5-11 տարեկան ցանկացած երեխա պետք է արվեստի ինչ-որ ճյուղ ուսանի. Աբել Աբելյան

15/03/2017 schedule20:10

Ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանը շատ է կարեւորում մանկահասակ երեխաներին արվեստի դպրոցներ ուղարկելը: Նա ընդգծում է, որ դա մեծ նշանակություն ունի երեխայի՝ որպես անհատ ձեւավորվելու հարցում: Իր նորաբաց դպրոցն էլ հենց այդ ուղղությամբ է աշխատելու: «Աբելյան արվեստի դպրոցում» 5-11 տարեկան երեխաների համար կան պարի, երգի, նկարչության, հաղորդավարության, դերասանի վարպետության  խմբակներ: Աբելն armtimes.com-ի հետ խոսեց դպրոցի գործունեության, նպատակների մասին:

«Փորձում ենք բոլոր ծնողներին հասցնել միտքը, որ 5-11 տարեկանում ցանկացած երեխա պետք է պարտադիր արվեստի ինչ-որ ճյուղ ուսանի՝ անկախ նրանից վաղը կդառնա, իրավաբան, պատգամավոր, թե հացթուխ: Կարեւոր չէ կգա մեր դպրոց, թե կգնա ուրիշ դպրոց, բայց արվեստի հետ պետք է շփվի, որովհետեւ դա մեծ ազդեցություն է թողնում ապագայում»,- ասաց նա:

«Աբելյան արվեստի դպրոցն» արդեն մի քանի շաբաթ է, ինչ բացվել է: Այն գործում է Երվանդ Քոչար 17/1 հասցեում: Շենքը նախկինում ցուցասրահ է եղել, եւ տարածք ունի նաեւ միջոցառումներ կազմակերպելու համար: Աբել Աբելյանը նշում է, որ պատրաստ է անվճար տրամադրել տարածքը մշակույթի հետ կապված միջոցառումներ կազմակերպելու համար:

«Եթե ցանկություն ունեն ցուցահանդեսներ անելու, թող գան այստեղ անեն: Այն մարդիկ, որոնք ուզում են գոնե մեկ քայլ առաջ տանել արվեստը Հայաստանում, պատրաստ եմ հարթակներ տրամադրել: Ունենք տարածք: Ցուցահանդեսներ, փոքրիկ համերգներ կազմակերպելու, մշակութային քննարկումներ, սեմինարներ անցկացնելու հնարավորություն ունենք: Բայց տարածք կտրամադրեմ, եթե ռեալ առաջարկներ լինեն, ոչ թե գան ասեն՝ դե դու ասա՝ ինչ անենք: Եթե, օրինակ, գան ասեն՝ տեղ չունենք փորձ անելու, ուզում ենք փոքրիկ ներկայացում անել, համերգ կազմակերպել.... մեծ սիրով»,- ասաց նա:

Արվեստի դպրոցի շենքում է գործում նաեւ Աբել Աբելյանի «Կինոյի եւ հեռուստատեսության» ստուդիան: Այս շրջանում դերասանը կենտրոնացած է դրանց գործունեության վրա, իսկ դերասանի գործը մի փոքր երկրորդ պլան է մղվել: Վերջերս ավարտվել է «Արմենիա Պրեմիումով» ցուցադրվող «Գնված երջանկություն» բազմասերիանոց ֆիլմը, որում նա մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին: Այժմ նոր առաջարկներ չի ընդունում, քանի որ ստիպված է շատ ժամանակ հատկացնել դպրոցին եւ ստուդիային: Որոշ ժամանակ անց լավ առաջարկների դեպքում կհամաձայնի նկարահանվել:

Տպել
30723 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին