Առաջին նախագահը պարտավոր է խոսել. ասում է ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը

17/03/2017 schedule16:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 18-ի համարում

2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ժողովրդին դեպի նախագահի նստավայր առաջնորդող գործիչներից էր ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: Սակայն այսօր պատգամավորը լուրջ վերապահությամբ է վերաբերվում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության կոչերին: Ինչու՞: Երեկ մեր զրույցը Էմմա Խուդաբաշյանի հետ այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ էր:

- Տիկին Խուդաբաշյան, ընդդիմությունը ժողովրդի հետ հանդիպումների ընթացքում հանգել է այն եզրակացության, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ է, որի լուծումն իշխանափոխությունն է: Նույն ժողովրդի հետ հանդիպելով՝ կառավարության անդամներն էլ հանգել են այն եզրակացության, որ մեր երկիրն օրեցօր կայունանում է. մնում է լուծել միայն ոռոգման ջրի եւ որակյալ պարարտանյութի հարցը: Դուք ո՞ր գնահատականին եք համամիտ:

- Ասել, թե լիակատար երջանկության համար մեզ պակասում է միայն որակյալ պարարտանյութը, բնականաբար, անհեթեթություն է: Այո, մարզերում ծայրահեղ սոցիալական վիճակ է. մարդիկ բառացիորեն մատնված են սովի, աղքատությունն այլեւս հնարավոր չէ չափել որեւէ չափորոշիչով: Սակայն այսօր ամենավտանգավորն այն է, որ ծայրահեղ սոցիալական վիճակը մարդկանց հասցրել է ատելության եւ թշնամանքի մի այնպիսի կրիտիկական վիճակի, որի հետեւանքները կարող են խիստ վտանգավոր լինել: Այ, հենց դա է, որ ինձ անհանգստացնում է: Այո, ես կողմ եմ իշխանափոխության, բայց եւ լուրջ մտավախություն ունեմ, որ այս համատարած ատելությունը, որը կա ժողովուրդ-իշխանություն-ընդդիմություն եռակողմ հարաբերություններում, կավարտվի արյունահեղությամբ:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործող նախագահը երկնագույն սկուտեղի վրա ոչ մեկին չի հանձնելու իշխանությունը: Այսինքն, բարիկադի երկու կողմերում կանգնածներն էլ՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, տրամադրված են վճռական եւ պատրաստ չեն որեւէ զիջման: Մինչդեռ, մի կողմում այն զինվորներն են, որոնց հնարավոր է՝ հրահանգ տրվի դուրս գալ սեփական ծնողների դեմ, մյուս կողմում՝ այդ ծնողներն են: Ահա այս վտանգն է, որ առաջին հերթին պիտի գիտակցի երկրի նախագահը, քանզի նա է երկրի անվտանգության երաշխավորը,  նույնը պիտի ընդդիմությունը գիտակցի. որ սեփական ամբիցիաները բավարարելու համար ժողովրդին չտանեն արյունահեղության: Արյան բեռով ոչ ոք չպետք է տուն վերադառնա, եւ արյան բեռով ընդդիմությունն էլ չպետք է գա իշխանության:

- Այդուհանդերձ, ընդդիմությունը հայտարարում է, որ քանի դեռ  տապալված է սահմանադրական կարգը, երկիրն ապագա չունի:

- Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմությունը կորցրեց այն ռեալ շանսը, որն ուներ 2003-ի փետրվարին: 2003-ին մենք դուրս էինք եկել մեր իրավունքները պաշտպանելու, իսկ այսօր գնում ենք տապալելու: Բացի այդ, պետք է հաշվի առնել մի շատ էական հանգամանք եւս. այսօրվա ժողովուրդը 88-ի ժողովուրդը չէ՝ կուշտ, բոլոր պրոբլեմները լուծած, որը կգա  եւ օրերով նստացույց կանի: Այսօր ժողովուրդն այնքան հոգս եւ խնդիրներ ունի, որ առավելագույնը երեք ժամ կարող է դիմանալ նստացույցին: Այո, երկրում տապալված է սահմանադրական կարգը, որը վերականգնելու ռեալ հնարավորություն ընդդիմությունն ուներ 2003-ի նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերից հետո: Սակայն, երկու անգամ էլ ժողովրդին տուն ուղարկեցին՝ կոտրելով նրա մեջքը: Այն ժամանակ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ իր ոտնահարված իրավունքը վերականգնելու:

Իսկ այսօր ժողովրդին փողոց դուրս մղողը սոցիալական ծայրահեղ վիճակն ու կույր ատելությունն են, որոնք էլ, կրկնում եմ, հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Ուզում եմ հիշել հայտնի մի պատմություն՝ վագրն ու երիտասարդը կռվում են, եւ երկուսն էլ սպանվում են: Գնում, երիտասարդի մորն ասում են, որ կռվում որդիդ սպանվել է, մայրն ասում է՝ տվեք իմ սեւ շորերը, գնամ գտնեմ վագրի մորն ու մեկտեղ սգանք մեր զավակների մահը: Անգամ հոկտեմբերի 27-ից հետո, երբ քաղաքացիական պատերազմի վտանգը շոշափելի էր,  հաջողվեց խուսափել այդ բախումից: Այսօր զարգացումները տանում են դրան: Իսկ ո՞վ է տուժելու արդյունքում. իշխանությունը հաստատ չի տուժելու, ընդդիմությունը՝ եւս: Հերթական անգամ ժողովրդի մեջքն է կոտրվելու:

- Տիկին Խուդաբաշյան, դուք կողմ եք իշխանափոխությանը, բայց նաեւ այն կարծիքին եք, որ գործող ընդդիմությունն իր ռեալ շանսը կորցրել է դեռ 2003-ի փետրվարին: Այսինքն, դուք է՞լ էք հակված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի տարբերակին:

- Նախ, ես խիստ արատավոր եմ համարում այն երեւույթը, որ առաջին նախագահին խփում են թե՛ աջից, թե՛ ձախից: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատերազմ հաղթած մեր երկրի առաջին նախագահն է, մեր պետականության խորհրդանիշներից մեկը, եւ դա ուրանալու իրավունք որեւէ մեկը չունի: Ես ցավում եմ, որ խավարի եւ մթի տարիները բերեցին եւ կապեցին միայն առաջին նախագահի անվան հետ: Այո, այսօր, երբ մեծ է երկիրն արկածախնդրությամբ, անձնական ամբիցիաներով կործանման տանելու վտանգը, իսկապես կա այնպիսի հավասարակշիռ քաղաքական գործչի կարիքը, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես կարծում եմ, որ նա պարտավոր է խոսել ժողովրդի հետ. խոսել՝ առանց մտավախության, որ իրեն չեն հասկանա ու չեն ընդունի: Պետք չէ մոռանալ, որ եղել են դեպքեր, երբ ժամանակին ժողովուրդը քաղաքական գործչին սուլոցներով հեռացրել է, իսկ որոշ ժամանակ անց՝ ծնկաչոք դիմավորել:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1536 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)