Աշոտ Բարսեղյան. «Գանձասարի» հավաքներն արդյունք են տվել

17/03/2017 schedule20:33

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը գոհ է Հայաստանի առաջնության 2-րդ հատվածի սկզբնամասում իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Թիմը 2 հանդիպում է անցկացրել՝ «Փյունիկի» եւ «Բանանցի» դեմ, 2-ում էլ հաղթել է, ընդ որում հանդիպումների ընթացքում խաղացողներին հաջողվել է կիրառել այն, ինչի վրա աշխատել են հավաքների ընթացքում: Armtimes.com-ի հետ զրույցում Աշոտ Բարսեղյանն անդրադարձավ թիմի մարզավիճակին:  

«Հավաքներն այնքանով են օգնել, որ 2 խաղ է անցել, 2-ում էլ հաղթել ենք, այնպես որ տղաները լավ վիճակում են: Հիմա մեր խնդիրն է, կարողանալ պահպանել այս վիճակը, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հավաքների ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել հատկապես խաղային օղակների միջեւ համագործակցության բարելավման վրա, ինչի արդյունքն առաջին խաղերում նկատվել է:

Մրցաշրջանի 2-րդ հատվածում «Գանձասարն» իր տնային հանդիպումներն անցկացնում է ոչ թե Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում, այլ Երեւանում: Կապանի մարզադաշտը որակազրկվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ մարզադաշտի տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցը գտնվում են անմխիթար վիճակում:

Առայժմ թիմը խաղում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սակայն մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղից հետո տեղափոխվելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ: Բարսեղյանը հույս ունի, որ խնդիրներն արագ կլուծվեն, ու իրենք կրկին կխաղան Կապանում:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր թիմի համար տանը ելույթ ունենալը մեծ առավելություն էր: Ես շատ եմ ուզում, որ մեր թիմը խաղա մեր երկրպագուների համար՝ Կապանում: Վերջիվերջո կապանյան թիմ է, եւ երկրպագուները շատ են ուզում տեսնել իրենց թիմի խաղերը: Ինձ, մեր թիմի, ակումբի ղեկավարության համար ցանկալի է, որ այնտեղ խաղանք: Մենք այնտեղ լավ էինք ելույթ ունենում, երկրպագուների աջակցությունը մեծ էր, մեզ համար միշտ առավելություն է եղել այնտեղ խաղալը»,- ասաց նա:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրած 19 հանդիպումներից հետո «Գանձասարը» 33 միավորով 3-րդն է: Այս պահի դրությամբ «Շիրակը» զիջել է առաջատարի դիրքը, քանի որ «Ալաշկերտն» այսօր՝ մարտի 17-ին, 20-րդ տուրի շրջանակներում հաղթել է «Արարատին» եւ 39 միավորով տեղափոխվել 1-ին հորիզոնական, մինչդեռ «Շիրակը», որը մինչեւ այսօր միանձնյա առաջատարն էր, իր 20-րդ տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, եւ 37 միավորով 2-րդն է: Առաջատարի դիրքը «Շիրակը» կփորձի վերադարձնել հենց «Գանձասարի» դեմ խաղում: Հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին Գյումրիում:  

Տպել
1109 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել