեղի են ունենալու պատանիների Օլիմպիական խաղերը: Ընդհանուր առմամբ, նորմալ արդյունքներ ցույց տվեցին, ժամանակ ունենք, դեռ էլի կաշխատենք: Մեծահասակները, ցավոք, վատ հանդես եկան: Էլմիրա Կարապետյանը միջին արդյունք ցույց տվեց, գոհ եմ, մնացածից դժգոհ եմ»,- ասաց նա:

Սեյրան Նիկողոսյանն առանձին անդրադարձավ նաեւ Զավեն Իգիթյանին եւ Հրաչ Բաբայանի: Իգիթյանը մոտ էր մեդալ նվաճելուն: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում զբաղեցրեց 4-րդ տեղը: Սպասելիքներ կային նաեւ Ռիո 2016-ի մասնակից Բաբայանից, որը 62-րդ տեղը զբաղեցրեց:

«Զավեն Իգիթյանը որերորդ տարին անընդմեջ գրավում է 4-րդ տեղ (ժպտում է), արտասահմանցիները մականունը «միստր 4-րդ» են դրել (կրկին ժպտում է): Խոստումնալից երիտասարդ է, 18 տարեկան էլ դեռ չկա, ամեն ինչ նորմալ է: Հրաչիկ Բաբայանը տաղանդավոր մարզիկ է, ամեն ինչ ունի, երիտասարդ է՝ 21 տարեկան, նոր է մտել մեծահասակների պայքարի մեջ, դեռ լավ արդյունքներ ցույց կտա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մրցումի ժամանակ Բաբայանի զենքը փչացել է, եւ նորոգելու համար երկար ժամանակ է պահանջվել, ինչը նրան խանգարել է:

Ասուլիսին ներկա էր նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը: Նա տպավորված էր մրցաշարից: Առաջին անգամ էր հանդես գալիս Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, եւ հաջողվել էր մեդալ նվաճել: Ցավում է միայն մի բանի համար, որ կարող էր ավելի լավ կրակել, սակայն չի ստացվել:

«Բավականին բարդ էր, քանի որ առաջին անգամ էի մեծահասակների պայքարի մասնակցում, չնայած որ մրցաշարն ինձ ստիպեց հասկանալ, որ անհնարին ոչինչ չկա: Ավելի բարձր արդյունք էի սպասում, պատրաստ էի մի քանի միավոր ավելի շատ վաստակել: Եթե ճիշտ աշխատեի, ավելի բարձր արդյունք կունենայի»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունից հետո հրաձգության հավաքականի բոլոր անդամները՝ մարզիկները եւ մարզիչները ժողով են անելու, որի ընթացքում քննարկելու են հետագա անելիքները: Նրանք պատրաստվելու են հունիսին Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մինչեւ այդ Ուկրաինայի, Լատվիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ համատեղ հավաք են անցկացնելու Լեհաստանում, որից հետո երիտասարդները Լեհաստանում նաեւ մրցաշարի են մասնակցելու:

Տպել
1272 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց