ՀՀԿ-ի համար երգողը կաշառքի տակ է. հաղորդավարը՝ ՀՀԿ-ի քարոզին մասնակցած աստղերին. տեսանյութ

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերից ՀՀԿ-ին ուղեկցեցին հայաստանյան շոու բիզնեսի աստղեր, ովքեր թեկնածուների կողմից նախընտրական ծրագրերի ներկայացմանը զուգահեռ հանդես էին գալիս իրենց կատարումներով: Վերջիններս հասարակության կողմից քննադատության արժանացան՝ ՀՀԿ-ի գաղափարներին հավանություն տալու համար:

Armtimes.com-ն այսօր նկատել է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի թեկնածուներին ուղեկցում են հանրությանը «Շանթ» հ/ը հեռուստասերիալներից հայտնի դերասան Սամվել Ազատյանը եւ Հ2-ի «Պահմտոցի +» հաղորդաշարի վարող Սարգիս Միքայելյանը: Վերջիններից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նպատակով են մասնակցում ՕՐՕ-ի քարոզին կամ արդյո՞ք հասարակության կողմից քննադատության չեն արժանանում:

«Ես չեմ վախենում հասարակության քննադատություններից, ինձ հետաքրքրում է երկրի ապագան: Ես կողմ եմ նրանց առաջարկած ծրագրերին, որոնք կարող են փոփոխություն կատարել մեր երկրում: Ես գտնում եմ, որ պետք է փոխվի կառավարությունը, ինչքան կառավարեցին՝ լավ էր, վատ էր, հիմա թող իրենց տեղը զիջեն: Մեր կիրթ հասարակությունը թողել, փախել է մեր երկրից: Մեր ժողովուրդը վախեցած է: Ես քաղաքներում տեսնում եմ, թե ոնց են վախեցած մոտենում…ժողովրդին սարքել են հոտ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ հասարակության որոշ անդամներ ակտիվորեն քննադատեցին հայ աստղեր Ավետ Բարսեղյանին, Լեյլա Սարիբեկյանին, Անդրեին, Լուիզա Ղամբարյանին եւ մյուսներին, Սամվել Ազատյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ հասարակությունը ինչ-որ անում է, ճիշտ է անում: Ինչ վերաբերվում է աստղերին…իրանց գործն է: 2010 թվականին ընտանիքիս հետ, որ եկա Հայաստան միշտ վատ ա ու վատանում ա, էլ ինչի՞ց վախենամ»,- նշեց դերասանը:

Անդրադառնալով Ավետ Բարսեղյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անդրեի, Լուիզա Ղամբարյանի, «Ռեինկարնացիա» խմբի եւ մյուս երգիչ-երգչուհիների ներգրավմանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, հաղորդավար Սարգիս Միքայելյանը ասաց, որ նրանք ոչ մի բանով չեն տարբերվում ընտրակաշառք վերցնողներից:

«Ես նրանց իմ գործընկերը չեմ համարում, նրանք աստղեր չեն: Նրանք թույլ երգիչներ են, ովքեր իրենց փողի համար…  դա նույնն է, երբ ինչ-որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում: Հանրապետական կուսակցության համար երգողը նույն կաշառքի տակ է: Այդ համերգները ընտրակաշառքի նման ժամանակավոր բան են: Մի ձեռքով տալիս են, հետո հինգ տարի քամում են ժողովրդին»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց Միքայելյանը:

Ճշտող հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր այս քաղաքական կարծիքների համար որոշ հեռուստաընկերությունների սեփականատերեր իրեն եթեր դուրս գալու հնարավորույթուն չեն տա, Սարգիս Միքայելյանը այսպես մեկնաբանեց.

«Իմ առջեւ ոչինչ չի բացվել, բոլոր դռները ես եմ իմ առջեւ բացել: Ես հայտարարում եմ, որ եթե Հանրապետական կուսակցությունը այս անգամ էլ հաղթեց, ես կմեկնեմ Հայաստանից: Կապրեմ դրսում, կարոտով, բայց ինձ մարդ կզգամ: Սերժ Սարգսյանը հասցրել է այն վիճակին, որ յուրաքանչյուր ծնվող երեխա իր ուսերին 6 հազար դոլարի պարտք ունի: Հայաստանում ցանկացած երեխա ծնվելուց հետո իր վզին ունենում է փաթաթած 6 հազար դոլարի պետական պարտք: Այս վիճակն է, որովհետեւ հանրապետական կուսակցությունը լափել է, լափում է եւ կլափի, եթե ժողովուրդը նորից նրանց ընտրի»,- եզրափակեց հաղորդավարը:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4591 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ