Տեխնոլոգիաներ. նախահարձակ լինելու արվեստը

18/03/2017 schedule15:58

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 19-ի համարում

Ոստիկանության եւ դատախազության համակարգում վերջին օրերին ծավալված կադրային փոփոխությունները շատերի համար անսպասելի չէին. դրանք երեւի վաղուց էին նախապատրաստվում: Եթե հետեւենք 2004-ի հունվարից Հայաստանում ծավալված դեպքերին, հասկանալի կդառնա, որ այդ փոփոխությունները իշխանությունների մշակած ծրագրի անբաժանելի մասն են: Ընդ որում, ծրագիրը հավանաբար մշակվել է վրացական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Հայաստանում սկսեցին ափսոսանքներ հնչել 2003-ին իշխանափոխության շանսը բաց թողնելու վերաբերյալ, եւ փաստորեն մեզանում ձեւավորվեց վրացական տարբերակի կիրառման պահանջը:

Վրացիների «վատ օրինակից» ոգեւորված, իրենց վատացող ապրելակերպից հոգնած, համբերությունը կորցրած եւ հուսահատությունից ամենածայրահեղ քայլերի պատրաստ հասարակությանը զսպելու համար ոչ ավանդական մեթոդներ էին անհրաժեշտ, եւ մեր հնարամիտ իշխանության վերին օղակներում սկսեցին «աթոռների փրկության» ծրագիր մշակել: Այդ ծրագրի շրջանակներում էլ հենց տարեսկզբին սկսվեց ոստիկանության եւ մյուս ռազմականացված կառույցների (անգամ հրշեջների) համընդհանուր վերապատրաստումը: Ուսումնական հավաքների ժամանակ հիմնականում սովորեցնում էին՝ ինչպես մարտնչել եւ ճնշել փողոց ելած ամբոխին:

Այդ կառույցներին սկսեցին զինել մահակներով, արցունքաբեր գազերով եւ միտինգներ ցրելու համար նախատեսված այլ պարագաներով: Դրան նպաստեց նաեւ այն, որ 2004-ի բյուջեում ոստիկանության համար հատկացված գումարները որոշակիորեն ավելացվել էին: Ծրագրի հաջորդ կետը ընդդիմադիր (կամ՝ ընդդիմադիրի համարում ունեցող) անձանց ցուցակների կազմումն էր եւ նրանց վրա աշխատելը (նմանատիպ 2 ցուցակ մենք տպագրել ենք): Որոշ կառույցների հանձնարարվեց ճշտել, թե Հայաստանում ինչ թիվ է կազմում այդ կրիտիկական զանգվածը (որը պատրաստ է իշխանափոխության), կազմել այդ անձանց դոսյեները ու պարզել նրանց ֆինանսավորման աղբյուրները:

Հաջորդ քայլն այդ աղբյուրներից կտրելն էր լինելու: Մեզ հասած տեղեկություններով, որոշ կառույցներում օրեր շարունակ զբաղված են «հետախուզական» գործունեությամբ՝ հետեւում են մարդկանց, պարզում նրանց շփումները, ծանոթների շրջանակը: Այս ամենին զուգահեռ, անշուշտ, կիրառվում է նաեւ հին, փորձված մեթոդը՝ քրեական օրենսգրքի օգնությամբ «թշնամիներին» չեզոքացնելու եղանակը: Այժմ դառնանք վերջին օրերի կադրային փոփոխություններին: Որ հասարակական շիկացած մթնոլորտում կադրային ջարդը որոշակի լիցքաթափման է հանգեցնում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նման կադրային ջարդ կազմակերպելուն, թերեւս, նպաստեցին նաեւ կառավարության անդամների մարզեր կատարած այցերը:

Անզեն աչքով երեւաց, որ ժողովուրդը զայրացած է, իսկ զայրացած ժողովրդից վախենում է անգամ Ռոբերտ Քոչարյանը: Այդ զայրույթը մեղմելու համար աշխատանքի իմիտացիա է հարկավոր ստեղծել («Հայլուրն» արդեն անզոր է դա մենակ անել), քավության նոխազներ գտնել (ՀՀՇ-ի ու նախկինների կերպարն արդեն չի բավարարում) եւ առավել նվիրված ու առավել կատարող անձանցով իրենց շրջապատել: Առաջիկա միտինգների առաջն առնելու համար ներքին զորքերի ուժերն, անշուշտ, անբավարար կլինեն, իսկ ոստիկանության հին, իրենց տեղում արմատացած կադրերը, որոնք տվյալ համայնքի բնակչության հետ քիչ թե շատ մարդկային հարաբերություններ են ստեղծել՝ այդ նույն մարդկանց նկատմամբ բռնություն կիրառել չեն կարողանա:

Հարկավոր են նոր՝ կապվածություններ չունեցող անձինք, եւ քանի որ դրանք բավական քիչ են, ուստի ոստիկանապետերին փոխելիս առաջնորդվել են ռակիրովկաների սկզբունքով: Մենք արդեն ներկայացրել ենք այդ փոփոխությունները. երեկ դրանց ավելացավ եւս մեկը՝ Արտաշատի ոստիկանապետ Գագիկ Վարդանյանին («Լաչին Գագո» մականունով) տեղափոխել են Երեւան եւ նշանակել Շահումյանի ոստիկանապետ: Նման փոխատեղումների իմաստն այն է, որ, ասենք, Շահումյանից Արաբկիր համայնք տեղափոխված Գագիկ Ավետիսյանն ավելի «անկաշկանդ» գործի եւ ավելի անողոք լինի փողոց ելած ժողովրդին զսպելիս: Գլխավոր դատախազի փոփոխությունն,  ասում են, այլ՝ առավել վտանգավոր իմաստ ունի:

Մեր աղբյուրը նշում է, որ առաջիկայում վարչախումբը պատրաստվում է 37 թիվ սարքել, եւ Արամ Թամազյանին Աղվան Հովսեփյանով փոխարինելը նաեւ դրանով է պայմանավորված: Ասում են՝ առաջիկա գործողությունների ծրագիրը (քրեական գործեր, կալանքներ) գլխավոր դատախազի հետ քննարկելիս «բարձր» իշխանությունը կասկած ու վարանում է նկատել Թամազյանի դեմքին, ուստի որոշել է նրան փոխարինել ավելի վստահելի անձով՝ դրանով իսկ իրականացնելով հասարակության մեջ վաղուց շրջող վերջինիս պաշտոնանկության լուրը: Մեր աղբյուրը նշում է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզերի ոստիկանապետերի շրջանում, նաեւ պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ զինկոմների շրջանում: 

Արմինե Օհանյան

Տպել
1232 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը