Ներդրումներով կամ ներդրումների վրա. Վարչապետի «վա բանկը»

18/03/2017 schedule12:14

Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողներին հայտնեց, թե մարտի վերջին ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն Հայաստանում ներդրումներ անելու մասին:

ինչպես արդեն նշել ենք, դժվար չէ կռահել, որ սա ունի նախընտրական բովանդակություն: Ընդհանրապես վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի քարոզչական «հաղթաթուղը» հենց ներդրումների ներգրավումն է: Միայն ներդրումների միջոցով կարելի է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ներդրումներ լինեն եւ այլն: Տեխնիկական տեսանկյունից, իհարկե, այդպես է: Բայց՝ միայն տեխնիկական: Գործնականում ներդրումներ ներգրավելու համար այլ իրավիճակ է անհրաժեշտ: Եվ ներդրումների թեման նախընտրական շրջանում այսպես օգտագործելը մի շատ հետաքրքրիր հարց է առաջացնում:

Հարցը հետեւյալն է. ՀՀԿ-ն ուզում է հաղթել, որ վիճակը շտկվի ու ներդրումնե՞ր լինեն, թե՞ ներդրումների մասին խոսում են, որ ընտրություններում հաղթեն, իսկ վիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա: Թերեւս դեպքերի ու դեմքերի այս նկարագրությունից ակնհայտ է, որ ներդրումների թեման է ծառայում ընտրություններում արդյունք ունենալու համար, այլ ոչ թե ընտրություններն են հանգեցնելու ներդրումների:

Այս տարվա հունվարի վերջին, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայում էր, հանդիպեց հայազգի գործարարների հետ: Դրանից ժամեր անց, ինչպես տեղեկացրեց կառավարության պաշտոնական կայքէջը, «ավելի քան երեք տասնյակ» գործարարներ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունը, մեղմ ասած, ամպագոռգոռ էր:

Մի հատված այդ հայտարարությունից.

«1. Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Ս. Սարգսյանի եւ վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:

  1. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ եւ դինամիկ զարգացող պետության:
  2. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների եւ գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին»: Այսինքն, Կարեն Կարապետյանին լսելուց հետո ահա այսպիսի «աջակցության» մղում առաջացավ գործարարների մեջ: Մինչ այդ չկար, բայց հետո միանգամից առաջացավ:

Ակնհայտ է, որ սա արվել էր զուտ քարոզչական նպատակով: Քարոզչությունը ինքնին վատ չէ իհարկե եւ առանց դրան չի կարելի: Բայց ոչ միայն քարոզչություն է պետք: Դա ներդրողների ուշադրությունը գրավելու սահմանափակ ռեսուրս է: Եթե դրան զուգահեռ ներդրումների համար գրավչությունը չբարձրացվի, ապա դա կբերի հիասթափության: Գուցե մի քիչ խտացնում ենք գույները, բայց այս հիասթափությունը կլինի թերեւս վերջինը, որովհետեւ երբեք ներդրումների թեման այսպիսի էներգետիկայով չի քարոզվել, այսպիսի սպասումներ ձեւավորելու փորձ երբեք չի իրականացվել: Կարեն Կարապետյանը, ըստ էության, «վա բանկ» է գնում՝ անընդհատ փորձելով խորացնել նման սպասումները: Այստեղից կա երկու ճանապարհ. կամ այդ սպասումները արդարանում են, Հայաստանը հեղեղվում է ներդրումներով եւ բավականին արագ հանգեցնում սոցիալ- տնտեսական իրավիճակի փոքր- ինչ բարելավման, կամ հիմքից փլվում են բոլոր հույսերն ու սպասումները: Իսկ դա առաջացնում է համատարած հիասթափություն՝ դեպրեսիա: Սրանցից որ տարբերակն է ավելի հավանական՝ դժվար է ասել:

Ներդրումների համար բարենպաստ պայմաններից մեկն էլ երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակն է կամ հանրության տրամադրությունը, պարզ ասած: Ներդրումների թեմայի այսպիսի «ռասկրուտկան», անշուշտ, կարող է բարերար ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա: Բայց դա պայմաններից մեկն է միայն: Այսինքն, միայն բարձր տրամադրություն ստեղծելով, ներդրումները չեն գա մեր տնտեսություն: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր մյուս պայմանները եւս գոնե մի քիչ փոխվեն դրական ուղղությամբ: Խոսքը, բնականաբար, հավասար  մրցակցային դաշտի, կոռուպցիայի նվազման, իշխանություն-բիզնես սերտաճման մակարդակի նվազեցման եւ նմանատիպ այլ պայմանների մասին է:

Մինչ այժմ այդ ուղղությամբ, եթե անկեղծ լինենք, որեւէ շարժ չի եղել: Կլինի՞ ընտրություններից հետո, դժվար, շատ դժվար է ասել: Համենայն դեպս ՀՀԿ-ի «առաջատար» պատգամավորության թեկնածուների կենսագրությունը, դեմքի արտահայտությունը, մտահորիզոնը, «հեղինակությունը» խոսում են այն մասին, որ դրական շարժը բացառված է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ներդրումների համար մյուս պայմանների փոփոխություն չի լինելու ու ներդրումներ էլ չեն լինելու: Իսկ ձեւավորված սպասումների փլուզումը բերելու է պարզապես անկանխատեսելի հետեւանքների:

Թե ինչ են հայտարարելու մարտի վերջին ռուսաստանաբնակ հայ գործարարները, դեռ հայտնի չէ: Կրկի՞ն մեծ «աջակցություն» են հայտնելու Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի «գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին», թե՞ կոնկրետ ծրագրերում, կոնկրետ չափով ներդրումների մասին են հայտարարելու, ժամանակացույցով, ստեղծվող աշխատատեղերով, արտահանման սպասվող ծավալներով եւ այլն: Ավելի հավանական է, որ, պատկերավոր ասած, կրկին աջակցություն են հայտնելու, քանի որ իրենց ընդունած հայտարարությունից անցել է ընդամենը երկու ամիս, իսկ դա քիչ է, շատ քիչ է կոնկրետ ծրագրերում ներդրումներ անելու վերաբերյալ վերջնական հայտարարություն անելու համար:

Տպել
2104 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է