Մարդիկ ասում են փրկի, պարոն Ծառուկյան. ԲՀԿ առաջնորդը 50+1 տոկոս քվե ստանալու ակնկալիք ունի

Գյումրիում այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումը: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այնտեղ դիմավորել են աղավնիներ թռցնելով: Մինչ հավաքված բազմության միջով Ծառուկյանը եւ նրան ուղեկցող ռեյտինգային 2 թեկնածուն՝ Վարդան Ղուկասյանն ու Վարդեւան Գրիգորյանը մի կերպ կհասնեին Թատերական հրապարակում տեղադրված հարթակի մոտ՝ նամակների մի ամբողջ խուրձ է հավաքվել. ենթադրաբար դրանց միջոցով քաղաքացիները շարունակում են ֆինանսական կամ այլ օգնության խնդրանքները փոխանցել Ծառուկյանին:

«Ինչ որ ասել եմ իրական կյանքում, ես դա իրականություն եմ դարձրել: Այսօր, իմանալով խնդիրը, պրոբլեմը, դա նույնպես իրականություն է լինելու, եթե դուք մեզ ձայն տաք եւ լինի 50+1: Եթե եղավ 50 +1 տոկոս՝ ուրեմն համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, մարդկանց էլ կփոխենք, բանկի տոկոս էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատանք էլ կլինի»,- Գյումրիում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Դարձյալ անդրադառնալով վարկերի խնդրին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մի տնից 2-3 հոգի են արդեն «վարկի տակ»:

«Մինչեւ այստեղ հասնելը ճանապարհին 10 տեղ ճանապարհը փակել են: Մարդիկ ասում են փրկի, պարոն Ծառուկյան: Ես պատրաստ եմ փրկելու, ճանապարհն էլ գիտեմ, ուղղությունն էլ գիտեմ, ցանկություն էլ ունեմ: ...5-6 ընտրություն է անցել, հավատացել, ձեր ձայնը տվել եք: Այսօր ձեզ ասում ենք. այնպիսի կառույցի տվեք ձեր ձայնը, որ կարողանա օրենք փոխի, պայման ստեղծի»,- նկատեց նա:

Շարունակելով վարկերի թեման՝ Ծառուկյանը շեշտել է, որ Համաշխարհային բանկից վարկերը 0 տոկոսով են եկել Հայաստան, բայց այստեղ ժողովրդին դա տվել են 20-25 տոկոսով: «Պետք է մարդիկ պատասխանատվության ենթարկվեն. ինչի՞ համար է 0 տոկոսանոց վարկը ժողովրդին տրվել 25 տոկոսով»,- հավելեց նա:

Խոսելով մարդկանց սոցիալական վիճակի մասին՝ Ծառուկյանն ասել է, որ ընտանիք կա՝ ամիսներով միս չի օգտագործում: «Մեղավորը դուք եք: Ընտրությունը վերջացավ, 5 տարի ի՞նչ եք անելու: ...Ես իմ պատիվը չեմ վաճառում, ես 12 թվին կոալիցիա չեմ մտել: Ինչ լավ ա՝ չեմ մտել, որովհետեւ ավելի շատ ձայն եմ ստացել, որովհետեւ իմ խոստումները ես չէի կարող կատարել: 2015 թվականին տեսաք ինչ կատարվեց իմ գլուխը, բա ասում եք պայմանավորված ա: Ես իմ ժողովրդի մատը չեմ թողնի փուշ մտնի»,- հայտարարել է Ծառուկյանն ու տեղացող թաց ձյան տակ եզրափակելով իր խոսքը՝ հավելել. «Աստված ձեզ պահապան, սիրելի ժողովուրդ, ձեր ապագան դուք եք որոշում»:

Ի դեպ, մինչ Գյումրի մեկնելը՝ Ծառուկյանը հանդիպել է նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչությանը: «Գնում եք ընտրության, ընտրում եք նրան, ում հավատում եք: Այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են՝ հանկարծ ժողովրդին ոչ մի բան խոսք չտաս: Մեկը օգնության կարիք ունի, հիվանդի, լույսի, մեկը ջրի, մեկը դեղի կարիք ունի, ասում եմ՝ այ մարդ, ես բարեգործ մարդ եմ, ժողովրդի ցավը տանեմ...Դրա համար հիմա ասում եմ՝ գնացեք թեկնածուների մոտ: Ասում են՝ Ծառուկյան, քեզ նկարում ենք, դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնես: Տեսեք վախից ինչ են անում»,- հայտարարել է Ծառուկյանը:

Ծառուկյանը այսպիսով կրկին անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զգուշացմանը, որ նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ, մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Տպել
5145 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին