Ինստրուկտաժ մամլո քարտուղարներին. նրանք պետք է ցույց տան առաջընթացը

15/03/2017 schedule15:41

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 16-ի համարում

Նախագահական նստավայրում ցանկանում են կանոնակարգել եւ հնարավորինս ակտիվացնել նախարարությունների եւ գերատեսչությունների լրատվական ծառայությունների աշխատանքը՝ իշխանական կառույցների գործունեությունը լրատվամիջոցներով նպաստավոր լույսի տակ ներկայացնելու համար: Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ նախարարությունների եւ գերատեսչությունների մամուլի քարտուղարները շաբաթ օրը հրավիրվել էին նախագահական նստավայր:  Այս լուրը հաստատեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Վերջինիս խոսքերով, հանդիպումը եղել է աշխատանքային եւ մամուլի քարտուղարների գործունեությունն արդյունավետ ու փոխհամաձայնեցված դարձնելու նպատակ է ունեցել: Ըստ Ա. Քոչարյանի, նման հավաքներ կկազմակերպվեն պարբերաբար:

Այնուամենայնիվ, հանդիպման փաստը վկայում է, որ նախագահականում սկսել են հասկանալ, որ ՀՀ-ում իշխանություններն առանձնակի ժողովրդականություն չեն վայելում, եւ այս իրավիճակը շտկելու ուղիներ են մտմտում: Ի դեպ, այս վիճակի շտկմանն են ուղղված նաեւ կառավարության անդամների շրջայցերը մարզեր: Տվյալ դեպքում, սակայն, մամլո քարտուղարների հավաքի անհրաժեշտություն է ծագել այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը նրանց գործունեությունից դժգոհություն է հայտնել: Մեր տեղեկություններով, ամեն ինչ սկսվել է մի շարք հեռուստաընկերությունների ղեկավարների եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ինչու հեռուստաընկերությունները հանրությանը «նորմալ» չեն ներկայացնում վերջին տարիներին կառավարության արձանագրած հաջողությունները:

Վերջիններս էլ Ռոբերտ Քոչարյանին են ներկայացրել կառավարման մարմիններից ինֆորմացիա ստանալու հարցում առկա խնդիրները: Այլ կերպ ասած, որպեսզի «հաջողություններ» ասվածը ներկայացվի հանրությանը, նախ՝ դրանք պետք է տրամադրվեն լրատվամիջոցներին: Իսկ ով պետք է դա անի. բնականաբար՝ տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունները՝ յուրաքանչյուրն իր ոլորտի առնչությամբ: Դրանից հետո, մոտ տասը օր առաջ, Ռոբերտ Քոչարյանն այս անգամ արդեն իր մոտ է հրավիրել նախարարներին եւ նրանցից պահանջել մամուլի հետ ավելի արդյունավետ աշխատել: Մամուլի քարտուղարների գործունեության համակարգումը նախագահականում հանձնարարվել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին եւ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանին, որոնք էլ վարել են նշված հանդիպումը:

Դրա մասնակիցներից մեկի խոսքերով, վերը նշված պաշտոնյաները, նախ, մամուլի քարտուղարներին են ներկայացրել իրենց դժգոհությունները: Ասենք, փորձել են պարզել, թե ինչպես է ստացվում, որ կառավարման հետ կապված խնդիրներին անդրադառնալիս լրագրողները երբեմն ներկայացնում են միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների տեսակետները, իսկ համապատասխան ոլորտի պաշտոնյաների տեսակետները նրանց չի հաջողվում ստանալ, կամ՝ ինչու են մամուլում հաճախակի հանդիպում որոշ գերատեսչությունների մամուլի քարտուղարների վատ գործունեության հետ կապված հրապարակումներ: Ի դեպ, այս տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանացել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը, որի գործունեության վերաբերյալ մամուլի դժգոհությունները սկսել են քննարկվել նաեւ նախագահի նստավայրում:

Ա. Քոչարյանը եւ Ա. Գեւորգյանը մամուլի քարտուղարներից պահանջել են իրենց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար ներկայացնել գործնական առաջարկներ. ասենք, որոնք են իրենց հանդիպող խոչընդոտները, եւ ինչ է հարկավոր անել՝ դրանք վերացնելու համար: Մի խոսքով, Ա. Գեւորգյանը եւ Ա. Քոչարյանը մամուլի քարտուղարներին խոստացել են, որ ամեն կերպ «կօգնեն» նրանց, ընդհուպ՝ հեռուստաընկերությունների հետ կապված հարցեր կլուծեն, եթե լուրերը եթեր տալու հետ կապված բարդություններ ունենան եւ այլն:  Վերը նշված հավաքի մասնակից մամուլի քարտուղարներից մեկի ներկայացմամբ՝ նախագահականում հույս ունեն, որ վերը նշված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի կառավարության գործունեությունը դրական լույսի ներքո ներկայացնել: Նախագահականում արձանագրել են նաեւ, որ մամուլի քարտուղարների ներկա կազմով կամ, ավելի ճիշտ, դրա առանձին անդամների ուժերով այդ խնդիրը հնարավոր չէ լուծել, ուստի այստեղ զուգահեռաբար զբաղված են նաեւ համապատասխան կադրերի փնտրտուքով:

Հ.Գ. Նախագահականում մի բան, այնուամենայնիվ, հաշվի չեն առել: Երբ նախարարները Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում են, թե ինչպես է ծաղկում հանրապետությունը, Քոչարյանը դրան ոչինչ չի կարող հակադրել, որովհետեւ այդ ծաղկումը զգում է սեփական մաշկի վրա: Նույնը չի կարելի ասել հասարակ մարդկանց հետ լայնորեն շփվող եւ, փաստորեն, սովորական քաղաքացի հանդիսացող լրագրողների, փաստորեն՝ նաեւ այդ լրագրողների արտադրանքը սպառող շարքային քաղաքացիների մասին: Իհարկե, մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ իսկապես շատ վատ են աշխատում: Նրանց աշխատանքի բարելավումը, անշուշտ, կբարձրացնի լրատվության մակարդակը: Բայց բնակչության կենսամակարդակը՝ դժվար թե:

Վահագն Հովակիմյան

Տպել
715 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան