Չեմպիոնների լիգայում 3 թիմ 1/4 եզրափակիչ դուրս եկավ տպավորիչ «քամբեքով»

16/03/2017 schedule12:17

Արդեն հայտնի է, թե որ 8 թիմերն են շարունակում պայքարը Չեմպիոնների լիգայի 2016-2017 մրցաշրջանում: «Բարսելոնային», «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիային», «Յուվենտուսին», «Լեստերին» եւ «Ռեալ Մադրիդին» երեկ՝ մարտի 15-ին, միացան «Մոնակոն» եւ «Ատլետիկո Մադրիդը»:

Այս թիմերից 3-ը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին տպավորիչ «քամբեքեր» անելով: Նախ պատմական հաջողության հասավ կատալոնական «Բարսելոնան», թեեւ շատերի կարծիքով՝ վիճելի մրցավարության պայմաններում: «Բարսան« դարձավ մրցաշարի պատմության առաջին թիմը, որը պատասխան խաղում կարողացավ չեզոքացնել մրցակցի 4 գնդակի առավելությունը: 1/8 եզրափակչի առաջին խաղում «կապտանռնագույնները» 4:0 հաշվով մրցակցի հարկի տակ պարտվել էին «ՊՍԺ»-ին, սակայն սեփական հարկի տակ՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, գործեցին շատերի համար անհնարին թվացողը. 6:1 հաշվով հաղթանակ տարան եւ անցան հաջորդ փուլ:

Ապա հերթը «Լեստերինն» էր: Ճիշտ է՝ Անգլիայի գործող չեմպիոնն առաջին խաղում այնքան էլ մեծ տարբերությամբ չէր պարտվել «Սեւիլիային» (1:2), սակայն շատերը չէին հավատում, որ կկարողանա ետ բերել կորցրածը, ինչպես անցած մրցաշրջանում չէին հավատում, որ այդ համեստ թիմը կարող է երկրի չեմպիոն դառնալ: Պատասխան խաղում «աղվեսներն» իսպանական ակումբին հաղթեցին 2:0 հաշվով եւ դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Վերջինը «Մոնակոն» էր: «Մանչեստեր Սիթիի» դեմ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջատարի 2 հանդիպումներն էլ դրամատիկ ընթացք ունեցան: Առաջին խաղում մրցակցի հարկի տակ թիմը 1 գնդակի առավելություն էր ստացել. հաշիվը 3:2 էր, սակայն չկարողացավ պահպանել ձեռքբերածը եւ պարտվեց 5:3 հաշվով:

Երեկ պատասխան խաղում 30 րոպեների ընթացքում «Մոնակոն» 2 գոլ խփեց՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 5:5: Այս պարագայում հենց Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող թիմն էր հաջորդ փուլ անցնելու իրավունք ստանալու՝ մրցակցի հարկի տակ խփած 3 գոլերի շնորհիվ: 2-րդ խաղակեսում «Սիթին» ուշքի եկավ եւ գոլ խփեց՝ դիմակայության հաշիվը դարձնելով 6:5՝ հօգուտ իրեն, սակայն «Մոնակոն» չընկճվեց, եւս մեկ գոլ խփեց՝ հաղթելով եւ՛ այդ խաղում, եւ՛ ընդհանուր դիմակայությունում: 2 խաղում թիմերը միմյանց դարպասը 6-ական գնդակ ուղարկեցին, սակայն հաջորդ փուլ անցավ «Մոնակոն», քանի որ մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր էր խփել:

1/8 եզրափակչի գլխավոր անհաջողակ կարելի է համարել «Արսենալին»: «Զինագործները» մեծապես հիասթափեցրին իրենց երկրպագուներին Մյունխենի «Բավարիայից» 2 անգամ ջախջախիչ պարտություն կրելով: 1/8 եզրափակչի թե առաջին, եւ թե 2-րդ խաղում նրանք զիջեցին 5:1, իսկ ընդհանուր դիմակայությունում՝ 10:2 հաշվով: Սա ավելի բորբոքեց թիմի երկրպագուների զայրույթը գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նկատմամբ: Առանց այդ էլ նրանք վաղուց խոսում են այն մասին, որ ֆրանսիացի մասնագետի հեռանալու ժամանակն է: «Բավարիայի» դեմ սեփական հարկի տակ տեղի ունեցած պատասխան խաղից հետո էլ երկրպագուներն ակցիաներ իրականացրեցին «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ՝ պահանջելով չթարմացնել Վենգերի պայմանագիրը:

Այս 8 թիմերը շուտով կբաժանվեն 4 զույգի եւ կսկսեն կիսաեզրափակչի համար պայքարը: Քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 17-ին, Նիոնում: Նույն օրը տեղի կունենա նաեւ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Այսօր մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան խաղերում հայտնի կդառնան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Տպել
1163 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)