Գնահատականներ. ով ում կողմից է լինելու

18/03/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 19-ի համարում

Եւս մեկ-երկու մարզային այց, մեկ-երկու մեծ հանրահավաք մայրաքաղաքում, եւ «Արդարություն» դաշինքը դիմելու է ժողովրդին՝ նախագահի նստավայրի մոտ անժամկետ նստացույց անելու կոչով: Ընդդիմության հաշվարկներով, իշխանափոխության նստացույցի մոտավոր ժամկետն ապրիլի երկրորդ կեսն է: Մինչ այդ գործող նախագահը հերթական անգամ հիշեցրեց, որ ուժային կառույցներն իրեն են ենթարկվում: Իսկ ուժային համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, ընդդիմության գնահատմամբ, Քոչարյանի նախապատրաստական աշխատանքն է՝ ընդդիմության եւ ժողովրդի դեմ համակարգված պայքար տանելու համար:

Եւ չնայած Ռոբերտ Քոչարյանին սատարած քաղաքական ուժերը նույնիսկ այսօր, երբ ընդդիմությունն իշխանափոխության կոնկրետ օր է նշում, շարունակում են պնդել, թե երկրի ներքաղաքական կայունությունը խաթարված չէ, ակնհայտ է, որ երբ ժողովուրդը շրջապատի Բաղրամյան պողոտան, այդ ժամանակ արդեն երկրի խալխլված կայունությունը «չտեսնել» կոալիցիան հաստատ չի կարողանա: Ուստի երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ մենք փորձեցինք գործող նախագահին սատարող քաղաքական ուժերից պարզել՝ եթե գործընթացներն այնպիսի զարգացում ունենան, որ գործող նախագահը ստիպված լինի ուժ գործադրել ժողովրդի նկատմամբ, իրենք բարիկադի ո՞ր կողմում կլինեն՝ ժողովրդի հե՞տ, թե իրենց սատարած նախագահի կողքին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակը համարեց խիստ մտահոգիչ, բայց եւ ընդդիմությանը հիշեցրեց, որ իրենք եւս ընտրազանգված ունեն, եւ իրենք էլ կարող են իրենց ընտրազանգվածը ցույցի հանել: «Ինչ է ստացվելու՝ ընտրազանգվածների պատերա՞զմ»,- հարցնում է դաշնակցական գործիչն ու ավելացնում. «Մեզ լրջորեն  մտահոգում են ընդդիմության այն կոչերը, որոնք հատկապես ուղղված են բռնի ուժով իշխանությունը տապալելուն, նաեւ՝ նման հարցերը միջազգային տարբեր ատյաններում բարձրացնելը: Մենք էլ ենք եղել ընդդիմություն եւ երբեք թույլ չենք տվել, որ ներքաղաքական իրադարձություններն այնքան զարգանան, որ վերաճեն քաղաքացիական պատերազմի, որ արյուն հեղվի:

Դաշնակցությունը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ այսօր, իր ուժերի ներածին չափով, թույլ չի տալու, որ զարգացումները տանեն դեպի արյունահեղություն»:  Ու եթե ՀՅԴ-ին լրջորեն մտահոգում է ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ապա հանրապետականի համար իրավիճակն ընդամենը ծիծաղելի է: Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անժամկետ նստացույց անելու ընդդիմության ծրագիրը համարում է առնվազն ծիծաղելի: «Ես ծիծաղելի քայլ եմ համարում գալ, նստել այնքան ժամանակ, մինչեւ երկրի նախագահը հեռանա: Դա քաղաքական գործընթաց չէ, դա վերջին ճիչի մոլուցք է: Ի վերջո, պետք է հասկանալ, թե ինչ է ուզում ժողովուրդը, եւ ինչ է ուզում ընդդիմությունը:

Ժողովուրդն ուզում է հաց, ընդդիմությունն ուզում է իշխանություն: Ըստ երեւույթին՝ երկուսն էլ հաց են ուզում»,- ընդդիմության նպատակը այսպես է հասկացել Գալուստ Սահակյանը: Իսկ հնարավոր առճակատման դեպքում, եթե նախագահը ուժ գործադրի միտինգավորների նկատմամբ, որտե՞ղ է լինելու ժողովրդի դարդերի կուսակցություն «Օրինաց երկիրը»: Այս կուսակցությունը, ինչպես միշտ, աշխատում է ժամանակից շուտ չկողմնորոշվել: «Եկեք ձուկը ծովում բազար  չանենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որը միայն մեր այդ հարցից հետո հասկացավ, թե ինչու  է գրվել «Կիկոսի մահը»: «Ժողպատգամավոր» խումբն էլ ստեղծված իրավիճակի շուրջ ունի իր մասնավոր գնահատականը:

«Ես պարզ ձեզ ասեմ՝ այսօր ինչքան իշխանավորներից են դժգոհ, այնքան էլ ընդդիմությունից  են դժգոհ: Եւ ճիշտ կլինի, որ երկուսն էլ մտածեն սեփական վստահությունը վերականգնելու մասին: Այնպես չէ, որ մեկի արեւով խնդում են, մեկից էլ՝ զզվում»- ասաց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Այսպիսով, երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ժողովուրդ-իշխանություն հնարավոր բախման դեպքում բարիկադի որ կողմում կլինեն իշխանությանը սատարող, բայց մշտապես ժողովրդի անունից հանդես եկող կոալիցիայի կուսակցությունները: Ինչպես անկեղծորեն խոստովանեց կոալիցիայի անդամ մի կուսակցության պատգամավոր՝ կոալիցիայի կուսակցությունները վաղուց արդեն կորցրել են իրենց բոլոր կարգի կողմնորոշումները: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1321 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել