Հավասարություն. Սեդրակն ու Լեւոնը բանակում

16/03/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 17-ի համարում

Անցած շաբաթ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքում առաջարկված տխրահռչակ փոփոխություններին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Եթե այս օրենքը ընդունվեր, ապա մեծ տղաս այս տարի պետք է գնար բանակ, փոքր տղաս երկու տարի հետո եւս պետք է գնար բանակ: Սա ինձ համար, որպես հայր, տրագեդիա չէ, ճիշտ հակառակը»: Այս հայտարարությունը ամբողջությամբ տեղավորվում է քարոզչական դասական սխեմաների մեջ. երկրի նախագահը ուրախությամբ է խուսում իր որդիների բանակում ծառայելու հեռանկարի մասին: Պետական քարոզչամիջոցները, ըստ այդ նույն սխեմայի, կարող էին դա դարձնել տեսահոլովակ ու օրը մի քանի անգամ, լվացքի փոշու գովազդին զուգահեռ, հեռարձակել սիրված սերիալներից առաջ եւ հետո:

Չարեցին: Որովհետեւ քարոզչական տեխնոլոգիաների դասական սխեմաները Հայաստանում, ինչպես ցույց է տալիս փորձը, լավագույն դեպքում՝ չեն գործում, իսկ վատագույն դեպքում՝ հակառակ արդյունք են տալիս: Տվյալ դեպքում ամբողջ ժողովուրդը իրեն հարց էր տալու՝ իսկ Քոչարյանի որդիները ծառայելու էին նույն պայմաններու՞մ, ինչ որ՝ շարքային քաղաքացիների երեխաները, թե՞ ամիսը մեկ գնալու էին ու զորամասի հրամանատարի բարեհամբույր ժպիտների ներքո մի քանի ժամ անցկացնեին, զբոսնեին զորամասի տարածքով ու հայդա տուն՝ երկրային հաճույքներ վայելելու: Այսինքն՝ լողանալու էին, հագուստը լվանալու էին, կարտոֆիլ էին մաքրելու, հատակն էին լվանալու, «պլացն» էին ավլելու, «դնեվալնի» էին կանգնելու, տնեցիներին ու սիրած աղջկան էին տեսնելու նույն հաճախականությամբ, ինչ որ մյուսնե՞րը:

Այս հարցն անպայման հնչելու էր: Կարելի է կռահել, թե ինչ պատասխան էր լինելու: Ինչպիսի պատասխան կարելի է ակնկալել հասարակ ժողովրդից, եթե անգամ ուսանողության քոչարյանական-բազեական ակտիվը վստահաբար չի պնդում, որ Քոչարյանի որդիները ծառայելու էին հավասար պայմաններում: «Ես ցանկանում եմ հավատալ, որ հավասար պայմաններում կծառայեին. համենայն դեպս, Սահմանադրությունը նախագահի որդիների համար առանձին նորմեր չի սահմանում: Կապրենք՝ կտեսնենք»,-մեզ հետ զրույցի ժամանակ փաստորեն թերահավատություն հայտնեց ակտիվ բազեական Էդուարդ Շահմազյանը: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ոչ պակաս բազեական Արմեն Աշոտյանը վստահ է, որ Քոչարյանի որդիները կգնան ծառայելու, բայց մեր այն հարցը, թե որդիները արդյո՞ք կծառայեն շարքային քաղաքացիների երեխաների հետ միեւնույն պայմաններում, առաջարկեց ուղղել անձամբ Քոչարյանին:

Ուղղեցինք, սակայն պատասխան չստացանք: Երեկ Ռոբերտ Քոչարյանի Ռազմական ինստիտուտ կատարած այցի ավարտին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, մեր այս հարցին ի պատասխան նախագահն ասաց. «Համենայն դեպս, այնպես եմ արել, որ ֆիզիկական հնարավորությունների առումով (իր որդիները-խմբ.) պրոբլեմներ չեն ունենալու, ձողից առնվազն 10 անգամից ավելի կկարողանան իրենց ձգել»: Այս պատասխանից մենք ընդամենը տեղեկանում ենք, որ Քոչարյանի որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը, կարողանում են 10 անգամից ավել «ժիմ» անել: Իսկ կարտոֆիլ մաքրելու՞ են, հատակ լվանալու՞ են, ստիպված լինելո՞ւ են «չաստ նայողին» դիմակայել, «ատչոտներ» տալո՞ւ են «ճշտի բազարներում», ծեծ ուտելո՞ւ են: Այս հարցերը անպատասխան են մնում: Քոչարյանը երեկ միայն հավաստիացրեց, որ եթե ԶՄ օրենքում փոփոխությունները չընդունվեն էլ, իր որդիները, միեւնույն է, գնալու են բանակ:

Ուստի նույն հարցով դիմեցինք Սեդրակի եւ Լեւոնի ապագա հրամանատարներից մեկին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանին: «Անհոգ եղեք, պայմանները նույնն են լինելու»,-ասաց փոխնախարարը: Մեզ թվաց, թե վերջապես գտնվեց մեկը, որը հստակ պատասխան տվեց մեր հարցին: Բայց անմիջապես ավելացրեց. «Եթե նրանք (որդիները-խմբ.) ցանկանան, ես այցելություն կկազմակերպեմ լրագրողների համար»: Այսինքն, ՊՆ փոխնախարարը թույլտվություն կստանա Քոչարյանի որդիներից եւ լրագրողների համար այցելություն կկազմակերպի այն զորամաս, որտեղ ծառայում են նրանք: Այսինքն, օրերից մի օր լրագրողներով, օպերատորներով, լուսանկարիչներով կհավաքվենք ու, ՊՆ փոխնախարարի գլխավորությամբ, կմեկնենք «մարտական փառքի վայրեր»: Իսկ թե ինչով են զբաղվելու Սեդրակն ու Լեւոնը այցից առաջ եւ հետո, կիմանանք, եթե վերջիններս թույլտվություն տան ՊՆ ղեկավարությանը:

Հայկ Գեւորգյան

Տպել
3119 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)