Հերիք եղավ, բոլ եղավ. մեզ տվեք մեր հողերը` արագ

16/03/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 17-ի համարում

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող մտավորականների կազմակերպած հավաքների, երեկ կառավարության նիստերի դահլիճում հավաքված իշխանամետ մտավորականության ներկայացուցիչները իրենց ընդունած հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովից պահանջեցին չեղյալ հայտարարել 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որին Հայաստանի իշխանությունները միացել են պարտադրաբար, նաեւ՝ դիմել ՌԴ պետդումային, որ անիրավազոր ճանաչի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական (Մոսկվայի) պայմանագիրը: Այդ պայմանագրերով  Թուրքիային անցան Կարսի նահանգը եւ Սարիղամիշի գավառը՝ 19.5 հազար ք/կմ. տարածքով, իսկ Ադրբեջանը ստացավ Նախիջեւանն ու Շարուրը՝ 5.5 հազար ք/կմ. տարածքով:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջի եւ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի միջեւ ոչ մի կապ չկա: Սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ իշխանամետ մտավորականությունը, հասկանալով, որ անիմաստ եւ սեփական հեղինակության համար վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանին անմիջականորեն սատարելու քաղաքականությունը, որոշել է դա անել ազգայնամոլական եւ պատերազմական կոչերի միջոցով: Միջոցառման կազմակերպիչներն իրենց ելույթներում իշխանություններից պահանջում էին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Հայաստանի տարածքները վերադարձնելու ուղղությամբ, որից ենթադրվում է, որ նման համազգային գործի լծված իշխանությունների հրաժարականը պահանջելը ուղղակի դավաճանություն է:

Մասնավորապես, «Ազգային միասնության ուխտ» կազմակերպության նախագահ Ռաֆիկ Համբարձումյանը հայտարարեց, որ Հայաստանը ավելի մեծ ինքնապաշտպանության հնարավորություն, քան մեր պատմությունն է՝ չունի: «Թուրքիային մենք պետք է վտարենք արցախյան բանակցություններից ընդհանրապես, քանի որ նա եղեռնագործություն է կատարել: Մենք կարողացանք գտնել ճեղքեր, որոնցով հնարավոր եղավ արցախյան խնդրին օգնության կանչել Նախիջեւանը: Մենք արցախյան բանակցությունների սեղանին պետք է դնենք Նախիջեւանի հարցը»,-հայտարարեց պարոն Համբարձումյանը: Չբավարարվելով միայն Նախիջեւանով՝ վերջինս հայտարարեց, որ Նախիջեւանի հետ մեկ ամբողջություն է նաեւ Գարդմանքը, որը նույնպես խլել են մեզանից:

Սակայն Գարդմանքի խնդրին ավելի հանգամանորեն անդրադարձավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի խորհրդական, «Գարդման» հայրենակցական միության նախագահ Բալաբեկ Շահնազարյանը: «Մեր սերնդի միակ նվաճումը ռազմական հաղթանակն էր Ադրբեջանի նկատմամբ: Սակայն այդ հաղթանակները, մեր կարծիքով, իրենց վերջնական ավարտին չհասցվեցին. առաջին հերթին Արցախի թիկունքի ամրապնդմամբ, Գարդմանից մինչեւ Հայաստանի պատմական Պարտավ քաղաքի ազատագրումը (քաղաքը չազատագրվեց. ի դեպ, Պարտավը գտնվել է այժմյան Եվլախի մոտակայքում): Դա պատմական պահի լուրջ բացթողում էր»,-խրոխտ ձայնով հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչը՝ ամբողջությամբ մեջբերելով նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի բացման խոսքի այն հատվածը, որտեղ վերջինս, փաստելով, որ Ղարաբաղը Հայաստանի շարունակությունն է, ավելացրել է, որ մեկնարկած երթը պետք է շարունակվի մեր չքնաղ Գետաշենի, Շահումյանի եւ մյուս շրջանների ազատագրմամբ:

Սակայն ՕԵԿ ներկայացուցիչը, իր հայրենասիրությամբ առաջ անցնելով ՀՅԴ ղեկավարից, ներկայացրեց ազատագրվելիք տարածքների ավելի մեծ ցանկ. «Եթե Շահումյանի եւ Նախիջեւանի հարցերը չեն մոռացվել, ապա մոռացության են մատնվել ամբողջ հայոց Ուտյաց աշխարհը, նրա հազարամյակներով հայաբնակ գավառները, հատկապես Գանձակի եւ Գարդմանի գավառները՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի եւ այլ հարակից շրջանները, որոնք այսօր զավթած պահում է Ադրբեջանը»: Իսկ Ղարաբաղի հարցով հիմնական հայրենասեր Զորի Բալայանը, խոսելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին, հատկապես ռուսներին հիշեցրեց, որ այդ պայմանագրերը ուղղված էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հենց Ռուսաստանի դեմ:

Բալայանը դա հիմնավորեց նրանով, որ այդ պայմանագրերով Թուրքիային անցած Կարսի նահանգում գործող ռուսական դպրոցները, եկեղեցիները, հիմնարկությունները այժմ հողին են հավասարեցված: Ի տարբերություն 1988 թվականի, երբ Զորի Բալայանը ԽՍՀՄ իշխանություններին գրավոր բաց նամակներ էր հղում, երեկ նա հեռուստախցիկների առաջ ռուսերեն արտասանեց մի ոգեշունչ տեքստ, որով բացատրում էր, թե Ռուսաստանի համար ինչպիսի ճակատագրական սխալ էր Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրումը: Ըստ նրա, այդ ելույթը պետք է ցուցադրվի Մոսկվայում եւ ՌԴ մյուս քաղաքներում: Իհարկե, թե Զորի Բալայանը, թե ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը եւ թե մյուս բանախոսները այդ հակահայկական պայմանագրերի ստորագրման պատասխանատուն համարում էին ոչ թե Ռուսաստանին կամ նրա այն ժամանակվա իշխանություններին, այլ անձամբ այդ ընթացքում Ռուսաստանի ազգությունների ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինին, որը, ինչպես հայտնի է, մահացել է 1953 թվականին եւ մեր մտավորականների համար այլեւս վտանգ չի ներկայացնում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1159 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում