Դատարանի վճիռը չի կատարվում. որովհետեւ Արմեն Ավետիսյանն այդպես է ուզում

17/03/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 18-ի համարում

Չինովնիկների մի խավ կա, որ օրենք-իրավունք չի ճանաչում: Նրանց համար գործում է միայն ուժի, փողի եւ պաշտոնի իրավունքը: Անվտանգության նախարարության 4-րդ վարչության նախկին պետ, այժմ մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, որին հովանավորում է անձամբ Ռոբերտ Քոչարյանը, այդ խավի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա անունը պարբերաբար հայտնվում է մամուլի էջերում՝ ամեն անգամ որեւէ սկանդալային պատմության կոնտեքստում: Երեկ խմբագրություն այցելած կինը եկել էր պատմելու Ավետիսյանի հերթական հերոսության մասին: Տերյան 3 շենքի բնակիչ, մանկաբույժ Ագապի Ջելեբյանը երկրորդ տարին է՝ փորձում է ետ ստանալ իրենից խլված ձեղնահարկը: Շենքի թիվ 10 բնակարանը եւ 10ա ձեղնահարկը պատկանում են Ջելեբյանին, իսկ նույն շենքի թիվ 9 բնակարանը եւ թիվ 9ա ձեղնահարկը՝ Արտաշես Ավետիսյանին՝ Արմեն Ավետիսյանի հորը:

Ավելի ճիշտ՝ գրանցված է Արտաշես Ավետիսյանի անունով: Թիվ 9ա ձեղնահարկի տերը մոտ 2 տարի առաջ ապօրինաբար ներխուժել է թիվ 10ա ձեղնահարկը եւ զավթել 14,6 ք/մ տարածք, ապա պատ է դրել՝ տարածքը առանձնացնելով Ջելեբյանի տարածքից եւ սկսել շինարարություն իրականացնել: Երկար ժամանակ 10ա-ի տերերը փորձել են, խնդրելով-համոզելով, ազատել տալ իրենց պատկանող ձեղնահարկը, իսկ երբ այդ փորձերն ապարդյուն են անցել՝ դիմել են դատարան: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանը (դատավոր Մնացական Մարտիրոսյան) 2003-ի հոկտեմբերի 24-ին վճիռ է կայացրել եւ բավարարել Ջելեբյանի հայցը (պատասխանողը դատարան էլ չի ներկայացել): Դրա համար հիմք է ծառայել անշարժ գույքի կադաստրի գրությունը, որով հաստատվում է, որ նշված վիճելի մակերեսը «սեփականության իրավունքով պատկանում է Ագապի Ջելեբյանին»:

Ուստի դատարանը որոշել է. «Պատասխանող Արտաշես Ավետիսյանը ապօրինաբար է զբաղեցրել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող մակերեսից՝ 14,6 ք/մ, որի պատճառով պարտավոր է անհապաղ ազատել ապօրինաբար զբաղեցված տարածքը»: Ընդ որում. «Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»: Վճիռը 2003թ. նոյեմբերի 9-ին մտել է ուժի մեջ, եւ նույն օրը ԴԱՀԿ ծառայությունում կատարողական վարույթ է հարուցվել, կատարողական թերթիկ լրացվել, սակայն մինչ օրս հարկադիր ծառայողները չեն կարողանում ի կատար ածել դատարանի որոշումը: Նրանք բազմիցս այցելել են նշված շենք, որոշումներ կայացրել, զեկուցագրեր գրել, սակայն վճիռն իրականացնել չի հաջողվել:

Վերջին անգամ 2004-ի փետրվարի 5-ին հարկադիր կատարող Հ. Գրիգորյանը նշված տարածքը ազատելու վերաբերյալ որոշում է կայացրել, անգամ վերջնաժամկետ է նշանակել՝ 2004-ի փետրվարի 17-ի ժամը 12:00-ն: Սակայն այս որոշումն էլ չի կատարվել՝ ձեղնահարկի տիրոջը՝ Ագապի Ջելեբյանին մատնելով հուսահատության: 6-7 ամիս տեւած քաշքշուկից հետո նա որոշել է դիմել դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ-ի: Նաեւ այցելել է խմբագրություն եւ զարմացած հարցնում է. «Եթե խեղճ ու անօգնական մեկի վերաբերյալ դատարանը նման որոշում կայացներ, հարկադիրներն արագ կվտարեին, մանկահասակ երեխաների հետ փողոց կշպրտեին՝ առանց խղճի խայթի, հիմա Արմեն Ավետիսյանից վախենում են ու դատարանի վճիռը չեն կատարում»:

Ճիշտն ասած, մենք սպասում էինք, որ ԴԱՀԿ-ում մեկ տասնյակի չափ պատճառաբանություններ կբերեն, թե ինչու չեն կատարել դատարանի վճիռը, սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, որ հարկադիր կատարողներից մեկը հաստատեց Ջելեբյանի ասածները: Երբ հարցրինք, թե գուցե օբյեկտիվ պատճառներ կա՞ն, որ դատարանի վճիռը չի կատարվում, նա ասաց. «Ոչ մի օբյեկտիվ պատճառ էլ չկա, պատճառները սուբյեկտիվ են՝ պատճառը Արմեն Ավետիսյանն է»: Հավանաբար, այս հարցն այնքան է հոգնեցրել հարկադիր կատարողներին, որ նրանք էլ դեմ չեն, որ մամուլն անդրադառնա այս հարցին: Մեր զրուցակիցը չթաքցրեց իր բացասական վերաբերմունքը Ավետիսյանի ու նրա վարած զավթողական քաղաքականության նկատմամբ. նա նշեց, որ Ավետիսյանները հսկայական տարածք են տնօրինում. «Ամոթ է 14,6 քառակուսի մետրի համար կռիվ տալը»:

Մենք տեղեկացանք նաեւ, որ այդ հասցեում առայսօր ոչ ոք չի ապրել, այստեղ տարիներ շարունակ շինարարություն են կատարել, որն արդեն ավարտել են: ԴԱՀԿ ծառայողը նաեւ նշեց, որ այժմ այս հարցով զբաղվում է իրենց ղեկավարությունը՝ արդարադատության փոխնախարարը, ուստի հույս կա, որ հարցը կլուծվի: Այս պատմության առնչությամբ չենք կարող չհիշել Արմեն Ավետիսյանի առանձնատան պատմությունը եւս: Երբ այդ շքեղ կառույցի նկարը տպագրվեց թերթերում եւ հարց հնչեց, թե ինչ միջոցներով եւ ինչպես է անվտանգության վարչության պետը նման շենք կառուցում, Ավետիսյանը հայտարարեց, որ առանձնատունը իրենը չէ՝ հորն է: Փաստորեն մաքսայինի պետը անձնական սեփականություն  չունի, ինչ ունի-չունի՝ հոր սեփականությունն է, եւ իր խնդիրը միայն իր ծնողի սեփականությունը օրենքից, դատարանից, հարկադիրից պաշտպանելն է: Ինչը եւ հաջողությամբ իրականացնում է:

Արմինե Օհանյան

Տպել
1018 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր