Շուշանիկ Արեւշատյան. Դավիթը դրսում հաջողություն կունենա, հետո այստեղ կհրավիրեն համերգների

20/03/2017 schedule15:45

Դավիթ Չախալյանի՝ X Factor-ից դուրս մնալն աղմուկ է բարձրացրել համացանցում: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքներն անսպասելի են եղել ինչպես երկրպագուների, այնպես էլ Դավիթի ու նախագծում նրա ղեկավար Շուշանիկ Արեւշատյանի համար: Armtimes.com-ի հետ հեռախոսազրույցում Շուշանիկ Արեւշատյանը բավական սրտնեղած էր թվում: Նրա խոսքով՝ տխրել է նաեւ Դավիթը:

«Նրա համար անսպասելի էր, նեղվել է, որովհետեւ անսպասելի էր, բայց մոռացանք, արդեն անցած է, մենք էլ առաջ ենք շարժվում»,- ասաց նա:

Երեկվա թողարկումից հետո շատերը մոտեցել կամ սոցիալական ցանցերի միջոցով գրել են Շուշանիկ Արեւշատյանին: Նրանք խնդրել են վերադարձնել Դավիթին, սակայն նա նշել է, որ դա այլեւս հնարավոր չէ, եւ մասնակցին օգնելու համար նրանք պետք է նախօրոք քվեարկեին:

«Գրում են՝ ետ վերադարձրեք Դավիթին: Ես պատասխանում եմ՝ քվեարկե՞լ եք, ասում են՝ ոչ: Այնքան մարդիկ են հանդիպում, ասում են՝ այնքան ենք սիրում, հարց եմ տալիս քվեարկե՞լ եք, ասում են՝ ոչ»,- նշեց նա:

Նախագծի տարբեր փուլերի ընթացքում Դավիթը կատարել է լեհական եւ ռումինական երգեր: Դրանից հետո Լեհաստանում համերգներ ունենալու եւ Ռումինիայի X Factor-ին մասնակցելու առաջարկներ է ստացել: Այժմ պատրաստվում է մեկնել Լեհաստան, իսկ Ռումինիայի X Factor-ին մասնակցելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:

«Նրա կատարումները, ձայնային տվյալներն ավելի մեծ արձագանք ունեցան դրսում, քան ներսում, ինչպես միշտ է լինում: Հայերն այդպիսին են. գնա մեռիր, արի սիրեմ: Նրա մոտ ամեն ինչ լավ է, նորմալ երգում է, շատ ուժեղ է, պինդ տղա է, կայացած մարդ, շատ դժվարություններ է հաղթահարել, այսքանի հասավ, ավելիին էլ կհասնի: Մարտի 30-ին մեկնում է Լեհաստան, հանդիպում ունի պրոդյուսերների հետ: Ես էլ կօգնեմ, պայմանագրեր կկնքի, կաշխատի: Հետո կգնա Ռումինիա, հետո քաղաքացիություն կստանա, հետո մնացածի նման դրսում հաջողություններ կունենա, ու այստեղից կհրավիրեն համերգների, ինչպես միշտ էլ լինում»,- ասաց նա:

Շուշանիկ Արեւշատյանն ընդգծեց, որ ամեն դեպքում X Factor-ը շատ կարեւոր նշանակություն ունի Դավիթի համար, քանի որ այս նախագծի միջոցով նա իրեն դրսեւորելու, ճանաչվելու հնարավորություն է ստացել:

Մարտի 19-ին տեղի ունեցած 5-րդ գալահամերգի ընթացքում Դավիթը որպես հրաժեշտ կատարեց «Empyray»-ի «Ներում եմ քեզ» ստեղծագործությունը: Շուշանիկ Արեւշատյանի թիմից X Factor-ում պայքարը շարունակում է 1 մասնակից՝ Տյոմը:

Տպել
5176 դիտում

Պատժախցում մշտապես առկա է գարշահոտություն. Գեւորգ Սաֆարյանի հայտարարությունը

Հունական և թուրքական հանգստավայրերում 5 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է եղել

Հայաստանի հեծանվորդներն ավարտել են մրցելույթները Պորտուգալիայում

Պաշտոնավարումից մեկ ամիս անց վստահությունը Մակրոնի նկատմամբ 10% անկում է գրանցել

Գերմանիան մերժել է Ադրբեջանից փախած լրագրողի`քաղաքական ապաստան ստանալու դիմումը

Օրվա կադրը. Վարդավառը՝ Արցախի դիրքերում

Հրդեհ՝ Հովնաթանի փողոցում

Ֆրանսիայում գինու արտադրությունը ռեկորդային անկում կգրանցի

«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի 17-ամյա ուսանողուհին

«Երեւանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին

Ռուսաստանն ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է. ամերիկացի գեներալ

Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

Այսօր Վարդավառ է

«ՀՀ-ում անբարոյական են համարում մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են»

Խնդիրն ինձ մոտ կլինի 1 ժամից, հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին. Պուտին 

Եգիպտոսում դատարանը 28 մարդու մահվան դատավճիռ է կայացրել գլխավոր դատախազի սպանության համար

Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է երթով (լուսանկարներ)

Հետախուզվողը բերման է ենթարկվել

Իրանում խոշոր հրդեհի հետևանքով 25 նավ է այրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալիևն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը. Ադրբեջանի նախագահական