Հաց բերողի մտերիմները դիմել են ՊՆ՝ նրան Եռաբլուրում հուղարկավորելու հարցով

17/03/2017 schedule17:39

Քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիան: Երեկվա ակցիայի մասնակիցները որոշել էին այսօր Ազատության հրապարակից միանգամից գնալ նրա հոգեհանգստին, սակայն հոգեհանգիստն այսօր տեղի չի ունենալու:

«Սասնա ծռեր» խմբի մամուլի խոսնակ, Արթուր Սարգսյանի ընկեր Սյուզան Սիմոնյանից քիչ առաջ տեղեկացանք, որ հոգեհանգիստը հետաձգելու պատճառները երկուսն են. «Փաստաբանները դիմել են քննչական կոմիտե՝ պահանջելով, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրման հարցով հանձնաժողով ձեւավորվի, իսկ փորձաքննության պրոցեսը տեսանկարահանվի: Փորձագետների ներգրավումը փորձաքննությանը բավարարվել է, տեսնենք տեսանկարահանման հարցով ինչ կպատասխանեն»,- պատճառներից մեկը նշեց Սիմոնյանը եւ հավելեց, որ հոգեհանգստի հետաձգման երկրորդ պատճառն այն է, որ դիմել են Պաշտպանության նախարարություն՝ Արթւոր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Արթուր Սարգսյանը ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, բացի այդ նա նաեւ Մեծ Հաց բերողն է, պետք է պատվավոր հուղարկավորություն կազմակերպվի»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է երեկ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը տառապում էր «Բեխտերեւի» հիվանդությամբ (այս հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ), ուներ որովայնային գծային ճողվածք, ողնաշարի խնդիր: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016-ի հուլիսին, ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն նա կրկին կալանավորվել էր եւ որպես բողոքի նշան հացադուլ սկսել:

Մարտի 6-ին, մեծ ջանքերի, բանակցությունների արդյունքում  մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը կրկին ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Որոշակի չափով կազդուրվելուց հետո Սարգսյանը դուրս էր գրվել: Երեկ, սակայն նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:  

Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

Տպել
13630 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի