Վերակառուցվում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը

20/03/2017 schedule17:30

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագիրը։ Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:

Նախարարը տարբեր հատվածներում կանգառներ է կատարել, լսել ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները: Հիմնանորոգվող ճանապարհի սկզբնամասում, որտեղ աշխատանքներ է իրականացնում «Արարատ-ճանշին» ընկերությունը, շարունակվում են ժայռային բնահողերում պայթեցման, փխրեցման, ինչպես նաեւ փափուկ բնահողերում հանույթի եւ լիցքի հողային աշխատանքները: Ներկայում ընթանում են առկա ենթակառուցվածքների տեղափոխման, հողային ծածկի քանդման, արհեստական կառուցվածքների տեղադրման եւ հենապատերի կառուցման աշխատանքները:

Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախագծով սահմանված ժամանակացույցի, եւ մինչեւ ամռան սկիզբը ենթակառուցվածքների վերամոնտաժման աշխատանքները կավարտվեն: Նախարարին ներկայացվել է մի խնդրահարույց թեմա. հիմնանորոգվող ճանապարհահատվածի տակ ՀԷԿ-ի հին ու մաշված խողովակներն են, որոնց մասին նախագծման փուլում հայտնի չի եղել: Տեղում քննարկման արդյունքում, նաեւ մասնագետների խորհրդով, Վահան Մարտիրոսյանը հրահանգել է ապամոնտաժել դրանք` հետագա բարդություններից խուսափելու եւ հիմքի ամրությունը չխաթարելու համար:

«Ճանապարհ» ընկերության տնօրենը նախարարին ներկայացրել է շինարարության ընթացքում հաճախ հանդիպող եւս մեկ խնդիր` սեփականաշնորհված հողատարածքների իրացումը:

Նախարարը ծանոթացավ յուրաքանչյուր վիճահարույց դեպքի մանրամասներին, զրուցել է նաեւ սեփականատեր քաղաքացիների հետ:Վահան Մարտիրոսյանը նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին հանձնարարել է յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ քննարկել եւ փոխշահավետ լուծում գտնել:

Հիմնանորոգվող միջպետական ճանապարհին գտնվող 2 թունելները վերանորոգվում են, իսկ երրորդն ամբողջությամբ վերակառուցվում է: Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը: Նախարարի` անցած տարվա նոյեմբերի այցից հետո թունելում շինարարությունը չի դադարել, կատարվել են բետոնապատման աշխատանքներ:

«Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանի խոսքով` ապահովվում է թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են եւ նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:

Եվրոպական ներդրումային բանկի կողմից նշանակված շինարարական աշխատանքները վերահսկող ներկայացուցիչները ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում հետեւում են ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։

Տպել
1598 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին